Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները
Դիտել նաև
Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ
Իրանը սպառնացել է պայթեցնել Իսրայելի ատոմային ռեակտորը իշխանափոխության փորձի դեպքում
Իրանը 48 ժամվա ընթացքում հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ինը ամերիկյան ռազմաբազայի
ԱՄԷ-ն հերքել է Իրանի դեմ պատերազմին միանալու մասին տեղեկությունները
«Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են»․ Մակրոն
Իրանի ռազմական ուժերը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են ուղղել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, հաղորդում են Կատարի Պաշտպանության նախարարությունը և միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա»-ն։
Նշվում է, որ հրթիռային հարվածներից մեկը թիրախավորել է Mesaieed էլեկտրակայանին պատկանող ջրանցքը, իսկ մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտներից մեկին, որը պատկանում է Կատարի պետական էներգետիկ ընկերության՝ QatarEnergy-ին։ Կատարի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն՝ հարձակման արդյունքում մարդկային կորուստներ և վիրավորներ չկան, իսկ վնասվածքները համեմատաբար սահմանափակ են և վերահսկելի։

