Հերթական ծածկադմփոցին ու աչքկապոցին Աջափնյակում (տեսանյութ) Մետրոյի հերթերը և քաղաքային իշխանության պատկերը Հաջորդ կայարանը... անէություն
5
Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է Խորհրդարանում քննարկվում է Անկախության հռչակագրի վերաբերյալ նախագիծը Քաղաքային 9 %-անոց «իշխանություն», դուք կտրվել եք իրականությունից ու հանրությունից Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը ՔՊ-ն երևանցիների անունից նորից սուտ ու կեղծիք է տարածում Մեդվեդևը Թրամփի համար կանխատեսում է Քենեդու ճակատագիրը Պատերազմ Արցախում
Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Փոխնախարարը հաստատեց․ Տիգրան Բալայանին Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին. Գեղամ Մանուկյան Վրացական տուրիստական ընկերությունը ջնջել է Լոռու մասին գրառումը, Զուրաբաշվիլու էջում դատարկ լինկն է Հայաստանում տարեկան 15 մլրդ դոլարի խաղադրույք է արվում, որով ՀՆԱ-ի աճ են ապահովում. Հրանտ Բագրատյան Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան Ապագա ընտրություններում հաղթող ուժերը Խորհրդարանում քննարկվում է Անկախության հռչակագրի վերաբերյալ նախագիծը Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա․ «Ժողովուրդ» «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ» Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ» Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին Հերթական ծածկադմփոցին ու աչքկապոցին Աջափնյակում (տեսանյութ) ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում Ուրբաթ օրվա ՔՊ նիստը Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր Մետրոյի հերթերը և քաղաքային իշխանության պատկերը Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Վրաստանի վարքագիծը սպասելի էր. Նիկոլից վրացիներն ինչո՞ւ պետք է ինչ-որ բան չուզեն... Գագիկ Համբարյան Քաղաքային 9 %-անոց «իշխանություն», դուք կտրվել եք իրականությունից ու հանրությունից Իսպանիայի թագավորի բերանը բաց կմնա, հենց իմանա Նիկոլն ինչ է արել․ «Կարճ ասած» Հաջորդ կայարանը... անէություն Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում Իրական տնտեսություն մենք չունենք, սպանվել է. Արթուր Խաչատրյան Ի՞նչ պայմաններում է փոխքաղաքապետի հորը 1,5 մլրդ դրամի վարկ տրվել. Aysor.am Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

Ապագա ընտրություններում հաղթող ուժերը

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու։

Հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները, ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։ Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանաձևն է՝ ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր։ Ապագան նրանցն է, ովքեր կգան Հայաստանի հետպատերազմյան վերականգնման իրատեսական փաթեթով։
Նրանք, ովքեր կունենան ռացիոնալ ասելիք և հասարակության հետ աշխատելու մտածված ստրատեգիա, ունենալու են հաջողություն։ Եվ ականատեսն ենք լինելու ամենատարբեր կոալիցիաների, համագործակցության ձևաչափերի, որովհետև լինելու է «ասելիքների», մտավոր պոտենցիալի կենտրոնացման անհրաժեշտություն։
Պետք է դուրս գալ. «Ժողովուրդը լիդեր է սպասում, որ հետևից գնա» թակարդից։ Դա ոչ միայն խաբկանք է, այլև այսօր ժողովուրդը կարող է (և պատրաստ է) հոշոտել ցանկացած պոտենցիալ լիդերի։ Ժողովուրդը բովանդակություն և իրական ապագա է սպասում։
Միֆական լիդերը, մինչև վերջ գնալը, «մահապարտ լինելը», անձնազոհության խոստումը հարաբերական հասկացություններ են։ Ամեն ինչ տեսել ենք։
Հասարակության այս վիճակը «ընտրում» է Նիկոլ կամ անտարբերություն։ Իշխանություն փոխելու համար պետք է հասնել հասարակական տրամադրությունների փոփոխության։ Սա հնարավոր է միայն նոր բան առաջարկելով ու մարդկանց հետ ճիշտ հաղորդակցություն կառուցելով։ Կոտրված, պարտված ժողովուրդներին պետք է ցույց տալ ապահովության, արժանապատվության, հանդարտության օդը։ Իսկ սրան հասնելու համար պետք է.
ա. Ապահովել ճիշտ բովանդակություն և ճիշտ դեմքեր
բ. Կազմակերպել համակարգված աշխատանք, թիմեր
գ. Ներդնել անհրաժեշտ ռեսուրս
դ. Գտնել իշխանության ընտրական թեզերի հակաթույնը։ Դա ունիվերսալ լուծում չէ, և ամեն ոչ իշխանական միավոր դա պետք է անի իր հիմնական բովանդակությանը՝ դիրքավորմանը համահունչ։
Այս ընտրությունները նաև առանձնահատուկ են լինելու նրանով, որ քաղաքական դաշտում կա իրական քաղաքական և որակական սերնդափոխության հնարավորություն։ Վերջին տարիներին հանրային դաշտում հայտնվել են բազմաթիվ նոր դեմքեր, որոնք վաստակել են նոր քաղաքական ուժեր, միավորներ ձևավորելու և պայքարին մասնակցելու, իրական սերնդափոխություն իրականացնելու իրավունքը։ Նրանք կարող են հաջողություն ունենալ, քանի որ հասցրել են թրծվել նոր իրականության մեջ, տիրապետում են հանրային իրական տրամադրություններին և ունեն առողջ մղումներ։
Այս ամենը կարող է իրոք փոխել հասարակական տրամադրությունները։ Այս պրոցեսի համար պետք են մոդերատորներ, ոչ թե՝ մեկ լիդեր։ Պետք են մոդերատորներ, ովքեր կփորձեն միավորել թիմեր և գաղափարներ։ Լիդերներ փնտրելու, հորինելու, վերակենդանացնելու փոխարեն պետք է գործել այս ուղղությամբ։ Եվ այս ճանապարհին համայնքային ընտրություններում (օրինակ՝ Գյումրիում և այլուր) կարելի է ձգտել նոր համատեղ ֆորմատների։ Փորձարկել համատեղ աշխատանքի մշակույթը։
Եվ վերջապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն. արտաքին գործոնը։ Սա մեր այսօրվա «թափանցիկ պետության» ողբերգությունն է, բայց սա փաստ է։ Սա հիմնական ուժերից պահանջելու է բարձր վերկուսակցական գիտակցում՝ համատեղ մեծ ջանքի գործադրմամբ հնարավորինս մեղմել օտար ուժերի և պետությունների ազդեցությունը մեր ներքին գործերին։ Իսկ որ դա լինելու է, հատկապես՝ ոչ բարեկամ պետությունների կողմից, ցավոք, կասկած չի հարուցում»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan