Ասադին ՌԴ-ում ապաստան տրամադրելու որոշումը Պուտինն է կայացրել․ Պեսկով
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին Ռուսաստանի Դաշնությունում ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RT–ն։
«Ասադի գտնվելու վայրի մասին ոչինչ չկա ասելու»,-նշել է Պեսկովը։
Ինչ վերաբերում է Պուտինի պաշտոնական օրակարգում Ասադի հետ հանդիպմանն առնչվող լուրերին, մամուլի խոսնակը նշել է՝ նման որոշում չկա։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru