Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի. «Փաստ» Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Պատերազմներն ու Գյումրու բարգավաճումը

Այնպես է ստացվել, որ Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքը 19-րդ դարասկզբից սկսած որպես քաղաք հիմնադրման ու զարգացման համար պարտական է պատերազմներին: Այո, թող զարմանալի չհնչի, հենց պատերազմի վտանգի մշտական առկայությունն ու բուն պատերազմներն են զարկ տվել Ալեքսանդրապոլ քաղաքի բարգավաճմանը: Չլինեին 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները, դժվար է ասել, թե հիմա մենք ինչպիսի Գյումրի կունենայինք: Բայց հաստատ կարող ենք ասել, որ այն չէր ունենա այն շքեղ, պատմական տեսքը, որը կերտել են մեր տաղանդավոր նախնիները 19-րդ դարում:

Գյումրին Արևելյան Հայաստանի այն բնակավայրերից էր, որն առաջիններից մեկը մաս կազմեց Ռուսական կայսրության, և շրջակա տարածքներից սկսվեց հայերի մեծ հոսքը դեպի Գյումրի: Այստեղ նորաբնակները փնտրում էին կյանքի ու գույքի ապահովություն և զարգացման հնարավորություն, որը չէին ստանում թուրքական ու պարսկական կայսրությունների՝ դեռևս չազատագրված հայկական տարածքներում:
Գյումրու աշխարհագրական դիրքը կանխորոշեց նրա զարգացման հեռանկարն առնվազն մեկդարյա կտրվածքով:
Գտնվելով ռուս-թուրքական սահմանագլխին՝ թուրքական ներխուժման վտանգը շուրջ երկու հարյուր տարի Դամոկլյան սրի նման կախված էր քաղաքի վրա: Հենց այդ վտանգի չեզոքացման համար էր կառուցվել տարածաշրջանի ամենամեծ ամրաշինական համալիրը՝ Ալեքսանդրապոլ ամրոցը: Ամրոցի շնորհիվ այդ փոքրիկ գավառական քաղաքը ռազմաստրատեգիական կարևորություն էր ստացել կայսրության համար: Իսկ հաճախակի բռնկվող պատերազմների պատճառով Ալեքսանդրապոլը հայտնվում էր պատմական իրադարձությունների կենտրոնում՝ դրանից բխող հետևանքներով: Ինչպես նշեցինք վերևում, այդ հետևանքները, ինչքան էլ տարօրինակ հնչի, գրեթե միշտ բարեբեր են եղել ալեքսանդրապոլցիների համար:
Լինելով պատերազմական իրադարձությունների կիզակետում՝ Ալեքսանդրապոլ քաղաքը 1830 թ.-ից երբևէ չի եղել պատերազմների թատերաբեմ: Ընդհակառակը, քաղաքը միայն ու միայն օգտվել է այդ պատերազմներից:
Խոսելով քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման թեմաների մասին՝ Թիֆլիսի թերթերից մեկում 1882 թվականին հրապարակված վերլուծական հոդվածում հանդիպում ենք այսպիսի գնահատականի.
«Հասարակութեան, երկրի Համար դժբաղդութիւն համարուած Օսմանեան պատերազմները` Ալեքսանդրոպօլի առևտրական դասի hամար միշտ մեծ աւետիք էին համարվում։ 1853-1856 թուերի պատերազմը հարստացրեց այդ քաղաքի գոնեա մի որոշ դասակարգը, քաղաքը զարդարուեց նշանաւոր քարաշէն տներով և բազմաթիւ խանութներով և խաներով: 1856 թուի պատերազմին դիզած հարստութիւնը շատերի ձեռքին սպառել էր, երբ վրայ հասաւ 1877 թուի պատերազմը և Ալէքսանդրսպօլցոց յայտնի` դասակարգը նորից միջոց ունեցաւ գումարների տէր դառնալ»:
Նույն գնահատականներն ենք կարդում այլազգի ճանապարհորդների հուշերում: Ռուս զինվորական Ա.Ն. Մասլովը, որը 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի հենց առաջին օրերին գտնվել է Ալեքսանդրապոլում, «Պատերազմի տարին Փոքր Ասիայում» հուշագրությունների մեջ նման կերպ է նկարագրում Ալեքսանդրապոլ քաղաքն ու տիրող իրավիճակը 1877թ.-ի գարնանը:
«Ալեքսանդրապոլը արդեն երրորդ անգամն է, ինչ ռազմական հանգամանքների բերումով դառնում է պատմության համար հետաքրքիր քաղաք։ Ոչ ոք, իհարկե, չի վիճի քեզ հետ, եթե դու պնդես, որ պատերազմը մեծ չարիք է, միայն անհրաժեշտությունից դրդրված են պատերազմում. բայց փորձիր սա ասել ալեքսանդրապոլցուն և կտեսնես, որ նա քեզ հետ չի համաձայնվի։
Քաղաքի համար պատերազմը գանձ է, դա ինչ-որ բարերար փերի է, ով պարբերաբար լուսավորում է նրանց իր տեսքով և ողողում վարկային թղթերով (դրամով)։ Եթե ​​պատերազմը չլիներ, միգուցե ոչ ոք երբեք չէր սկսի մայրուղի կառուցել դեպի այս խեղճ փոքրիկ քաղաք Դելիջանի մայրուղուց: Տեղացի և օտարերկրյա ավազակները կշարունակեին թալանել ճամփորդների ունեցվածքը, և Դելիջանի կիրճով ճանապարհորդելը երկար ժամանակ կծառայեր որպես ռուս մարդու խիզախության ապացույց...
Բայց պատերազմ էր սպասվում, և ձմռան 3-4 ամիսների ընթացքում լայն մայրուղին փոխարինելու եկավ այդ ճանապարհին։
Զորքերի գալուն պես ամբողջ քաղաքը աճապարեց առևտրի, և դժվար է գտնել մի բնակիչ, ով գոնե մի բան չվաճառեր։
Ամբողջ քաղաքը վերածվեց խանութների ու խանութների շարքերի, բայց, չնայած դրան, պահանջարքն այնքան էր մեծացել, որ, ըստ մի վաճառականի անձնական խոստովանության, նրանք այժմ մեկ ամսում առևտուր են այնքան, որքան դժվար թե կարող էին հաջողել անել մեկ տարվա ընթացքում: Ապրանքները, որոնք, հավանաբար, մնացել էին պահեստներում 1855 թվականից, անմիջապես վաճառվեցին, իսկ հետո գնաց ու գնաց»։
Պատերազմների ժամանակ քաղաքի զարգացման մեծ տեմպերն արտահայտված են նաև պաշտոնական վիճակագրության մեջ, սակայն ընթերցողներին ավելորդ թվերով չծանրաբեռնելու համար այստեղ դրանք չենք ներկայացնի:
Ալեքսանդրապոլում արհեստագործական ու առևտրական դասի կայացմանն ու բարգավճմանը նպաստում էին ռուսական բանակի մեծածավալ պատվերները:
Շինարարությունից բացի շոշափելի պատվերներ էին ստանում դարբինները, զինագործները, փայտագործները, կաշեգործները և այլն: Հայ արհեստավորները մի կողմից հսկայական եկամուտներ էին ապահովում, մյուս կողմից կատարելագործում էին իրենց արհեստագործական հմտությունները։ Հենց այդ ընթացքում է Ալեքսանդրապոլը դառնում արհեստների և առևտրի քաղաք: Հայտնի են դառնում այնպիսի ընտանիքներ, ինչպիսիք են Կարանյանները, Ձիթողցյաննեըր, Դրամբյանները, Յուզբաշյանները, Ծաղիկյանները, Քեշիշյանները, Մալխասյանցները, Խոեցյանները, Սանոյանները և այլն:
Սակայն արհեստների զարգացմանը նպաստել է նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որը կրկին պայմանավորված է պատերազմներով: Միայն տեղական պատվերներով, նույնիսկ եթե դրանք տասնապատկվում էին պատերազմների ժամանակ, հնարավոր չէր կայուն զարգացում ապահովել: Հայազգի իրավաբան Սողոմոն Եղիազարովը Ալեքսանդրապոլում ու Ախալցխայում արհեստների զարգացումը պայմանավորում է Օսմանյան Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջանների ոչ բարվոք իրավիճակով, ինչը պարբերական պատերազմների հետևանք էր: Այդ շրջաններից արհեստավորական դասի արտագաղթը մենաշնորհային պայմաններ է ստեղծել ալեքսանդրապոլցի ու ախալցխացի հայ արհեստավորների համար:
«Արհեստագործական արդյունաբերությունը, նույնիսկ Անդրկովկասի նահանգային քաղաքներում, ընդհանուր առմամբ թույլ էր զարգացած և բավարարում էր հիմնականում տեղական կարիքները։
Բացառություն էին միայն Ալեքսանդրապոլն ու Ախալցխան: Գտնվելով Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ երկու քաղաքներն էլ առևտրաարդյունաբերական առումներով շահեկան դիրք էին գրավում։ Պարբերական պատերազմները սննկացրին թուրքական սահմանամերձ քաղաքները, արհեստավոր բնակչությունը ապաստան գտնելու համար արտագաղթում էին կամ Անդրկովկասի քաղաքները, կամ Փոքր Ասիայի հեռավոր գավառները, որոնք գտնվում են պատերազմական թատերաբեմից դուրս:
Կորցնելով տեղացի արհեստավորներին՝ մոտակա թուրքական վելայեթները անհրաժեշտ արտադրանքը ստանում էին Ախալցխայից և Ալեքսանդրապոլից։ Արհեստագործական արդյունաբերության արտադրանքի նկատմամբ աճող պահանջարկը խրախուսեց արհեստագործական դասին ընդլայնել տեղական արտադրության շրջանակը»,- գրում է Սողոմոն Եղիազարովը:
Ամփոփելով՝ պետք է նշենք, որ 19-րդ դարի պատերազմների ժամանակ կուտակված հսակայածավալ կապիտալի մի մասը վերածվեց քարաշեն հոյակերտ շենքերի, որոնք այժմ զարդարում են Գյումրին՝ հանդիսանալով պատմաճարտարապետական հուշարձաններ: Դրանց շնորհիվ Գյումրին հրապուրիչ է դառնում նաև հյուրերի համար, ապահովում զգալի տուրիստական հոսքեր: Կարելի է ասել, որ ալեքսանդրապոլյան շրջանում ստեղծված անշարժ կապիտալը մինչև հիմա հանդիսանում է եկամտի աղբյուր մի որոշ խավի համար ու նպաստում է քաղաքի զարգացմանը: Պետք է նաև նշել, որ կուտակված կապիտալի մի զգալի մասն էլ դուրս է բերվել Ալեքսանդրապոլից: Հայ մի շարք առևտրականներ ու արտադրողներ իրենց գործունեությունն ընդլայնելու նպատակով ներդրումներ են արել հատկապես Թիֆլիսում, Բաքվում և այլ քաղաքներում: Վերջիններիս հետքը դժվար է գտնել, իսկ հայրենի քաղաքում արված ներդրումները մինչև հիմա բարիք են ստեղծում ու գտնվում են գյումրեցիների հոգածության ներքո:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan