Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
11
Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները Ընտրություններին մերժե՛ք ՔՊ-ին․ եկել են ցավ պատճառեն ժողովրդին (տեսանյութ) Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը դեռ բուժհաստատությունում է, սակայն առողջական վիճակն արդեն լավ է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Շրջիկ կրկեսի վերջին հանգրվանը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները «Խնդրում եմ, ազատեք մեզ կեղծավորությունից»․ Իրանի ԱԳՆ-ն դիմել Է Եվրահանձնաժողովի ղեկավարին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է. Քրիստինա Վարդանյան ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության առաջին երկու օրվա ընթացքում ծախսել է 5,6 միլիարդ դոլարի զինամթերք. The Washington Post Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ) Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Իսակովի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրшկոցներով Մարդկանց գրպանից ավելի շատ գումար եք վերցնում, բայց աշխատանք ու արդյունք չկա (տեսանյութ) «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Որոշել է երեքին «փուռը տալ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները

Ստրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը

Վահե Հովհաննիսյանը  գրում է. «ԱԺ-ում բանակի հետ կապված թեմայի քննարկումը, տեսակետների տարբերությունից և նույնիսկ բևեռացվածությունից անկախ, ի վերջո հանգում է երկու կարևոր ստրատեգիական խնդրի. կրթված երիտասարդներին Հայաստանում պահելու խնդրին և բանակի ռեֆորմացիային։
Այս երկուսը Հայաստանի հաջորդ իշխանությունների երկար տարիների խորքային խնդիրներից են լինելու, և դրանց լուծումը պայմանավորելու է երկրի առաջընթացը։

Լավագույն կրթություն ստացածները

Ասում են՝ աշխարհի հիսուն լավագույն բուհերն ավարտածներին ինչ-որ պայմաններ առաջարկենք, որ վերադառնան։ Խնդիրն այն է, որ ոչ միայն առաջին 50, այլև՝ 150 բուհերն ավարտածները չեն շտապում Հայաստան։ Ոչ թե այն պատճառով, որ հայրենասեր չեն, երկիրը չեն սիրում, երազում են օտար հողերում ապրել, այլ՝ որ Հայաստանը չունի նրանց ընդունելու պոտենցիալ։ Պետությունը նրանց առաջարկելու բան չունի։
Սա հին խնդիր է։ «Լույս» հիմնադրամի (որն անկախ Հայաստանի լավագույն ստրատեգիական նախագծերից մեկն է) մեկնարկից ի վեր այս խնդիրն ակնառու է։
Դրսում լավ կրթություն ստանալուց հետո Հայաստանը նրանց չի առաջարկում ստացած կրթությանը համապատասխան աշխատանք։ Այդ աշխատանքն ու աշխատավայրերը ոլորտների ճնշող մեծամասնության պարագայում պարզապես չկան։ Այս պրոբլեմի լուծումը օրենքների, խրախուսումների, պատիժների մեջ չէ, այլ՝ երկրի պոտենցիալի բարձրացման։ Ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի՝ Հայաստանում միջազգային խոշոր կորպորացիաները և տեխնոլոգիական առաջատար ուղղությունները բավարար չափով ներկայացված չեն։ Հայաստանի պոտենցիալն այնքան փոքր է, որ աշխարհի բուհերի լավագույն տասնյակում ընդգրկված բուհի ուսանողի համար այստեղ նույնիսկ ուսումնական ստաժ (ինտերնշիփ) անցնելը լուրջ խնդիր է։
Լուրջ խնդիր է կրթված երիտասարդների ներգրավումը հանրային, քաղաքական, համայնքային կյանքին։ Ո՞ր համայնքի ավագանու ընտրություններում Հարվարդ ավարտածն ավելի շատ ձայն կհավաքի, քան՝ տեղի կիսագրագետ ազդեցիկը։
Բոլոր ոլորտներում նույն վիճակն է։ Պետությունը նախ պետք է ձևակերպի իր ստրատեգիական պահանջարկը՝ լավ կրթության, հետո ապահովի այդ պահանջարկը տնտեսական պոտենցիալով։
Սա ստրատեգիական խնդիր է՝ տարբեր բարդ, բայց երևացող լուծումներով։

Բանակի ռեֆորմացիա

Ակնհայտ է, որ բանակի նախապատերազմյան մոդելն այսօրվա Հայաստանի համար իմաստ չունի, հնարավորությունն էլ այլևս չկա։ Նույնքան ակնհայտ է, որ այս հարցում նախընտրական պոպուլիզմը չպետք է տեղ ունենա։ Ծառայության ժամկետն իջեցնել 1.5 տարվա՝ ձայն ստանալու համար, նշանակում է, որ ցանկացած ընդդիմադիր ուժ իրավունք ունի պահանջելու 1 տարի, կես տարի և այսպես շարունակ։ Հարցը ժամկետները չեն, ամիսները չեն, այլ՝ իմաստը, դրված խնդիրը և դրան հասնելու քայլերը։
Բանակի ռեֆորմացիան ստրատեգիական խնդիր է, որը պետք է պատասխանի մի խումբ բարդ հարցերի և պետք է հաշվի առնի թե´ ռիսկերը, թե´ տեխնոլոգիական վերազինման ահռելի հնարավորությունն ու սուր պահանջը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>