Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
28
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Ի՞նչ նոր հրահանգ ստացավ Փաշինյանը Ալիևից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նախորդ թողարկմանը խոսում էինք այն մասին, որ Դաշնակցության վերաբերալ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը նույնն է։ Այսօր վաղ առավոտյան, երբ Նիկոլը հանդիպում էր Ալիևին, նույն ժամանակ Հայաստանում խուզարկություններ տեղի ունեցան դաշնակցականների տներում, ձերբակալումներ եղան։ Ձերբակալվածների թվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը։ Տարոնի ձերբակալությունը հատկապես առանձնացնում եմ, որովհետև Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Տարոն Մանուկյանի հորեղբայրը, պատանդառված է և գտնվում է Բաքվի բանտում՝ գեներալ Դավիթ Մանուկյանը։ Ալիևն ու Նիկոլը ընկել են Մանուկյան գերդաստանի հետևից։ Պատահականությո՞ւն է։ Ոչ։ Բայց, ժողովուրդ ջան, մեղադրանքն էլ էնքան մանկական է, որ անգամ իրավաբանականի դիմորդները կխնդան։

Արձանագրում ենք, որ Հայաստանում հանցագործությունների թիվը կրկնապատկվել է․ եթե Նիկոլի իշխանության առաջին տարում 20 հազար էր, հիմա 40 հազար է, իսկ բացահայտումները նվազել են։ Հիմա կպատկերացնեք, թե ինչու է այդպես։ Նիկոլի Քննչական կոմիտեն հայտնում է, թե ահաբեկչություն է կանխել ու հրապարակել է ահաբեկչության «գործիքները»՝ սիսեռով լցված նռնականման բան, խաղի համար գործիքներ, որսորդական օրինական զենք, զինվորական համազգեստ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմում է, որ ոստիկանները բռնում են երիտասարդի, ում մոտ լինում է պայուսակ, մեջը՝ «paintball», «strikeball» խաղերի սարքեր։ Այդ խաղերը ֆիլմերում հաստատ տեսել եք, Հայաստանում մի քանի տարի կան դրանցից, երեխաների կռիվ-կռիվ խաղի ավելի հետաքրքիր տարբերան է․ կրակում ես, բայց փամփուշտի փոխարեն ներկ է, ում հագուստը ներկվեց, խաղից դուրս է գալիս։ Ոստիկանները բռնում են երիտասարդի, որի մոտ այ էդ խաղի պարագաներ է լինում։ Ոստիկնաններն իրենք այդ տղայի ցուցմունքը փոխում են ու գրում, թե՝ խաղը սովորել է խաղալ ՀՅԴ  ճամբարում, ու կալանքի են տանում այդ երիտասարդին, գնում ձերբակալում դաշնակցականների, մի հատ էլ ներկայացնում են, թե ահաբեկչություն են կանխել։ Մարդկանց տանից հանում են զինվորական հագուստ, սիսեռով լցված նռնականման խաղի պարագա, դաշնակցության «Մահ կամ ազատություն» 130-ամյա կարգախոսով շապիկ, զեղչի քարտեր ու ասում՝ ահաբեկչություն ենք կանխել։ Զինվորական հագուստ ունենալը ե՞րբ դարձավ ահաբեկչություն կամ զեղչի քարտը։ Մեր զինվորները ահաբեկիչ ե՞ն, ըստ ՔԿ-ի կամ զեղչով հագուստ գնողները։ Եթե ԱԱԾ-ն ուզենա ձեզ բռնել, ապա կարող է ձեր տնից պանրի դանակ գտնի ու ասի՝ ահաբեկչություն եմ կանխել։ Հայաստանում կան ակումբներ, որտեղ խաղում են էդ նշածս խաղերը, հիմա նրանք տեռո՞ր են անում։ Հասկացա՞ք, թե ինչու են հանցագործությունները շատացել, բացահայտումները քչացել, ժողովուրդ ջան․ որովհետև սրանք լուրջ բաներ բացահայտել չեն կարող, որովհետև սրանք ընկած են մարդկանց գլխին գործ սարքելու հետևից՝ թողած հանցագործներին։ Էնքան աբսուրդ բան են մտածել, որ անագամ փաստաբաներին չեն թողել մոտենան իրենց պաշտպանյալներին, որ պատկերացնեն աբսուրդի աստիճանը։

Այս ամենը, կրկնում եմ, տեղի էր ունենում Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ։ Հիմա հանդիպման մասին․ այն տևել է 5 ժամ․ երկու անգամ բանակցել են ընլայնված կազմով, երկու անգամ՝ Նիկոլն ու Ալիևը դեմ առ դեմ։ Հայկական կողմից մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական բանակցություններում բանագնաց էթ։ Նրա մասնակցությունը վկայում է, որ հանդիպումը թուրքական դերակատարությամբ է եղել։

Ի՞նչ են քննարկել Նիկոլն ու Ալիևը, չգիտենք, բայց ենթադրում ենք, որ այն նոր զիջումների մասին է, վստահաբար, կասկած չունեմ, Նիկոլ ու հաղթանակ, պահանջ բառերը չեն սազում, Նիկոլին սազում են զիջում, հանձնում բառերը։

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե քննարկել են հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ, սահմանազատման շարունակումը, պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Լո՞ւրջ, 5 ժամ պայմանավորվել են շարունակել բանակցություննե՞րը, թե՞ բանակցել են․ ի՞նչ եք բանակցել։ Ֆիքսենք, որ ինչպես համարյա բոլոր դեպքերում է, էս հանդիպումից ևս առաջինը ու ամենաակտիվը ինֆորմացիա փոխանցեղին ադրբեջանական լրատվամնիջոցները, ինչը շատ խոսուն է, թե որ բանակցային կողմը ինչ դիրքում է։ Ադրբեջանական կողմը, օրինակ, հայտնում է, որ բանակցել են Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Տրամաբանական է, որ դա են քննարկել, Ադրբեջանը, Թուրքիան, վերջին ամիսներին մշտապես դրա մասին են խոսում ու պահանջում։ Ու արդեն այստեղ ակնհայտ է դառնում Փաշինյանի նահանջը․ մինչ այս անընդհատ ասում էին, թե ճանապարհը հսկելու են հայերը, դա մեր սուվերեն տարածքն է, դա մեր ինքնիշխանությունն է և այլն, ստորաբաժանում էին ստեղծել սահմանապահների․ այսօր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ասում է, որ Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։ Այսինքն կարող են հսկել օտար ուժեր։ Վստահաբար, վաղն էլ կասեն, որ պարտադիր չէ ադրբեջանական բեռների ստուգումը, եթե կա փոխադարձ վստահություն։ Սրանք նույն մարդիկ են, որ մեռան ինքնիշխանությունից խոսելով։

Թե կոնկրետ ինչ են բանակցել, լռություն է։ Վաղը կգա, ու նոր գրոհներից, ձերբակալություններից, գրառումներից մասամբ կհասկանանք ինչ հրահանգներ է ստացել, ինչ է խոստացել, ինչեր է զիջելու։ Այս օրերին Հայաստանում կատարվողը՝ քաղաքական ուժերի, մարդկանց վրա գրոհները Փաշինյանի ժեստն են Ալիևին, թե՝ տես, անգամ բաներ եմ անում, որոնք դու հրապարակավ չես ասել, բայց քո սրտով են, արի ստորագրի էլի, էդ խաղաղության թղթի կազմի վրա։

Մենք այդպես էլ չենք տեսել էդ խաղաղության փաստաթուղթ կոչվածը․ մի քանի ամիս է՝ ասում են պատրաստ է ստորագրման, բայց չեն հրապարակել։ Ինչո՞ւ չի հրապարակում․ միգուցե վերջնական չէ՞, էլի բանե՞ր է զիջում։ Սա զիջելու սովոր է, Ալիևն էլ կասի՝ մեկ ա քո ժողովուրդը տեղյակ չէ ինչ է էդտեղ գրված, սա էլ արա, էն էլ տուր։ Մենք չգիտենք ինչպիսին էին սկզբնական առաջարկները, ինչպիսին էր փաստաթղթի տեքստը, երբ հայտարարեցին պատրաստ լինելու մասին, ու ինչպիսին է դրան հաջորդած հանդիպումներից, բանակցություններից ու զիջումներից հետո։

Լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել են պաշտոնական Երևանն ու Բաքուն, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ժողովուրդ ջան, տեքստերից հանեք Հայաստան, Երևան բառերը, նա Հայաստանը չի ներկայացնում։

Շատ կարևոր է նաև Փաշինյան-Ալիև հանդիպման վայրը, որովհետև ԱՄԷ-ն Ադրբեջանին ու Թուրքիային դաշնակից պետություն է։ Ի դեպ, հայտարարվեց, որ Փաշինյանը հանդիպել է ԱՄԷ նախագահին, քննարկել են, մտքեր են փոխանակել, ողջունել են և այլն։ Նույն ԱՄԷ նախագահի հետ հանդիպել է նաև Ալիևը ու ոչ թե քննարկել է, ողջունել է, այլ կոնկրետ ստորագրել են համապարփակ տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր։ Այսինքն Նիկոլը գնացել է թիթեռ  նկարելու, Ալիևը՝ նաև իր երկրի համար տնտեսական օգուտ բերելու։

Կարճ ասած՝ պատմական իրադարձություներում միշտ նշվում է թվականը և վայրը, այս պատերազմը սկսվեց այսինչ թվականին, ավարտեց այսինչ թվականին, պայմանագիրը կնքվեց այստեղ։ Վայրը ևս պատմական փաստի կարևոր նշում է։ Փաշինյանի պարագայում հանձնումները տեղ-դադար չունեն, ամեն անգամ մի բան հանձել է մի վայրում։ Պատմության մեջ օրինակ գրվելու է, որ Արցախի մի մասը հանձնել է օնլայն՝ նոյեմբերի 9-ի թղթով, ապա սա հանձնեց Պրահայում այսինչ թվականին, հանձնեց Գրանադայում այսինչ թվին, Մյունխենում այսպիսի պայմանավորվածության եկավ, Մոսկվայում այսինչ բանը խոստացավ զիջել, Նյու-Յորքում այսինչ բանը խոստացավ, Ստամբուլում սա զիջեց, Աբու Դաբիում՝ մյուս բանը․ իսկ այդ բոլորը սկսել էին Դուշանբեից։ Վաղը, թեկուզ պատմական դասագրքերում գրելու համար, չես կարող մի վայր մատնանշել ու ասել՝ այսինչ տեղը արձանագրեց այսինչ հաջողությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>