Իրանը հերքում է Դամասկոսում դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին լուրը
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ֆոնին Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցների տարհանման լուրը չի համապատասխանում իրականությանը, Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը»,- նշել է նա։