Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

Արցախի հանձնումը Փաշինյանի անձնական մեծ հաղթանակն է իշխանության համար պայքարում

Արցախի անկման ներքաղաքական աշխարհաքաղաքական ասպեկտները:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ուղիղ մեկ տարի առաջ, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանը 2022 թվականի աշնանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, Իլհամ Ալիևը նախաձեռնեց էթնիկ զտում ԼՂՀ-ում։ Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի դեմ կիրառեց հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ավիացիա։ Արցախի բնակիչները ստիպված եղան լքել հայրենիքն ու տեղափոխվել Հայաստան։ ՀՀ կառավարության տվյալներով՝ հաշվառվել և գրանցվել է ավելի քան 115 հազար արցախցի։

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց հանրապետության բոլոր պետական կառույցները լուծարելու և 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
Մեկ տարին բավարար ժամանակահատված է այս իրադարձության հետ կապված մի շարք արդյունքներ ամփոփելու համար։

Ներքաղաքական, արտաքին քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական արդյունքները․

1. Երբ 2022 թվականին Պրահայում Փաշինյանը, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քաղաքական հովանավորությամբ, հանձնեց Արցախը, փաշինյանական քարոզչությունը համոզում էր մարդկանց, Հայաստանի ժողովրդին, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 կմ² կոնֆիգուրացիայով, մենք ստանում ենք Բաքվի կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը 29 800 քկմ-ի սահմաններում: Սակայն Արցախի անկումից մեկ տարի անց և Պրահայի դավադրությունից գրեթե 2 տարի անց Ալիևը չի էլ մտածում Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, չի մտածում «Փաշինյանին Հայաստանի կադաստրի վկայական տալու մասին»։

2. Փաշինյանական քարոզչությունը մեկ տարի առաջ՝ Արցախի անկման ժամանակ, ակտիվորեն տարածեց այն թեզը, որ եթե Արցախը չկա, ուրեմն Լաչինի միջանցք նույնպես չկա, իսկ եթե Լաչինի միջանցք չկա, ապա Բաքուն իրավունք չի ունենա ու չի պահանջի ՀՀ տարածքով միջանցք՝ Նախիջևանի հետ կապի համար: Սակայն Արցախի անկումից մեկ տարի անց և Պրահայի դավադրությունից գրեթե 2 տարի անց Ալիևն ու Էրդողանը չեն էլ մտածում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքն» իրենց վերահսկողության տակ ստանալու պահանջից։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով արտատարածքային հաղորդակցություն՝ թյուրքական աշխարհը միավորելու համար։

3. 2022 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի ակնկալիքների նշաձողն իջեցնելով՝ մենք ապահովելու ենք լայն կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ։ Սակայն Արցախի անկումից մեկ տարի անց և Պրահայի դավադրությունից գրեթե 2 տարի անց Փաշինյանը խոստովանում է, որ չի կարողացել կոնսենսուս ապահովել Հայաստանի շուրջ։ Դրա վառ վկայությունն է նրա նախօրեին արված խոստովանությունը։ «Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն ՀՀ-ի համար։ Իր համար անվտանգություն ի վիճակի է ստեղծել միայն ՀՀ-ն՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։»,- ասաց նա:

«Փաշինյանական լեզվից» թարգմանված՝ սա նշանակում է, որ նույնիսկ Արցախը հանձնելուց հետո՝ կատարելով Բաքվի, Անկարայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Փարիզի կարևորագույն պահանջը, նա չկարողացավ Հայաստանի անվտանգության երաշխիքներ ստանալ։

4. Միաժամանակ պետք է հասկանալ, որ հաճախ քաղաքական գործընթացները պետք է ընկալել ոչ թե պետության կամ ժողովրդի, այլ առանձնապես քաղաքական գործչի, առանձին իշխանական խմբավորման շահերի տեսանկյունից։ Այս համատեքստում արժե հասկանալ, որ Արցախի անկումը Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր հաղթանակներից է իշխանության համար ներքաղաքական պայքարում։

Հանձնելով Արցախը՝ Փաշինյանը ոչնչացրեց իր ընկալմամբ մեկ միասնական գործող իշխանական խմբավորում, որը միավորված էր կոմպակտ համակեցությամբ, ուներ ռազմաքաղաքական ներուժ և որը Նիկոլ Փաշինյանի և նրա գաղափարական հայրերի (առաջին հերթին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի) կողմից ընկալվում էր որպես իշխանության համար պայքարում մրցակցող էլիտար խմբավորում։ Արցախը հանձնելով՝ Փաշինյանը ոչնչացրեց ղարաբաղյան միասնական ռազմաքաղաքական վերնախավի գաղափարը՝ որպես իր համար ներքաղաքական պայքարում մրցակից։

Արցախի ամոթալի անկումից մեկ տարի անց, որը Փաշինյանի թիմի որոշ անդամներ բացահայտ անվանում են «Հայաստանի իրական անկախության օր», մնում է միայն մեկ հարց տալ՝ արդյոք Հայաստանը որպես պետություն, ԼՂՀ պետականության կործանումից մեկ տարի անց ավելի մոտ է բարգավաճմա՞նը, թե՞ ամբողջական փլուզմանը:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan