Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
Դամասկոսում պարետային ժամի սկսվելուց հետո մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Բացի այդ, հրդեհվել է Ներգաղթի վարչության շենքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ականատեսները։
«Նույնիսկ պարետային ժամի մեկնարկից հետո մի քանի պայթյուն է եղել։ Իսրայելական հարվածների մասին են հաղորդագրություններ եղել, ամենայն հավանականությամբ դա այդպես է», -ասել է գործակալության զրուցակիցը. «Քաղաքում այրվում են մի քանի վարչական շենքեր, նույնիսկ շատ մեծ հրդեհ է , մասնավորապես այրվում է Ներգաղթի վարչությունը»։
Ավելի վաղ սիրիական Al Watan թերթը հայտնել էր, որ Սիրիայի մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ից մինչև 05:00-ն։ Նրա տեղեկություններով՝ այդ մասին որոշումը կայացրել է «զինվորական վարչակազմը»։
Նոյեմբերի 27-ին ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում գտնվող կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Ներսիրիական բանակցություններից հետո Ասադը լքել է նախագահությունը և երկիրը։
Աղբյուր` Panorama.am