Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները
Փաշինյանն ու նրան «էսկորտային» ծառայություններ մատուցող, ուխտադրուժ և տիրադավ «եպիսկոպոսների» միջցառումը, մեծ հաշվով, տապալվել է: Հիշեցնենք, որ այդ ամբողջ խառնակության ու պղծության «տեքստային» շեշտադրումն այն էր, որ Փաշինյանի ներկայությամբ չհնչեն Գարեգին Երկրորդ կաթողիկոսի, ինչպես նաև՝ հանիրավի բանտարկված և բացառապես հայ հոգևորական լինելու պատճառով հալածվող, ըստ էության՝ կրոնական համոզմունքների հետ կապված հետապնդվող, Շիրակի հոգևոր թեմի առաջնրդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:
Բայց Փաշինյանի համար տիրադավ եպիսկոպոսների ներկայուցյամբ պատարագի ծաղրանմանակման միջոցառման ընթացքում հավատացյալ կանայք միանգամայն լսելի հնչեցրել են թե՛ ըաթողիկոսի, թե՛ թեմակալ առաջնորդի անունները:
Դրանում կարելի է համոզվել, դիտելով տեսանյութը, այս հղումով՝
https://www.facebook.com/reel/1187604592783354

