«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Իսրայելը հարձակվել է Լիբանանի վրա, առաջին իսկ ժամերին կա 31 զոհ
3
Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին. Փաշինյանը ցավակցական հեռագիրը՝ Իրանի նախագահին Թեհրանը կորոշի, թե ինչպես ու երբ կավարտվի պատերազմը. Աբբաս Արաղչի Իրանի պատասխան հարվածներից հետո 777 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Իրանը թարմացված տվյալներ է ներկայացրել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվածների վերաբերյալ Պատերազմ Արցախում
Նաթանզի միջուկային օբյեկտը վնասվել է հարվածների հետևանքով Զեղծարարները ներկայանում են Կենտրոնական բանկի անունից. ԿԲ զգուշացումը Ամպագոռգոռ խոսացող իշխանության պահած քաղաքը (տեսանյութ) Փոսալցման փոխարեն` արկղապատում (տեսանյութ) Ալիռեզա Արաֆի․ Իրանի նոր առաջնորդ․ ուժեղ ու թույլ կողմերը․ ինչ սպասել Իրանից․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» Ընտրությունների նախաշեմին ալկաշներին 2 շիշ օղի էլ կտան (տեսանյութ) Թուրքերը թալանում են անգամ դպրոցների գույքը «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել Իսրայելական բանակը Թեհրանի և Բեյրութի ուղղությամբ միաժամանակյա հարվածներ է սկսել Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Ես պնդում եմ իմ որոշումը՝ չմասնակցել Իրանի դեմ նախնական հարվածներին, ի հեճուկս Թրամփի քննադատությանը. Սթարմեր 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ ՀՀ ոստիկանությունում խոշտանգման դեպքի քննությունը ավարտվել է՝ երկու ոստիկանի դեմ մեղադրանք է առաջադրվել Իրանը հրթիռակոծել է Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները Իսրայելի դրդմամբ Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է իր տնտեսական ծրագրի կարևոր դրույթները Օմանի ափերի մոտ ԱԹՍ֊ի հարվածի ենթարկված նավթատար նավը Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև Հայաստանին. ՀՀ-ում Իրանի դեսպան Բանակցությունների սեղանը ռմբակոծեցին. ամոթ նրանց. հոգևոր առաջնորդն աշխատանքի վայրում էր. Շիրղոլամի Չինաստանը աջակցություն է հայտնել Իրանին «Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա». «Ինտերը»՝ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման մասին ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցի մասին Իրանի գերագույն առաջնորդի կինը ևս մահացել է Պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին․ Մասյացոտնի թեմ Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է

Փաշինյանը բանակցային առաջարկի փոխարեն սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը. Բագրատ Միկոյան

Փաստաթղթեր դա անվանելը ամբողջության մեջ  մի քիչ սխալ է, եթե մի բանի մեջ կա «Հայկական ժամանակի» հոդված, հղում «Հայկական ժամանակին», դա փաստաթուղթ անվանելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության կայքում հրապարակվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում շրջանառված տարբերակները։

«Այդտեղ չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին։ Դրա փոխարեն իրենք դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»։ Վարչապետ Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ բառերի ու անվանում է դա փաստաթուղթ։ Եթե ինքը Քի Վեսթը հրապարակեր, միանգամից այդ միֆը, թե Մեղրին տալիս էին, հոդս էր ցնդելու»,- նշեց Միկոյանը։

Անդրադառնալով 2019թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված կարգավորման առաջարկին, որը հրապարակելու կոչ էին անում նրան նախկին նախագահները, Միկոյանն արձագանքեց. «Դա պետք է թողնել ընթերցողին, ընթերցողը թող նայի՝ 2019 թվականին ինչից է հրաժարվել Նիկոլ Փաշինյանը, ինչն է մերժել արհամարհական ձևով, ինչից հետո է հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նվաստացում, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»։

Արձագանքելով իշխանության այն հակափաստարկին, որ Արցախը հայկական պահելու տարբերակ չկար, քանի որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնվի անցկացնել կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվեն, Միկոյանը նկատեց. «Իրենք ամեն ինչ հանձնելուց, զոհեր տալուց, ամեն ինչ տալուց ու նվաստանալուց հետո սկսում են «եթե»–ներով խոսել նրա մասին, ինչը այդ թղթում գրված է։ Իրենք որևէ բան, որն այդ թղթում գրված է, չեն արել, ավելին՝ հայտարարել են, որ իրենք բանակցում են զրոյական կետից։

Իր  հրապարակածի մեծ մասը բաց մատչելի եղել է։ Ես խոսեմ նախագահ Քոչարյանի վերաբերյալ հատվածից։ Հրապարակել են Կազիմիրովի գրքից հատվածներ, որտեղ կան որոշ առաջարկներ, որը վաղուց բոլոր ուսումնասիրողներին, բոլոր մասնագետներին հայտնի է։ Հրապարակել են Մադրիդյան փաստաթուղթը, որը բաց մատչելիությամբ եղել է, և այդ արանքում ամենակարևոր Քի Վեստի փաստաթուղթը չի հրապարակում։ Եթե իրենք իրոք, այս տիպի դիվանագիտական անմեղսունակությամբ են բանակցել, զարմանալի չէ այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք։ Ես չեմ բացառում, որ միջազգային պարտնյորների, նույն Ալիևի կամ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելիս, ինքը հանել է «Հայկական ժամանակի» հոդվածները։ Սա սարսափելի է»։

Բագրատ Միկոյանը նկատեց, որ իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն։

«Ինքը կարող է հայելու դիմաց դնել «Հայկական ժամանակ»-ի թերթերը և ինքն իր հետ բանավիճել, իսկ մասնագետները, որոնք որևէ կողմի հետ կապ չունեն, ասում են, որ «Հայկական ժամանակի» հոդվածը մեծ ցանկության դեպքում չի կարող կոչվել բանակցային փաստաթուղթ։ Միջազգային պարտնյորները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները պետք է իրեն հարցնեն՝ մեզ ծաղրո՞ւմ ես, մեր առաջարկների փոխարեն քո հոդվա՞ծն ես ներկայացնում։ Ինքն այնքան է իր մասին  չգիտեմ ինչ կարծիքի, որ երեք գերտերությունների ղեկավարների առաջարկի փոխարեն, ժողովրդական լեզվով ասած, սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը։ Այս տիպի սանձարձակությունը միջազգային հարաբերություններում ունենում է գին, և այդ գինը մեր պետությունը սիստեմատիկ վճարում է։

Եթե ինչոր մեկը հակված է որպես փաստաթուղթ ընկալել ՀԺ հոդվածները, թող խնդրեն դրան մի հոդված գրի, որ ինքը գրավել է Լուսինը, հրապարակի դա որժես փաստաթուղթ ու հավատացողները կարդան հավատան»,- ընդգծեց Միկոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>