Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի. «Փաստ» Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդունված է համարել, որ Փաշինյանը, մեծ հաշվով, արևմտամետ է: Իրականում այստեղ վիճելի պահ կա՝ պարտադրվածությունն ու «հոգով-սրտով» որևէ ուղղության կողմնակից լինելը տարբեր բաներ են: Ամեն դեպքում առանցքային փաստն այն է, որ թե՛ Փաշինյանն ու իր անմիջական թիմակիցները, թե՛ հատկապես փաշինյանական իշխանության շահերն սպասարկող մի շարք սատելիտային մարդ-կուսակցություններն ու «գրանտային» սնուցմամբ գործող ՀԿ-ներ դիրքավորվում են «ո՛չ Ռուսաստանին, դեպի Եվրամիություն» կարգախոս-հանձնարարականով: Ի դեպ, վերը նշված վիճելիությունը նաև վերջիններիս է վերաբերում. այստեղ էլ շեշտենք, որ այլ բան է դրամաշնորհով որոշակի «գիծ պահելը», այլ բան է անկեղծորեն այդ «գծին» հավատալը:

 
Երևի նկատեցիք, որ չխոսեցինք երկրի, պետության շահերի մասին: Այս շրջանակների դեպքում դա անիմաստ է: Լավ, վերադառնանք հիմնական հարցին: Եվ ուրեմն, ինչպես նշեցինք, առաջ է տարվում «անպայման դեպի Արևմուտք» թեզը: Գիտեք, տեղյակ եք, որ անգամ «դեպի ԵՄ» հանրաքվեի ստորագրահավաք են նախաձեռնել: Դե, նախաձեռնել՝ նախաձեռնել են: Դրանից դեռ չի հետևում, որ նախ՝ նման հանրաքվե կլինի: Երկրորդն ու ամենից կարևորը՝ թեկուզ մի 20 հատ նման հանրաքվե անեն էլ, դրանից դեռ չի հետևում, որ Եվրամիությունը գրկաբաց ու անհամբեր մեզ է սպասում: Առհասարակ, շատ մեծ հարց է, թե այնտեղ՝ ԵՄ-ում որևէ մեկին սպասո՞ւմ են՝ լինի դա արնաշաղախ արված Ուկրաինան, իր գլխի ճարը տեսնող Վրաստանը, թե՞ գոյաբանական սպառնալիքների մեջ ինքզինքը նետած Հայաստանը: Ի վերջո, ԵՄ-ն «ռեզինից» չէ:
 
Սակայն այստեղ կան առավել հետաքրքրաշարժ նրբերանգներ, որոնք այնքան էլ լայնորեն ու հաճախակի չեն քննարկվում: Եվրամիությանն, այսպես ասած, մերձենալու, իսկ փաշինյանական իշխանությունների պարագայում տեղին է ասել՝ քսմսվելու «քաղաքականությունը» ուղեկցվում է բավականին ակտիվ քարոզչությամբ, որի հիմնական «բանալի-բառերն» են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, արդյունավետ կառավարում և այլն: Ավելին, փաշինյանական իշխանությունները թե՛ այս կամ այն «չուտվող» փոփոխությունը հիմնավորելու համար, թե՛ քարոզչական առումով անդադար հղում են անում «եվրոպական փորձին»: Անգամ եթե հանրային սննդի կետերից աղամանները հավաքելու անհեթեթությունն են փորձում հիմնավորել, էլի «եվրոպական փորձն» են մեջտեղ բերում: Իսկ թե որքան են սիրում նույն այդ իշխանություններն ու հատկապես նրանց սատարող «գրանտային» ՀԿ-ներն ու մյուս սատելիտները զանազան «վարկանիշներ» նշել, հանրահայտ է:
 
Բայց ի՞նչ կա այդ՝ «անպայմանորեն՝ դեպի ԵՄ» շարժի խորքերում: Այդ առումով բավականին ուշագրավ բացահայտումներ են արված Արևելյան գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցում, որի հատկանշական մի շարք մանրամասնությունների վրա, ի մասնավորի, ուշադրություն է հրավիրել քաղաքական պատճառներով հետապնդվող, շինծու մեղադրանքներով կալանավորված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Արմեն Աշոտյանը: Նա մասնավորապես նկատում է, որ այդ փաստաթուղթը «ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում» (չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը բժշկագիտական բարձրագույն կրթություն ունի):
 
