Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Ի՞նչ են ակնարկում ամերիկացիները Փաշինյանին՝ IRI-ի հարցմամբ

 Շատերը կհիշեն, որ այս տարվա հունիսին, երբ «սրբազան շարժումը», թեև արդեն անկում էր ապրում, սակայն  դեռ վարկանիշ ուներ հանրության մեջ, Փաշինյանի գրպանային «կուսակցությունները»  Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի առաջարկով հանդես եկան:

Փաշինյանի  «գրպանի գործիչների»  առաջարկն իրականում պատկանում էր ամերիկացիներին:  Նրանք, ավելի շատ  ամերիկացիների «գրպանի» գործիչներ են  և հետո՝  Փաշինյանինը:

Ամերիկացիները խիստ մտահոգված էին ընդդիմության ակտիվացմամբ, վախենալով, որ այս շարժումը կարող էր սրբել  Փաշինյանի իշխանությունը:

Այդ իսկ պատճառով ամերիկյան շրջանակները շտապ երկու քայլ դիմեցին,

-առաջինը՝ իրենց ազդեցության գործակալների միջոցով  առաջարկով հանդես եկան երկրում ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի անցկացման  համար, և

- երկրորդը՝ իրենց ցանցային գործիչների միջոցով ամեն ինչ արեցին, որպեսզի սրբազան շարժման ալիքը մարի:

Առաջին առաջարկի նպատակները մի քանիսն էին. նախ՝ բավարարել Ադրբեջանի պահանջը և փոխել Սահմանադրությունը, և այն փաթեթավորել միաժամանակ ԵՄ-ի հետ ինտեգրվելու գաղափարով:

Այդ առաջարկի երկրորդ նպատակը հանրության մեջ կոտրել ընդդիմադիր տրամադրությունները Փաշինյանի իշխանության հանդեպ, որպեսզի դրանով հնարավոր լիներ փրկել  նրա իշխանությունը:

Եվ, վերջապես, երրորդ նպատակը՝ հող նախապատրաստել արտահերթ ընտրությունների անցկացման համար, միաժամանակ հանրաքվեի հետ, ինչպես որ երեկ իրականացվեց Մոլդովայում:

Ամերիկացիների գլխավոր նպատակն էր, այս քայլերով հիմք դնել Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղ պայմանագրի կնքման համար, իրենց քավորությամբ, որպեսզի դրանից հետո Փաշինյանը կարողանար պաշտոնապես հրաժարվել ՀԱՊԿ-ի անդամակցությունից, հրաժարվել նայեմբերի 9-ի համաձայնագրից և, նույնպես պաշտոնապես, ԱՄՆ-ի հետ կնքեր նոր ռազմավարական բնույթի համաձայնագիր, որն էլ իր հերթին հիմք կդներ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու գործնթացին և՝ Թուրքիայի ազդեցության  գոտու մեջ մտնելուն:

Ամերիկացիների բոլոր այս քայլերը այն աստիճանի էին մշակված, որ Փաշինյանի թիմակիցները չէին էլ կասկածում, որ իրենց առաջնորդը անվերապահ կկատարեր իր տերերի բոլոր առաջարկները:

Նույնիսկ Ալեն Սիմոնյանը հունիսի վերջում Վիլնյուսում ավետեց, որ իրենց իշխանությունը կմիանա այդ «գրպանային»  ուժերի առաջարկին ԵՄ-ի հարցում հանրաքվեի անցկացման համար:

Սակայն շատերի համար զարմանալիորեն, օրեր անց, հուլիսի սկզբին,  Փաշինյանը մերժեց ԵՄ-ի հանրաքվեի առաջարկը, պատճառաբանելով, թե իբր այն լավ մշակված չէ, և ԵՄ-ն էլ իր հերթին պատրաստ չէ այս քայլին:

Փաշինյանի և Սիմոնյանի տեսակետների այս տարբերությունը շատերին զարմացրեց: Սակայն իրականությունն այն էր, որ Փաշինյանը վախենում էր, որ Սահմանադրական հանրաքվեն կարող էր տապալվել, որն էլ հիմք կդառնար արդեն   իր իշխանության տապալման գործնթացի համար:

Փաշինյանի այս որոշումը դուր չեկավ ամերիկացիներին և նրանք իրենց «արամ զավենիչների» միջոցով սկսեցին վիճարկել:

Փաշինյանն ու իր գործնկեր ԱԳ նախարար Միրզոյանը սկսեցին արդարանալ, որ պատրաստ են Ադրբեջանի հետ կնքել խաղաղ պայմանագրի մի մասը, հասկացնելով ամերիկացիներին, որ հանրաքվեի անցկացումը կարող է տապալվել:

Սակայն Ադրբեջանը մերժեց Փաշինյանի այս մոտեցումը պահանջելով Սահմանադրական փոփոխությունը կատարել ամբողջական ձևով:

Ամերիկացիների ճնշումները Բաքվի վրա, ինչպես և սպասվում էր, ապարդյուն էին, և մնաց  Փաշինյանի վրա ճնշման անցնելը, որպեսզի Ադրբեջանի հետ այս պայմանագիրը օր առաջ կնքվի:

Եվ ահա, որպես լրացուցիչ հիմնավորում, ամերիկացիները IRI-ի փաթեթավորմամբ մի «հարցում են»  հրամցնում հանրությանը, որտեղ ներկայացվում է, թե իբր Փաշինյանն անգամներով ավելի մեծ վարկանիշ ունի, քան ընդդիմության ներկայացուցիչները: Դա էլ էր քիչ, որպեսզի «փչեն»  և թևեր տան Փաշինյանի թիմակիցներին, նրանց անդամներին էլ էին վերագրել այնպիսի վարկանիշներ, որ բոլորի ժպիտն էր առաջացնում:

IRI-ի այս հարցման թվերը ավելի շատ հումորի ժանրից են, ու հազիվ թե իրականության հետ կապ ունեն:

Իսկ, որպես իրենց գլխավոր գովազդման «ապրանք», գրեթե բոլոր ԶԼՄ-ներով տարածել էին հետևյալ  միտքը, այն է.

 «…Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) Survey Research Insights Center (CISR) կողմից Հայաստանում անցկացված համազգային նոր հարցումը ցույց է տվել, որ մեծամասնությունը աջակցում է Եվրամիությանը (ԵՄ) միանալուն և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Հարցին, թե ինչպես կքվեարկեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի ժամանակ, 58%-ը պատասխանել է, որ կքվեարկի եվրոպական դաշինքին միանալու օգտին…»:

«Այս հարցումը ցույց է տալիս, որ հայերի մեծ մասը տեսնում է Եվրոպայի հետ իրենց պայծառ ապագայի հեռանկարները…», -մեկնաբանեց  IRI-ի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը, և որ  «… Հայաստանի ժողովուրդը հասկանում է, որ Ռուսաստանից ավելի հեռանալը և դեպի Արևմուտք գնալը կարևոր է խաղաղության և բարգավաճման ամրապնդման համար…»:

 Հարցումը նաև ցույց է տվել, նշում էր այս պարոն-պատվիրատուն, որ  «…հայերի 56%-ը վճռականորեն պաշտպանում է կամ որոշակիորեն աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին…»:

Փաստացի կարող ենք նշել, որ այս հարցումը ամերիկացիները անցկացրել էին, կոնկրետ Փաշինյանի և նրա թիմակիցների համար:

Այն կարելի է գնահատել, որպես   ամերիկացիների կողմից Փաշինյանից հանրաքվե պահանջելու լեգիտիմ հիմնավորում, որը նաև պիտի հուշի Փաշինյանի թիմակիցներին, որ վերջիններս նույնպես ազդեն իր վրա, որպեսզի Հայաստանի դուրս բերումը ռուսական տիրույթից ավելի արագ ընթանա:

Սակայն    Փաշինյանը լավ է հասկանում, թե իրականում ինչ տրամադրություններ են տիրում հանրության մեջ, և գիտի, որ Հայաստանը ոչ միայն Մոլդովա չէ, այլև նույնիսկ Վրաստան չէ, որ հեշտությամբ հնարավոր լինի մանիպուլացնելու միջոցով հասնել նպատակին:

Մանավանդ, որ դրսում, ոչ թե 2018 թվականն է, և ոչ էլ նույնիսկ 2021 թվականը, և հայ հանրության հասունության աստիճանը ամերիկացիները հաշվի չեն առնում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan