ՔՊԿ-ական իշխանությունը միայն թանկացումներ է բերում
Տրասնպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին միանում են անխտիր բոլորը։
Հայաստանի համար այս օրհասական օրերին, երբ սահմանում լարված է, երբ մարդիկ մի կերպ` ծայրը ծայրին հասցնելով, հանապազորյա հացն են հասցնում, քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը միայն նոր պրոբլեմներ ու թանկացումներ է բերում օրակարգ։
Թանկացնում են գույքահարկը, թանկացնում են տրանսպորտի ուղեվարձը, վճարային տարբերակներն էլ հասանելի չեն ոչ թոշակառուներին, ոչ էլ շարքային քաղաքացիներին` մարդիկ ինտերնետ չեն ցանկանում ակտիվացնել երթևեկելիս, իսկ սրանք պարտադրում են հավելյալ ծախս` նաև 24-ժամյա ակտիվացված ինտերնետ։
Է՜յ, տիկնայք և պարոնայք ՔՊԿ-ներ ու կցորդներ, հիշե՛ք ձեզնից յուրաքանչյուրին մինչ 2018 թիվը ու միգուցե հասկանաք մեր քաղաքացիների վիճակը․ մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, իսկ դուք ժողովրդին դարձրել եք տուգանքի ու թալանի մատերիալ․ դե, արդեն դուք թանկարժեք մեքենաներով եք երթևեկում, բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ եք ստանում, իսկ էս խեղճ մարդիկ ո՞նց հասցնեն, մտածե՞լ եք, հը՞...
Մի՛ վախեցեք, դո՛ւրս եկեք կաբինետներից, զրուցե՛ք ժողովրդի հետ, լսե՛ք նրանց կարծիքը ձեր ու ձեր կայացրած որոշումների մասին։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից