Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին։
37 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Այդ օրը ժամը 11։41-ին ավերիչ երկրաշարժ եղավ, որի էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ՝1998-2008 թթ., իրականացվել է Աղետի գոտու համալիր վերականգնման խոշորածավալ ծրագիր:

