Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Իրանը կղեկավարի սպանված առաջնորդ Ալի Խամենիի որդին. ինչո՞ւ նման ընտրություն կատարվեց, և ի՞նչ մեսիջ էր սա աշխարհին

Երեկ Իրանի «էքսպերտների խորհուրդն» ընտրեց երկրի «նոր հոգևոր առաջնորդ» ու,  ինչպես և կանխատեսվում էր, այն դարձավ նախկին հոգևոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա  Խամենեին:

Խամենեի ընտրությունը ոչ այնքան  գահի արևելյան ժառանգություն է, որքան՝ «հեղափոխական պահպանողականության» ամրապնդում, և ԱՄՆ-ին ցուցադրում է Իրանի մեսիջը առ այն, որ Թեհրանը Վենեսուելա չէ։

Սովորական պայմաններում Մոջթաբայի ընտրվելու  հնարավորությունները չափազանց սահմանափակ էին։ Իհարկե, տարիներ շարունակ նա քննարկվել է որպես առաջատար թեկնածու, և  նա ուներ կուլիսային ազդեցություն և սերտ կապեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ։ Սակայն նա չուներ ընտրովի պաշտոն, բաց հանրային բազա կամ հանրային կոնսենսուսի այն մակարդակը, որը կարող էր չեզոքացնել «ժառանգական ղեկավարության» մեղադրանքները։ Սովորական պայմաններում նրան կարող էին դեմ դուրս գալ բազմաթիվ ուժեր. որոշ հոգևորականներ՝ ավանդույթի անունից, որոշները՝ կառավարական ապարատում՝ օրենքի անունից, և հանրությունը՝ 1979 թվականի հեղափոխության հակամոնարխիստական ​​հիշողության անունից։

Սակայն առաջնորդի սպանության սցենարը ամեն ինչ փոխեց։

 Շոկի պահին հարցն այլևս այս բոլոր բացատրությունները դառնում են ավելորդ։ Երբ բուրգի գագաթը վերանում է արտաքին հարվածով, իշխանությանը գոյատևելու համար անհրաժեշտ է ոչ թե հայտնի դեմք, այլ ծանոթ, համակարգի ներսում գտնվող և անվտանգության կառույցների կողմից վստահելի դեմք։ Նման պայմաններում Մոջթաբայի ժառանգության դեմ ցանկացած դիմադրություն կարող էր  անմիջապես ներկայացվել որպես ներքին միասնության խախտում և թշնամու  ջրաղացին ջուր լցնելու փորձ։

Այս սցենարում Մոջթաբան պարտադիր չէ, որ առաջ քաշվի որպես ամենաուժեղ  տարբերակը, այլ որպես փոխզիջման կետ. իշխանության մի քանի կենտրոնների՝ առաջնորդի վարչակազմի, ԻՀՊԿ-ի, Փորձագետների խորհրդի, անվտանգության բլոկի և պահպանողական հոգևորականության համար։

Այս իմաստով, առաջնորդի սպանությունը ոչ միայն հարթեց փաստացի ժառանգականության   ճանապարհը, այլև արդարացրեց այն: Ճգնաժամը նրա համար անում է այն, ինչ սովորական հանգամանքները երբեք չէին կարող. այն քողարկում է ժառանգականությունը  որպես անհրաժեշտություն: Եվ սա, թերևս, Իսլամական Հանրապետության ամենամեծ հակասությունն է. միապետությունը մերժելուց սկսված ռեժիմը կարող է իր ամենա«միապետական» որոշումը կայացնել միայն արտակարգ իրավիճակում:

Սակայն այս հանգամանքը բնորոշ է նաև արևմտյան դեմոկրատիաների համար:

Հիշենք Քենեդու սպանությունից հետո ինչպես էր փորձում նրա նրա եղբայրը դառնալ իր ժառանգորդը:

Կամ Ինդիրա Գանիի սպանությունից հետո երկրի ղեկավար դարձավ իր որդին՝Ռաջիվը, ով նույնիսկ պետական կառավարման տարրական փորձ չուներ:

Այս իմաստով Իրանի ներկայիս ընտրությունը կապ չունի շարքային ժառանգականության հետ և, առավել ևս, կապ չունի միապետական ավանդույթի վերականգման հետ:

Սա դասական քաղաքական ժառանգականության մոտեցում է, որը կյանքի է կոչվում այդ երկրի համար ճակատագրական պահին, երբ Իրանի առջև դրված է լինել-չլինելու հարցը:

Սա նաև մեսիջ է Իրանի կողմից ԱՄՆ-ին և Իսրայելին, որ այդ երկիրը «Վենեսուելա չէ», ոչ էլ Սիրիա է, որտեղ հնարավոր է մեկ սպանությամբ գրավել երկիրը:

Դեռ ավելին, Իրանն այս քայլով ցույց է տալիս, որ պատրաստ է մինչև վերջ դիմակայել իր թշնամիներին:

Այս գործոնը հասկանալու համար պիտի զգալ այդ ժողովրդի հոգեբանությունը:

Ինչպես որ ներկայիս ԱՄՆ-ի ժողովուրդի մոտ կա առաքելական զգացողություն, որ իրենք աշխարհի առաջին երկիրն են, նույն զգացողությունն ունի իրանցին, ով հիշում է, որ հին ժամանակներում հենց Իրանն է եղել այն ժամանակվա «աշխարհի առաջին երկիրը»:

Ի դեպ, այդ երկիրը միշտ է այդպիսի զգացողությամբ ապրել:

Հենց այդ պատճառով էլ նա միշտ եղել է ոչ թե ազգայնական, այլ կայսերական երկիր, որի ղեկավարը կարող է լինել ոչ միայն պարսիկ, այլև թյուրք և նույնիսկ՝ քուրդ:

Ի դեպ, Մոջթաբայի հայրը ադրբեջանցի էր, երկրի նախագահը նույնպես հայրական կողմից ադրբեջանցի է, իսկ մոր կողմից՝ քուրդ:

Այսինքն Փեզեշկիանի մեջ ոչ մի պարսկական արյուն չկա, սակայն նա կարողացել է ընտրվել երկրի նախագահ:

Հենց այս հատկությամբ է միշտ Իրանը եղել ուժեղ, որտեղ պարսիկների մեջ գլխավոր մղող ուժը եղել է ոչ թե գավառական ազգայնականությունը, այլ կայսերապաշտությունը:

Հենց այդ պատճառով էլ Իրանն արդեն ավելի քան 2500 տարի ունի պետականություն:

Հենց այդ հանգամանքով է, որ Իրանը տարբերվում է և՛ Սիրիայից, և՛ Իրաքից, և՛ Վենեսուելայից:

Հանգամանք, որը հաշվի չառավ Թրամփը, թեև նրան այդ հանգամանքը հիշեցնում էին նրա բոլոր խորհրդականները:

Ավելին, ըստ ամերիկյան The Washington Post պարբերականի հավաստի աղբյուրի, ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհուրդը, որը պատրաստում է գաղտնի գնահատականներ, որոնք արտացոլում են ԱՄՆ 18 հետախուզական գործակալությունների տեսակետները, Թրամփին խորհուրդ էին տվել պատերազմ չսկսել Իրանի դեմ, քանի որ այն հղի է անկանխատեսելի հետևանքներով հենց ԱՄՆ-ի համար։

Սակայն Թրամփն անտեսեց այդ խորհուրդը և լսեց Իսրայելի վարչապետի հորդորները և, որի արդյունքում, այսօր հայտնվել է ծանր վիճակում:

Այսօր արդեն ամերիկյան փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի ռազմամթերքի պաշարները չեն բավարարում երկարատև պատերազմ շարունակելու համար:

Պենտագոնն արդեն խնդրանքով է դիմել լրացուցիչ 50 մլրդ դոլարի զենքի տրամադրման համար:

Բացի այդ, ԱՄՆ-ն վերջնականապես հեղինակազրկվել է Ծոցի արաբական երկրների միջավայրում, քանի որ նրանցից միլիարդավոր դոլարներ է ստացել նրանց պաշտպանությունն, իբր, ապահովելու համար:

Եվ ահա՝ աշխարհը տեսավ, թե ինչպես ԱՄՆ-ն փաստացի «գցեց» իր դաշնակիցներին, անվտանգության հովանոցն օգտագործելով բացառապես իր ռազմակայանների համար:

Իրանի այս մեսիջը նաև ցույց տվեց, թե ինչ խոցելի վիճակում է գտնվում աշխարհը, քանի որ եթե այս պատերազմը շարունակվի, ապա նոր համաշխարհային ճգնաժամը կդառնա իրականություն:

Նավթի գինն այսօր արդեն հասել է 120 դոլարի, գազի գինը տատանվում է 650-700 դոլարի սահմաններում:

Այս իրավիճակում, Թրամփի շրջապատն արդեն պահանջում է իրենից՝ դադարեցնել այս անիմաստ պատերազմը:

Թրամփն ստիպված է իր բանագնացներ Սթիվ Վիտկոֆին  և իր  փեսային՝ Ջարեդ Քուշներին ուղարկել Իսրայել, որպեսզի Նեթանյահուին համոզեն, որ դադարեցնի Իրանի դեմ այս պատերազմը:

Թրամփն իր դեմքը փրկելու համար հայտարարել է, որ պատերազմը կդադարեցնի, եթե դրան համաձայնվի Նեթանյահուն:

Եվ ահա, պարզվում է, որ ԱՄՆ-ի շահերը ուղիղ կախված են լինելու Իսրայելի ներկայիս վարչապետի որոշումից:

Իսկ վերջինիս համար նման հեռանկարը այդքան էլ ձեռնտու չէ, քանի որ նրա հանդեպ քրեական մեղադրանք կա սեփական երկրնում և միայն պատերազմի միջոցով է նա կարողանում առկախել իր մեղադրանքը:

Հասկանալի է, որ այս ամենի գլխավոր մեղավորը Նեթանյահուն չէ, այլ Թրամփն է, ով իր երկրի ճակատագիրը առկախել է Նեթանյահուի շահերից:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ փխրուն վիճակում է գտնվում աշխարհը, որտեղ միջազգային իրավունքը սկսել է երկրորդական դեր կատարել:

Այս ամենը պիտի դաս լինի նաև Հայաստան ի համար, որի ներկայիս իշխանությունը  մտածում է, թե միջազգային իրավունքի հովանու տակ հնարավոր կլինի ապահովել երկրի  անվտանգությունը:

Սակայն վերջին օրերի իրադարձությունները վերջնականապես ցույց տվեցին, որ երկրի անվտանգության համար անհրաժեշտ է խոհեմ արտաքին քաղաքականություն և գետնի վրա հնարավորություններ ունեցող դաշնակիցներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>