«Հույս ունենք, որ Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ նիստին»․ Պեսկով

Դիտել նաև
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով
Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով
«Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ»․ Պեսկով
«Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից»․ Պեսկով
«Պուտին-Էրդողան հանդիպումը երկար կտևի»․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կկարողանա մասնակցել ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 26-ին։ «Ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանն այսօր չի կարողանա մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Գիտեք, նա ինքն էր հայտարարել, որ կորոնավիրուսի դրական ախտորոշում է ունեցել, որոշել է մեկուսանալ։ Բայց մենք հույս ունենք, որ արդեն վաղը նա կկարողանա մասնակցել տեսակապի միջոցով»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը։