Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը
«Էներգետիկ ըմպելիքները երեխայի նյարդային համակարգի վրա ունենում են խիստ բացասական ազդեցություն, քանի որ գործ ունենք նյրադային համակարգ գրգռող նյութի հետ»,-«Իրազեկ սպառող» հաղորդման ժամանակ ահազանգել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Նրա խոսքով, Հայաստանում անչափահասները սկսկել են ավելի շատ օգտագործել էներգետիկ ըմպելիքներ, իջել է օգտագործողների տարիքային շեմը, ինչը պայմանավորված է այդ խմիչքների ավելի հասանելի լինելու հանգամքնով։
«Եթե տարիներ առաջ էներգետիկ ըմպելիքները կարելի էր օգտագործել հիմնականում գիշերային ակումբներում, ապա հիմա այն ազատ կերպով վաճառվում է խանութներում, սուպերմարկետներում»,-նշել է սննդագետը։
Շարունակելով թվարկել երեխայի էներգետիկ ըմպելիքների վնասները՝ Պիպոյանն ասել է, դրանց քրոնիկ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների տարբեր խնդիրների, շաքարային դիաբետի զարգացմանը, քնի խանգարումներին։
«Իմ պրակտիկ ուսումնասիրություններն ու երեխաների հետ շփումը ցույց է տվել, որ Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելու փոխարեն»,-ահազանգել է գիտնականը։
Մանրամասները՝ հղումով։
Աղբյուր` Panorama.am