Ինձ համար Արցախի հարցը չի կարող փակվել․ ես չեմ հրաժարվելու Հայկական հարցից Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան «Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը». Գարեգին Երկրորդ կաթողիկոս
21
Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի քայլերը համընկնում են․ Զատուլինի մուտքը Երևան և Բաքու արգելված է․ Անդրանիկ Թևանյան Մենք պետք է բոմժական մտածողությունից դուրս գանք․ «Իրական օրակարգ» (տեսանյութ) Դոնբասյան օրագիր․ Լուգանսկի հայ համայնքի հետ (լուսանկար, տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխնատվությունից Հրայր Թովմասյանի գործով դատարանը հրապարակում է վճիռը Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը «Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյան Պատերազմ Արցախում
Առկա մարտահրավերների լուծումը պահանջում է Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորում. ՀՅԴ Ինձ համար Արցախի հարցը չի կարող փակվել․ ես չեմ հրաժարվելու Հայկական հարցից Մենք չպետք է հարաժարվենք Սփյուռքի եւ Արցախի գաղափարից․ Մուրադ Փափազյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» Դոնեցկում հյուրընկալվել է «Կոմետա» ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի քայլերը համընկնում են․ Զատուլինի մուտքը Երևան և Բաքու արգելված է․ Անդրանիկ Թևանյան Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առիթով «Աշխատում ենք՝ բարձրացնելու մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն»․ Բայդեն Երևանում ԱԱԾ աշխատակիցը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, մխրճվել է բնակելի տան տարածք Հայաստանի ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և առաջընթաց. Տոկաև «Անկախության մեծագույն գաղափարի պաշտպանությունն այսօրվա Հայաստանում խիստ կասկածի տակ է»․ Տիգրան Աբրահամյան Հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանը․ Ռոբերտ Քոչարյան Ամբերդ ամրոցը չեն քանդում... (տեսանյութ) ՌԴ-ն եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին. ՌԴ դեսպանություն Մի խումբ պատգամավորներ այսօր կայցելեն Արմեն Աշոտյանին տեսակցության «Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը». Գարեգին Երկրորդ կաթողիկոս Մենք պետք է բոմժական մտածողությունից դուրս գանք․ «Իրական օրակարգ» (տեսանյութ) Դոնբասյան օրագիր․ Լուգանսկի հայ համայնքի հետ (լուսանկար, տեսանյութ) Լռությունն ու անգործությունը չպետք է հաղթանակ տանեն․ Լեմկինի Ինստիտուտ Կա՛մ վախեցած են, կա՛մ՝ իրենք են կազմակերպել․ «Կարճ ասած» Ահազանգ՝ Արտաշիսյան 46 շենի բնակիչներից «Մայր Հայաստան» խմբակցությանը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը մասնագիտական գրքեր է նվիրել Լուգանսկի Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ​​ակադեմիային (տեսանյութ) Ասֆալտը ձեր ուղեղների մեջ է կամ Ավինյանի անվան ջրհեղեղները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Հայաստանը ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա Կոպիտ խախտումներով հեռացնելու են Բաքուն Ստեփանակերտով փոխած աշխատակցին․ Հովհաննես Իշխանյան Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ Ղարաբաղի էթնիկ զտումը հնարավոր դարձավ մեր ամոթալի լռության պատճառով. Եվրախորհրդարանի պատգամավոր Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում

«Արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը». Գարեգին Երկրորդ կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով.  

Անկախության նվիրական տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին:

Առավել քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը վերահաստատեց իր անկախ պետականությունը` նախնյաց ավանդած սուրբ արժեքներով ապրելու, հայրենիքի լուսավոր գալիքը կառուցելու տեսլականով և հանձնառությամբ: Այս վսեմ ձգտման մեջ ազգիս զավակները միասնաբար դիմակայեցին բազում դժվարությունների ու նեղությունների, արձանագրեցին նշանակալի ձեռքբերումներ և առաջընթաց։
Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։
Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին մարտահրավերների դիմագրավման համար հրամայական է Տերունապատվեր սիրով միախորհուրդ ու միասնական լինելը, որպեսզի կարողանանք վերագտնել պանծալի հաղթանակների և հաջողությունների ուղին։ Արդ, արժևորենք անկախ պետականություն ունենալու շնորհը և ամենից վեր դասենք ազգային, պետական և համընդհանուր շահը։
Ապավինած Աստծուն շենացնենք մեր երկիրը հավատի, հույսի և սիրո գործերի նոր վկայություններով և մեր նվիրյալ ջանքերով իրագործենք ազգային մեր իղձերը՝ արժանի դառնալով սաղմոսերգուի օրհնաբանությանը․ «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է» (Սաղմ. 32:12)։
Մեր հայցն է առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, մեր ժողովրդին առաջնորդի արդարության ու համերաշխության ուղիներով՝ ապահով ու բարօր կյանք պարգևելով ազգիս ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։
Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն:
Օրհնությամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan