ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել, պարեկները հսկում են գրասենյակը. Oragir.News
Oragir.News-ի տեղեկություններով ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել։ Վիճաբանությունը մի քանի ժամ է տևել, մոտ կես ժամ փակ է եղել Չերազի փողոցի գլխավոր մուտքը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ ծեծկռտուքը եղել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռի՝ Վահագն Մկրտչյանի միջև։ Վիճաբանության պատճառը քաղաքապետի պաշտոնն է։
ՔՊ-ի գրասենյակում լրատվամիջոցի թղթակցին հայտնել են, որ առավոտից բնականոն աշխատում են։
«Էստեղ ծեծկռտուք չի եղել, մի քիչ ներքև պարեկների ու քաղաքացու մեջ լեզվակռիվ է եղել, պարեկները միշտ էլ էստեղ կանգնում են»,- հայտնել է ՔՊ գրասենյակի աշխատակիցը։
Հատկանշական է, որ ՔՊ-ի գրասենյակի մոտ հսկող պարեկն էլ նշել է, որ 2 ժամից ավելի տեղանքում է ոչ մի արտառոց բան չի նկատել, իրենք իրենց ծառայությունն են իրականացնում։