Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

Մոլդովայում Արևմուտքը իր հերթական «պյուռոսյան» հաղթանակը տարավ և ցույց տվեց իր լիակատար երկերեսանությունը

Ինչպես և սպասվում էր, երեկ Մոլդովայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «հաղթանակ»  տարավ Արևմուտքի դրածո Մայա Սանդուն:

Սակայն այն ցուցանիշները, որ նա հավաքեց, նույնիսկ արևմտյան իր տերերին զարմացրեցին: Բանն այն է, արևմտյան հատուկ ծառայությունները, իրենց մոլդովացի կոլեգաների հետ համատեղ, հիմնովին «մաքրել էին»  երկրի քաղաքական դաշտը, որպեսզի Սանդուն չունենար ազդեցիկ մրցակից: Այսինքն՝ արտաքուստ ընտրությունները «դեմոկրատական»  տեսք պետք է ունենային, որպեսզի արևմտյան հանրությունը տեսներ նախընտրական կրքեր, սակայն այդ քաղաքական  թատրոնն այնպես կազմակերպվեր, որպեսզի վերջում Սանդուն «հաղթեր»:

Կարծես նախընտրական փուլում արևմտյան կենտրոններին հաջողվել էր դա կյանքի կոչել և Սանդուի մրցակիցների մի մասը հեռացվել էր երկրից, իսկ մյուս մասի վրա կարվել էին տարբեր շինծու քրեական գործեր, որպեսզի նրանք չկարողանային մասնակցել ընտրություններին: Այդ սպեցօպերացիայի արդյունքում որոշվել էր, որ Սանդուի մրցակիցը պիտի լիներ մի երկրորդական գործիչ, այն էլ՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Եվ այդպիսինը գտնվեց, դա Մոլդովայի նախկին դատախազ Ստեֆանոգլուն էր: Նա ազգությամբ գագաուզ է, և տրամաբանական էր, որ չէր կարող լուրջ մրցակից լիներ նույնիսկ ցածր վարկանիշ ունեցող, ազգությամբ մոլդովացի Սանդուի համար: Բացի այդ, գագաուզների գրեթե 99 տոկոսը մերժում էին ԵՄ-ին միանալու գաղափարը, մինչդեռ Ստեֆանոգլուն դեմ չէր ԵՄ-ին անդամակցելու գաղափարին: Այսինքն, արևմտյան կենտրոնները Սանդուի համար մեծ «նվեր էին» պատրաստել, ի դեմս Ստեֆանոգլուի, ով ոչ միայն ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, այլև նույնիսկ այդ շերտի մոտ մեծ վարկանիշ չուներ:

Սակայն անցած կիրակի անցկացված ընտրությունները գրանցեցին նոր սենսացիա:

Պարզվում է, որ Սանդուն փաստացի պարտվեց նույնիսկ Ստեֆանոգլուին:

 Վերջինս մինչև վերջին պահը առաջ էր Սանդուից և, ինչպես անցած հանրաքվեի ընթացքում, ԵՄ «հանձնակատարի» ձայները ավելացան  վերջին պահին և նա առաջ անցավ:

Ինչպես դա ստացվեց, նույնպես հասկանալի է. Ռուսաստանում, որտեղ կային պոտենցիալ 300 հազար ընտրողներ, Մոլդովայի իշխանությունները բացել էին ընդամենը երկու ընտրատեղամաս, Մոսկվայում, որտեղ կային ընդամենը 20 հազար քվեաթերթիկ: Անցած հանրաքվեի ժամանակ այստեղ բաժանվել էր 10 հազար քվեաթերթիկ: Եվ ահա, որպեսզի «առաջխաղացում»  արձանագրեն, Սանդուի իշխանությունը այս անգամ որոշել էր Մոսկվայի համար 10 հազարի փոխարեն տրամադրել 20 հազար քվեաթերթիկ:

Մինչդեռ Եվրոպական տարածքում բացվել էր 230 ընտրատեղամաս և բաժանվել էին ավելի քան 800 հազար քվեաթերթիկ:

Եվ հենց այդ եվրոպական «քվեաթերթիկներն էլ»   ապահովեցին Սանդուի «հաղթանակը»: Մանավանդ, որ եվրոպական ընտրատեղամասերում մոլդովական ընդդիմությունը չէր կարող պատշաճ վերահսկել ընտրական գործընթացը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու ԵՄ-ն  մոլդովական ընտրությունների վերաբերյալ, բնականաբար, քննդատող հայտարարություններով հանդես չեն գա, ինչպես Վրաստանի դեպքում էր:

Ի դեպ, եվրոպական կառույցները արձանագրեցին իրական խախտումները Մոլդովայում, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքնեևրի վրա, ի տարբերություն վրացականի, որտեղ խախտումները ավելի շատ ընդհանրական բնույթ են ունեցել և չէին կարող ազդել արդյունքների վրա:

 Մոլդովայի ընտրության վերաբերյալ Արևմուտքից արձագանք չի լինի, քանի որ ներկայիս Արևմուտքը վաղուց է վերափոխվել և դարձել է նախկին ԽՍՀՄ-ի նման մի կառույց, որտեղ  սեփական «շան որդիները»  կարող են խախտել ամեն ինչ, քանի որ ներկայիս արևմտյան գործիչների համար, այլևս իրական դեմոկրատական արժեքները գլխավոր դերակատարում չունեն:

Նրանք նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարների պես դարձել են պարզունակ գաղափարական դոկտրինյորներ, որոնք նույնիսկ իրենց դոկտրինի գաղափարական հիմքն են անտեսում, ինչպես, որ նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարները անտեսում էին կոմունիզմի գաղափարական հիմքը:

Հենց այդ ժամանակ էլ սկսվում է գաղափարախոսության  էրոզիան, որն իր հետևից բերում է նաև ընդհանուր համակարգի փլուզման գործընթացը, ինչի ականատեսն ենք դառնում այս օրերին արևմտյան տարբեր երկրներում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan