Արևմուտքը Մոդլովայում խայտառակ պարտվել է․ ժողովրդավարության դիմակը մի կողմ է նետվել Ալիևը Ամիրբեկովի միջոցով ուրվագծում է Հայաստանի ինքնիշխանության նոր սահմանները «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանների գծման կանոնակարգի քննարկմանը (տեսանյութ)
22
Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Անդրանիկ Թևանյան․ Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային ուզում է դարձնել Ուկրաինա (տեսանյութ) «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին Այդ տարածքը, ինչի մասին խոսում ենք՝ Ադրբեջանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ 2026 թ.-ին ամբողջ իշխանությունը անխուսափելիորեն փոխվելու է. Երվանդ Բոզոյան Հայտնի խոսք կա՝ երբ կկվի վրայից հոտ է գալիս, ասում է՝ ինձանից չէ, բնից է. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանի մասին Գեյեր ու գործակալներ․ Արևմուտքին միայն սա՛ է պետք Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Փաշինյանից պահանջում է, որ ժողովուրդն էլ մասնակից լինի ՔՊ-ի դավաճանությանը․ «Կարճ ասած» Ադրբեջանը լավ է ճանաչում գործող կառավարիչներին և անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը. Աբրահամյան Ձեզ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել. Քրիստինե Վարդանյան Ալմաթիի հռչակագիրը ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչման վերաբերյալ. ՀՀԿ Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան Արևմուտքը Մոդլովայում խայտառակ պարտվել է․ ժողովրդավարության դիմակը մի կողմ է նետվել Փաշինյանը կգնա Կազան... հեծանիվ քշելու Ալիևը Ամիրբեկովի միջոցով ուրվագծում է Հայաստանի ինքնիշխանության նոր սահմանները Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Ընտանեկան բռնություն. տուժողը ամուսինն է Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունն ԱԺ նախագահը մանրուք է համարում Ես վարկանիշ չունեմ. Ալեն Սիմոնյան «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ադրբեջանի հետ ՀՀ-ի սահմանների գծման կանոնակարգի քննարկմանը (տեսանյութ) Երևանում տղամարդը 21-ամյա աղջկան գրել է, որ եթե 100 հազար դրամ պարտքը չտա, պետք է uեռահարաբերություն ունենա Անդրանիկ Թևանյան․ Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային ուզում է դարձնել Ուկրաինա (տեսանյութ) «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին Այդ տարածքը, ինչի մասին խոսում ենք՝ Ադրբեջանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին Ավագանու անդամից թաքցվում են նաև ԵԱՍՄ-ում տեղի ունեցած աուդիտի արդյունքները, որտեղ հնարավոր է առկա է մեծ կոռուպցիա Այդ տարածքը, ինչի մասին խոսում ենք՝ Ադրբեջանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Արցախի մասին. Տեսանյութ Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Միջազգային հանրություն կոչվածի հետ աշխատանքը կարևոր է, բայց.... «Փաստ» Արտաքին ուժերը վաղուց են Վրաստանին պատրաստում պատերազմի. «Վրացական երազանք» Հազիվ մի դարի պատմություն ունեցող երկրի հետ ի՞նչ «բազմադարյա» հակամարտություն. «Փաստ» Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը» Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ Բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ին կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները

Արևմուտքը Մոդլովայում խայտառակ պարտվել է․ ժողովրդավարության դիմակը մի կողմ է նետվել

Մոլդովայում կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունն ու ԵՄ-ին անդամագրվելու հանրաքվեն վերջնականապես պատռեցին հավաքական Արևմուտքի ժողովրդավարության դիմակը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը 5-րդ ալիքին տված իր հարցազրույցում հնչեցրեց թիվ, որը ցույց էր տալիս Արևմուտքի երեսպաշտությունն ու կեղծավորությունը՝ ժողովրդավարության ջատագովն ու դրոշակակիրը լինելու հարցում։ Մոլդովայի ընտրություններին իրավունք ունեն մասնակցելու նաև երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիները, և հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Ըստ քաղաքագետի՝ ԵՄ երկրներում ապրող Մոլդովայի 900 հազար քաղաքացիների համար այդ երկրի ԿԸՀ-ն տրամադրել է 852 հազար քվեաթերթիկ, իսկ Ռուսաստանում բնակվող ավելի քան 300 հազար քաղաքացիների համար ընդամենը 10 հազար քվեաթերթիկ։

Քաղաքագետի այս հայտարարությունը մի պահ շոկի առիթ դարձավ, քանի որ միայն այս փաստը բավական է խոսել տոտալ կեղծիքների և ժողովրդավարության իսպառ բացակայության մասին։

Որպեսզի իրավիճակն առավել պարզ լինի, Ռուսաստանի Դաշնության և ԵՄ երկրներից՝ Իտալիայի Հանրապետության օրինակով բացատրենք իրավիճակի աբսուրդայնությունը։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում օրինական կարգավիճակով ապրում է Մոլդովայի Հանրապետության 350 հազար քաղաքացի։ Այս ընտրությունների ժամանակ Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն Ռուսաստանի Դաշնության տարածքում բացել է երկու ընտրատեղամաս, երկուսն էլ՝ Մոսկվա քաղաքում, որոնցից յուրաքանչյուրին տրամադրել է 5 հազար քվեաթեթրիկ (աղբյուրն՝ այստեղ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/22167657

Իտալիայի Հանրապետությունում, ըստ պաշոնական աղբյուրների, օրինական ճանապարհով ապրում է Մոլդովայի Հանրապետության 200 հազար քաղաքացի։ Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն Իտալիայի Հանրապետությունում բացել է 58 ընտրատեղամաս (աղբյուրն՝ այստեղ https://www.zdg.md/ru/?p=158907)։ 200 հազար մոլդովացիների (բոլորը չեն, որ 18 տարին լրացած են) համար այդ երկրի ԿԸՀ-ն Իտալիայի Հանրապետություն է ուղարկել 241 հազար քվեաթերթիկ։

Ստացվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Իտալիայի Հանրապետությունում բնակվում է 150 հազարով պակաս Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, քան Ռուսաստանի Դաշնությունում, բայց ԵՄ անդամ այդ երկրում 24 անգամ ավելի ընտրատեղամաս է բացվել և 48 անգամ ավելի քվեաթերթիկ է տրվել, քան Ռուսաստանի Դաշնությունում։

Իսկ հիմա ամենից կարևորը։ Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ անդամակցելու հանրաքվեի և արևմտամետ նախագահի թեկնածու և գործող նախագահ Սանդուի ջախջախիչ պարտության պատկերը փոխվել է միայն Մոլդովայի տարածքից դուրս տեղի ունեցած քվեարկության շնորհիվ։ Ըստ այդ երկրի ԿԸՀ-ի՝ Մոլդովայի տարածքից դուրս քվեարկությանը մասնակցել է 230 հազար քաղաքացի, որոնց 76 տոկոսը քվեարկել է արևմտամետ նախագահի թեկնածուի և ԵՄ-ին անդամագրվելու օգտին (աղբյուրներ՝ https://newsmaker.md/.../nov.../skoliko-moldavam-za-rubejom/https://rtvi.com/.../v-moldove-zavershilos-golosovanie.../ )։

Այսինքն՝ Արևմուտքը գնալով տոտալ կեղծիքների՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի և արևմտամետ նախագահի թեկնածու Սանդուի համար ապահովել է հավելյալ 180 հազար քվե, որն էականորեն փոխել է քվեարկության արդյունքների պատկերը։ Սրան գումարած՝ զրկել է Ռուսաստանում բնակվող 300 հազարից ավելի մոլդովացիներին որևէ ազդեցություն ունենալ այդ ընտրությունների վրա։

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ չնայած ծախսված միլիարդավոր դոլարների, երկրի ներսում առկա հազարավոր գործակալների՝ Արևմուտքը պարտություն է կրել Մոլդովայի ներսում և ստիպված է եղել մի կողմ նետել ժողովրդավարության դիմակն ու գնալ ընտրակեղծիքների՝ դրանց մասնակից դարձնելով հարյուր հազարավոր մոլդովացի աշխատանքային միգրանտների, որոնք աշխատում են ԵՄ երկների տարածքներում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Արևմուտքի դավանած արժեքների մասին։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan