Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են
13
«Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Պատերազմ Արցախում
«Գազանացել ա ժողովուրդը»․ օրը ցերեկով կրակոցներ ու դաժան ծեծ՝ Երևանի բակում 74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները. Տիգրան Դումիկյան Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահացության դեպքերը գերազանցել են 10 հազարը. Reuters Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը Իրանը հայտարարել է՝ ոչ մի դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցը Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է. Արմեն Աշոտյան Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, Ալիևի կողմից հռչակվում են ռևшնշիuտներ, տեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, նախկին, շպիnն. Շարմազանով ՔՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերեր են․ Երվանդ Բոզոյան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Կանայք բռնապետության թիրախում Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման հարցում ճգնաժամ է սկսվել Եվպրոպան հայերի դեմ պայքապրող նոր «հիբրիդների» կգործուղի Երևան՝ փաշինյանական բռնատիրական ռեժիմը պահելու համար Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Հուլիսի 15-ն էր. Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին. Ռուբեն Մելիքյան «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ «Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին Կրակngներ՝ Երևանում, վիրավnրները տեղափոխվել են հիվանդանոցներ Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա

Պուտին-Էրդողան  արտաքուստ լավ հարաբերությունների ֆոնին վերջին օրերին շատերին զարմացրեցին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի քննադատական  խոսքերն՝ ուղված Անկարային:

«...թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և քաղաքացիական անձանց սպանելու համար...»,- նշեց  Ռուսաստանի   ԱԳՆ ղեկավարը՝ թուրքական Hurriyet թերթին տված իր ընդարձակ  հարցազրույցում:

Խոսելով ուկրաինական  հարցով Թուրքիայի կողմից հնարավոր միջնորդական առաքելության մասին՝  Լավրովը շատ չոր էր պատասխանել.

«...Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումից՝ բանակցությունների միջոցով: Սակայն խոսք չի եղել ժամանակավոր զինադադարի մասին, որը թույլ կտար  թշնամուն վերազինվել ու վերախմբավորվել՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օգնությամբ։ Պայմանները բազմիցս հնչել են նախարարների, քաղաքական գործիչների և Ռուսաստանի նախագահի կողմից։ Պետք է աշխատել ոչ թե հետևանքների, այլ այն պատճառների վրա, որոնք հանգեցրել են հակամարտության...»,- նշել էր նա:

Լավրովի այս սուր քննադատական խոսքն՝ ուղված Անկարային, պետք է բացատրել նաև օրեր առաջ ուկրաինական Օդեսա քաղաքի ռմբակոծությամբ:

 Ռուսական բանակը, ուժեղ հարվածներ էր  հասցրել Օդեսայի ռազմական օբյեկտներին  և տարածաշրջանի նավահանգստային ենթակառուցվածքին։ Հարձակումը տևել էր  երկու օր:

Ինչպես հայտնի է, թուրքական ռազմարդյունաբերական համալիրը, Եվրամիության «խաղաղության հիմնադրամի»   կենտրոնի հաշվին, զենքի, զրահատեխնիկայի, արկերի և առաջին գծի էլեկտրոնիկայի բեռներ է վաճառում Ուկրաինային՝ համատեղելով դա համազգեստի, զինամթերքի և ...խաղաղության նախաձեռնությունների հետ: Եվ ահա, այդ ռմբակոծությունների արդյունքում,   թուրքական բեռները ոչնչացվել էին: Սակայն, ըստ ռուսական աղբյուրների,  թուրքական այդ սպառազինության  60%-ը ցամաքային միջանցքներով է անցնում  դեպի Ուկրաինա:

Հենց այս մասին էլ զգուշացնում են ռուսական շրջանակները:  Էրդողանը մի կողմից զենք է մատակարարում Կիևին, միաժամանակ ուզում է միջնորդական առաքելությամբ հանդես գալ, ինչն, ըստ Լավրովի ճիշտ մոտեցում չէ:

Արևմտյան փորձագետների տվյալներով՝ Օդեսայի նավահանգստի վերջին ռմբակոծության արդյունքում շարքից դուրս են եկել, ավելի քան  22  նավ, որոնցից մի քանիսը, բեռներով լցված, հայտնվել են Սև ծովի հատակին և, պարզվում է, խորտակվել է նաև Թուրքիայից բերված սպառազինության մեծ խմբաքանակ:

Չնայած  ռուս-ուկրաինական պատերազմից  ի վեր Թուրքիան հրաժարվել է միանալ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և բանավոր հավատարիմ է մնում չեզոքության քաղաքականությանը, Անկարան շարունակում է զենք մատակարարել Կիևին։ Այսպես, Reuters-ի փոխանցմամբ՝, այս տարվա  փետրվարին,  թուրքական «Բայկար»  պաշտպանական ընկերությունը հիմք է դրել Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող գործարանին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար կարտադրվեն TB2 և TB3 անօդաչու սարքեր։ Բացի այդ, Ուկրաինային մատակարարվել են ավելի քան հարյուր հատ «Կիրպի»  զրահամեքենա, հրետանային արկեր, այդ թվում՝ կասետային արկեր, կառուցվում են բազմաֆունկցիոնալ կորվետներ։

Ռուս փորձագետների կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցումը պատահական բնույթ չունի:

Եվ Լավրովի խոսքերը այստեղ նույնպես պատահական չէին:

Դրա ապացույցը  մեկ այլ ռուս պաշտոնյաի՝ Պատրուշևի խոսքերն էին, որ նա արտահայտել է վերջերս, Ղրիմում, խորհրդակցության  ժամանակ:

Ըստ Պատրուշևի՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ծրագրում են օգտագործել եվրոպական ներքին ջրային ուղիները ռազմական նպատակներով՝ Սև ծով մուտք գործելու համար:

Խոսքը, մասնավորապես, Մոնտրոյի կոնվենցիայով սահմանված Սև ծովի նեղուցների ռեժիմի փոփոխության մասին է:

Ըստ Պատրուշևի՝ Վաշինգտոնն  այսօր  դիտարկում է Թուրքիան որպես գլխավոր դաշնակից Սևծովյան ավազանում, Միջին Արևելքում և Կովկասում:

Ըստ   նրա՝  Վաշինգտոնում արդեն մշակվել է  առանձին, այսպես կոչված՝ Սեւծովյան ռազմավարությունը, որում առաջատար դերը վերապահված է Անկարային։

Հենց այս պատճառով էլ Մոսկվայում հարցեր են առաջ եկել Անկարային:

Որպես նոր ռազմավարության մաս, ԱՄՆ-ն  կենտրոնացել է սևծովյան  պետությունների հակաօդային պաշտպանության և հետախուզական կարողությունների ուժեղացման վրա։ Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի մասին է։

Բացի այդ, հայտարարվել է ռազմական  նախագծերին աջակցելու, ինչպես նաև՝ հավելյալ հականավային, հակասուզանավային և էլեկտրոնային համակարգերի տեղակայման մասին Սևծովյան տարածաշրջանում՝ ԱՄՆ-ի կողմից։

Բոլոր այս ծրագրերում, ըստ Պատրուշևի, ԱՄՆ-ում առաջնային դերակատարումը հատկացրել են Թուրքիային:

Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ն որոշել է բավարարել Էրդողանի կայսերական ամբիցիաները, հաշվի առնելով, որ ուկրաինական ճակատում սպասում է խոշորամաշտաբ պարտություն, որպեսզի, գոնե այս տարածաշրջանում, նա ստանա առավելություն:

Պուտինի համար Էրդողանի այս պահվածքն առանձնապես վիրավորական է. նշում են ռուս փորձագետները, քանի որ 2016-ի հեղաշրջման փորձի ընթացքում, հենց Մոսկվան վճռականորեն աջակցեց Էրդողանին, մինչդեռ Վաշինգտոնին շահավետ էր զարգացումների այլ սցենար:

Հետո, 2023-ի նախագահական ընտրություններում, Էրդողանին կրկին աջակցեց Պուտինը, երբ Կրեմլը հստակ խաղադրույք  կատարեց  Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և զարգացում»  կուսակցության (AKP) վրա: Մոսկվան Անկարային 20 միլիարդ դոլար  տրամադրեց  «Աքքույու»  ատոմակայանի կառուցման համար, ինչպես նաև 2022 թվականին մատակարարված բնական գազի համար վճարումների հետաձգմանը համաձայնվեց (մոտ 20 միլիարդ դոլար):

Այս ամենից հետո, Պուտինը չստացավ Էրդողանից որևէ գործնական աջակցություն, նշում են ռուս փորձագետները:

Ավելին, Անկարան վերջերս «հիշեցրեց», որ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել, բացառապես 1991 թվականի սահմանների վերադարձի պայմաններում, ինչը փաստացի նշանակում է սուր հակադրություն Մոսկվայի հետ:

Հիշեցնենք, որ նույնիսկ Թրամփի թիմակիցներն են խոստովանում, որ Ուկրաինան չի կարող ավարտել այս պատերազմը, առանց տարածքային կորստի, եվրոպական շատ լիդերներ համանման տեսակետներ են հայտնում կուլիսներում, իսկ ահա Անկարան փաստացի կրկնում է Կիևի հիմնավորումները, որ առանց 1991թվականի սահմանների վերադարձի, խաղաղությունը չի հաստատվի:

Սա կարող է նշանակել մեկ բան. Արևմուտքը, զգալով իր պարտությունը ուկրաինական ճակատում, փորձում է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ արդեն Թուրքիայի դերակատարմամբ:

Այսօր դժվար է կանխատեսել՝ կհամաձայնի այդ դերին Էրդողանը: Թուրքական հանրությունը դրան պատրաստ չէ, սակայն այս իրավիճակում Էրդողանը կարող է քաղաքական առևտրի մեջ մտնելով դիրքային առավելություններ ստանալ, թե՛ Մոսկվայից, և թե՛ Վաշինգտոնից:

Ո՞ր ոլորտներում նրան դա կհաջողվի, այսօր դեռ վաղ է խոսել: Պարզ է մեկ բան.  այդ ոլորտներից ամենաթույլ օղակը Հայաստանն է, քանի որ գտնվում է փլուզված վիճակում, ղեկավարվում է պարտված գործչի կողմից և ունի ոչ այնքան ազնիվ և սեփական երկրին նվիրված քաղաքական վերնախավ: Իսկ այդ ժամանակաշրջանում, սովորաբար, բոլոր քաղաքական առևտուրները լինում են հենց այդ ժողովուրդների հաշվին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>