Բարի, իսկ որո՞նք են ասվածը հիմնավորող փաստերը: Ահավասիկ. Արևելյան գործընկերության 2023-ի ինդեքսում Հայաստանը 0,61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով, համապատասխանաբար, Մոլդովային (0,7 միավոր) , Ուկրաինային (0,66 միավոր) և Վրաստանին (0,63 միավոր): Սա արդեն իսկ լավ չէ, մեղմ ասած: Շարունակենք. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև 2021-ի համեմատ (0,64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև հետընթաց։ Եվրոպական զեկույցը գործնականում «ջրում» է նաև փաշինյանական քարոզչության համապատասխան թեզերը: Զորօրինակ, նշվում է. «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, իսկ «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում՝ 6-ից 4-րդը, «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը՝ զիջելով անգամ Բելառուսին։ Այսինքն, 2021-ի համեմատությամբ Փաշինյանի կառավարած Հայաստանը հետընթացի մեջ է թե՛ ժողովրդավարության, թե՛ լավ (արդյունավետ) կառավարման, թե՛ օրենքի գերակայության առումներով, թե՛ Եվրամիության չափանիշներին համահունչ քաղաքականություն վարելու հարցում, թե՛ կայուն զարգացման տեսակետից:
 
Այստեղ, ինչպես նշվեց, Փաշինյանը զիջում է անգամ իր կողմից այնքան չսիրված Լուկաշենկոյին: Արժե հատուկ ընդգծել, որ սա, այսինքն՝ նշված գնահատականները Հայաստանին տրվել են Փաշինյանի ու նրա հակաժողովրդավարական իշխանության նկատմամբ սիրազեղուն վերաբերմունք ունեցող, Հայաստանում մարդու իրավունքների խայտառակագույն ոտնահարումների վրա փարիսեցիաբար աչք փակող, խաղաղ ցուցարարների նկատմամբ ամենավայրագ ու գազանաբարո հարձակումները արդարացնող Եվրամիության ֆունկցիոներների կողմից: Այսինքն, եթե անգամ Փաշինյանին ամեն կերպ սատարող Եվրամիությունն է նման գնահատականներ տալիս, ապա ահավոր է պատկերացնել բուն իրականությունը: Թեպետ, կներեք, այդտեղ ի՞նչ կա պատկերացնելու: Մենք բոլորս ապրո՛ւմ ենք այդ խայտառակ իրականության մեջ:
 
Հա, ու կարծես որպես ծաղր, զեկույցի համաձայն, Հայաստանը վերջինն է... «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով: Սա էլ, երևի, յուրօրինակ «տուրք» է Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին», որին անցյալ տարի զոհաբերվեց Արցախը՝ հայաթափվելով ու թշնամուն տրվելով, ապա՝ Հայաստանի մի շարք տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ «դեպի ԵՄ» գնալու կարգախոսներով ու քարոզչությամբ մարդկանցից հանդուրժում կորզող փաշինյանական իշխանությունը գործնականում ավելի է հեռանում Եվրոպայից, «եվրոպական արժեքներից», չափանիշներից: Հանուն արդարության նշենք, որ Եվրամիության գործող լիդերներն իրենք էլ մի «բարի պտուղ» չեն այդ առումով, քանզի նրանց երկդիմի գործունեությունը շատ քիչ աղերսներ ունի հռչակված «եվրոպական արժեքներին», բայց դա այլ հարց է:
 
Բուն հարցն այն է, որ «Եվրոպա», «Եվրամիություն», «վիզաների ազատականացում», «ժողովրդավարություն» և նման այլ՝ ոմանց լսելիքը շոյող բառեր ու արտահայտություններ կրկնելով՝ որպես հմայախոսություն, երկրի ղեկից կառչած Փաշինյանն ու նրա «իշխանական թիմը» իրականում բոլորին տանում են դեպի անորոշ, հակաժողովրդավարական, հետամնաց «ապագա»: Ի լրումն՝ բազմամիլիարդանոց արտաքին պարտքը՝ վզներին:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan