Ասում են՝ սառնամանիք է լինելու
Հայաստանին, Վրաստանին և Թուրքիային դեկտեմբերի 14-ին սառնամանիքներ են մոտենում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։