ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա»
7
Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
ՔՊ-ի «բարեփոխված» ու թանկացած տրանսպորտի վիճակը (տեսանյութ) Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել Կանանց տոնի առթիվ պետական գերատեսչություններում տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել Ինչ-որ մեկը «մոլոտով-կոկտեյլ» է նետել ԱԱԾ շենքի վրա Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին

Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր հետ մի ամբողջ ավտոբուս ՔՊ «կարկառուններ» նախա-նախընտրական արշավի են ելել: Հասկանալի է, որ «ներկուսակցական քարոզարշավը» բավականին վատ փաթեթավորում է՝ ընտրարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրացուցիչ քարոզարշավ իրականացնելու համար: Մյուս կողմից՝ զուտ արարողակարգային, անվտանգային տեսակետից առնվազն տարօրինակ է վարչապետին, ԱԺ նախագահին, պաշտպանության նախարարին ու այլ պաշտոնյաների այդպես մի ավտոբուս լցնելն ու տեղ գնալը: Բայց դրանք խնդրի մի կողմն են միայն:

Գոնե մեզ համար շատ ավելի հետաքրքիր են կոնկրետ իրավիճակներն ու այդ իրավիճակներում արձանագրվող հատկանշական դրվագները, որոնց վրա թեպետ դիպվածային անդրադարձ լինում է, սակայն դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի:

Փաշինյանը վերջին օրերին, ինչպես հայտնի է, այցելել էր Արտաշատ, ապա՝ հայրենի Իջևան: Եթե տուրք չտանք «մոդայիկ» թեմաներին՝ «պեռաշկի»-«կուկուրուզ» գծով, ինչպես նաև մի խանութից Նիկոլ Փաշինյանին, մեղմ ասած, դուրս հրավելու պահով, ապա շատ ավելի հետաքրքիր էր երկու դրվագ, որոնցից առաջինը թեպետ ուշադրության արժանացավ, բայց թեթևակի: Մինչդեռ, դա, կարծում ենք, ամենից բնութագրական պահերից մեկն է: Արտաշատի քպական քաղաքապետի ուղեկցությամբ Փաշինյանը քայլում է, ուշադրություն է դարձնում երկու խոշոր շենքի ու հետաքրքրվում: Քաղաքապետը պարզորոշ ասում է, որ սեփականատերեր են կառուցում, շենքերից այն մեկը նախկին «ոստիկանապետ մեր Արամ Հովհաննիսյանենցն է»: Փաշինյանը քայլում ու լսում է, բայց աջ ձեռքով, կներեք, «բզում» է յուրային քաղաքապետին, որ նա լեզուն ատամների հետևում պահի. այդպիսի բաների մասին բարձրաձայն չեն խոսում: Այսինքն՝ Նաջարյանի «ոտք տրորելու» պես մի ժեստ է անում: Բայց դե՝ բառը թռչուն չէ, թռավ, էլ չես բռնի:

Շատ, անգամ չափազանց բնորոշիչ, բնութագրական դրվագ է:

Այսինքն, Փաշինյանի, ՔՊ-ի, «առաջին շարքի» իր յուրայինների կարծեցյալ թափանցիկության, «պուպուշության», չկոռումպացվածության ֆոնին այս դրվագը պարզ ցույց է տալիս, թե ինչքան բան կա, որ թաքցնելու, «բզելու» ենթակա է: Ցույց է տալիս իշխանության իրական դեմքը: Ու նույնիսկ կարևոր չէ՝ տվյալ պաշտոնյան երբ է կառուցել, ինչպես է կառուցել, ինչով է կառուցել, կարևորն ինքնին երևույթն ու, որ ամենաէականն է, Նիկոլ Փաշինյանի ռեակցիան է՝ «սուս, չի կարելի», բա որ ժողովուրդը հանկարծ իմանա իրականությունը, բա որ մեզ կուրորեն հավատացողները տեսնեն, որ այդքան թմբկահարված «նախկինները» շատ հացուպանիր պիտի ուտեն, որ մեզ հասնեն: Կլինի՞ այդպես: Իհարկե, չի լինի: Առավել ևս, հո միայն այդ մեկ նախկին ոստիկանապետը չէ: Փաշինյանական իշխանության պաշտոնյաների այտերն այս տարիներին ամենևին էլ կարկանդակների ձեթից չեն փայլում, այլ հարկատուների միջոցների հաշվին «բախտավորվելուց»: Թե բա՝ «կոռուպցիա չկա»:

Իսկ Արտաշատի քպական քաղաքապետը, ա՜յ, ա՜յ, ա՜յ, ուղիղ եթերում փլուզեց փաշինյանական քարոզչության հիմնական թեզերից մեկը, այն է՝ Փաշինյանի իշխանությունն ու իշխանավորները «մե ազնի՜վ, մե չտեսնվա՜ծ, մե հրաշք» սուբյեկտներ են:

Մյուս բնութագրական դրվագն արդեն Իջևանում էր: Այստեղ Փաշինյանին մոտեցավ մի տարիքով մարդ (դատելով արտահայտություններից՝ «նիկոլականների» շարքը դասվող, առնվազն՝ իշխանություններից գոհ), որը փորձեց բարեխոսել դստեր համար, որին պետք է մանկապարտեզի վարիչ վերանշանակեին՝ 13 տարվա աշխատանքից հետո, բայց մեկ այլ անձնավորության են նշանակել: Մենք չենք ասում՝ անձնավորությունը լավ կամ ճիշտ է վարվել, թե ոչ: Այո, միգուցե մի երևելի պահ չէ, երբ մարդը փորձում է այլոց ներկայությամբ բարեխոսել 13 տարի մանկապարտեզի վարիչ աշխատած իր հասուն զավակի համար: Բայց դա մեկ այլ հարց է: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը մեկ էլ բռնկվեց ու սկսեց այդ մարդուն «պատերին ծեփել», տվյալ դեպքում՝ բառերով, կոշտ արձագանքներով ու ջղային շարժումներ անելով:

Որևէ այլ ղեկավար, կարծում ենք, իրեն մոտեցած քաղաքացուն թերևս կասեր, որ կհանձնարարի, որպեսզի օգնականները ծանոթանան խնդրին, զեկուցեն, իսկ ինքն էլ կհանձնարարի, որ, ըստ իրավասության, հարցին ընկալելի պատասխան տրվի:

Իսկ Փաշինյանն իրեն բնորոշ ձևերով ջղաձգումների մեջ ընկավ: Ի դեպ, ակնհայտ էր, որ այդպիսի վիճակում հայտնվեց, քանի որ տվյալ քաղաքացին մի քիչ «երկարացրել էր», այսինքն՝ մի թեթև հակաճառել էր, իրենն էր պնդել, կասկածել էր իր «սրբագույն» իշխանությունների ազնվությանն ու անկաշառությանը: Ոնց կլինի, հանկարծ բարձրաձայնվեց, որ իրենց իշխանության օրոք էլ են ծանոթով, ԽԾԲ-ով պաշտոնի նշանակում կամ պարզապես քաղաքական նպատակահարմարությամբ: Եվ, ուրեմն, նախ՝ հայտարարեց, որ մանկապարտեզի վարիչ նշանակելը իր իրավասությունը չէ, դրա համար կա համայնք, կա համայնքապետարան (ինչը ճիշտ է), բայց հենց տեղնուտեղն էլ թե՝ «էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք»: Թե բա՝ չլինեմ, չիմանամ, որ նշանակել եք, ոչ մի դեպքում չնշանակեք:

Էհ, բա ո՞ւր մնացին լիազորությունն ու իրավասությունը: Քանի գրոշ արժեն իր իրավասության մասին մինչ այդ արած արտահայտությունները: Այո՝ ուղիղ «զրո»:

Ի՞նչ են լրացուցիչ անգամ հուշում այս դրվագներն ու դրսևորումները: Իրենք՝ Փաշինյանը, ՔՊ-ն, իր «ավտոբուսային ուղեկիցները» խորապես անտարբեր են, եթե չասվի՝ թքած ունեն հասարակության, իրական մարդկանց ու նրանց իրական խնդիրների վրա: Իրենց համար կարևորն իրենց շահերն են: Կարևորն այն է, որ հանկարծ ու ոչ մի դեպքում իշխանությունը չկորցնեն: Իրենց համար կարևորը պատասխանատվությունից խուսափելն է: Կարևորը՝ կուշտուկուռ, ճոխ ապրելն է: Նրանք ոտնատակ կտան ցանկացած մեկին, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին, եթե այդպես պետք լինի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>