7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
8
Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Պատերազմ Արցախում
Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ)

Ինչո՞ւ Փաշինյանն ու նրա «վեցնոց» Զավենիչը որոշեցին պահպանել Սահմանադրության մեջ «կայուն մեծամասնության» դրույթը

Երեկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը  որոշում կայացրեց  ԱԺ ընտրական համակարգում  «կայուն մեծամասնության ապահովման» մեխանիզմը   պահպանել  2026-ի խորհրդարանական ընտրությունների համար:

Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալուց հետո խոստանում էր վերացնել այս դրույթը, հայտարարելով, որ այն «ավտորիտար կառավարման համակարգի մնացուկ է»:

Ավելին, երեք ամիս առաջ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է որ այս դրույթը փոփոխվի, սակայն քչերն եին կանխատեսում, որ այդ ժամանակ Փաշինյանը անկեղծ չէր այս հարցում: Այն, որ Փաշինյանը անկեղծ չի ոչ մի հարցում, կարծում ենք, որ ոչ մեկին չպիտի զարմացնի:

Ո՞ր հարցում է նա  իր խոսքի տերը եղել: Խաղաղություն է քարոզել, պատերազմ է բերել, «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզն է հռչակել, բայց «Արցախը Ադրբեջան է, և վերջ»  թեզն է կյանքի կոչել, նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է ստորագրել, իսկ հիմա հայտարարում է, որ այդ համաձայնագրի 9-րդ կետը չպիտի կյանքի կոչվի: Այս մարդը գրեթե բոլոր հարցերում է խաբեբա դուրս եկել:

Ավելին, Փաշինյանն փարիսեցիաբար, փորձում է ձևացնել, թե իբր ինքը կողմ է, որ այս դրույթը վերավցի, սակայն իր թիմն է դեմ:

Այդ չարաբաստիկ խորհրդի մեծ մասը, այդ թվում Փաշինյանի նախարար՝ Գրիգոր Մինասյանն ու ԱԺ-ի իրավականհարցերիհանձնաժողովինախագահՎ.Վարդանյանը փրփուրը բերաններին  դեմ էին այդ դրույթի փոփոխմանը՝ բերելով ծիծաղելի հիմնավորումներ: Պարզ է, «ես մեղավոր չեմ, իմ բոյառներն են մեղավոր» հայտնի մոտեցմանը  նույնիսկ հանրության ամենաթերզարգացած մասը չի հավատա: Քանզի շատ է ակնհայտ Փաշինյանի իրական մտադրությունները: Այլ հարց է, որ նա փորձում է ակնհայտ արատավոր խաղի կանոնները ոչ իր ձեռքերով կյանքի կոչել: Դրանից էլ բխում է իր ստախոսությամբ զբաղվելու պրակտիկան:

Այս  մարդը մասնագիտությամբ է ստախոս, որի համար սուտ խոստումներ տալը բնական երևույթ է: Ավելին, առանց դրա այս անձնավորությունը այլևս չի կարող գործել:

2018-ին նա խոստանում էր մարդկանց մեծ փոփոխություններ, սակայն բացի վատից երկրում գրեթե ոչ մի լավ գործնթաց, այդպես էլ չեղավ:

Նույնը վերաբերվում է նաև  քաղաքական համակարգում փոփոխություններին: Ընտրական համակարգում նա խոստացավ, որ գոնե այս դրույթը կվերացնի, սակայն այս խոստումն էլ չկատարեց:

Ճիշտ է, 2018-ին և 2021-ին նա չօգտագործեց այս դրույթը  ընտրություններից հետո, բայց այն պատճառով, որ նրան դա անհրաժեշտ չեղավ:

Մինչդեռ  2023-ի Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իր քաղաքական ուժի պոտենցիալը մաքսիմում 30 տոկոսից ավելի այլևս չի լինի: 2023-ին Փաշինյանի թիմը ստիպված եղավ կոալիցիայի մեջ մտնել իր «վեցնոցի»՝ Արամ Զավենիչի թիմի հետ, որին, ի դեպ, այդ ընտրություններում  իշխանությունն իր վարչական ռեսուրսով ակտիվ աջակցում էր: Գրեթե նույն պատկերն էր լինում մյուս տեղական ընտրությունների արդյունքներում, որտեղ այս արատավոր ՝ «կայուն մեծամասնության»  դրույթը արդեն հանվել էր:

Այսինքն, դեռ 2023-ի ընտրությունների ժամանակ, իշխանությունն արդեն հասկացել էր, որ 2018-ի և 2021-ի մոդելների կրկնությունը հնարավոր չի լինի կյանքի կոչել:

Այդ իսկ պատճառով, նրանք արդեն պահեստային տարբերակով աջակցում էին նաև իրենց «վեցնոցին»:

Երեկվա որոշումը ցույց է տալիս, որ իշխանությունը փորձելու է այս նույն մեթոդը կիրառել նաև գալիք 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում:

Սակայն, որպեսզի Փաշինյանը կարողանա ստանալ մեծամասնություն գալիք ԱԺ-ում, նրան անհրաժեշտ է, որ այդ չարաբաստիկ «կայուն մեծամասնության» դրույթը ընտրական օրենսգրքում պահպանվի:

Հավանաբար, գալիք ընտրություններում իշխանությունները հանդես են գալու նույնպես երկու ուժերով.  ՔՊ-ով և իրենց դուստր ձեռնարկությամբ, որի դերը պիտի կատարի Արամ Զավենիչի «Հանրապետությունը»:

Չի բացառվում, որ Փաշինյանը Զավենիչի շուրջ կհամախմբի բոլոր քաղաքական թափթփուկներին, որպեսզի իրենք միասնաբար   կարողանան հանդես գալ:

Իսկ որպեսզի սրանց ԱԺ անցնելը «լեգիտիմ» տեսք ունենա, այս թիմին փաթեթավորելու են «Հայաստանը ԵՄ-ի անդամ դարձնենք»  գաղափարով: Փաշինյանը հույս ունի, որ հանրության մեջ գոնե 7 տոկոսից ավել կգտնի, ովքեր այդ ԵՄ-ին միանալու խայծը կուլ կտան:

Հենց դրա համար էլ չեն ուզում հրաժարվել այս դրույթից 2026-ի ընտրություններում:

Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով, փաստացի արդեն հաստատում է. նախկին համակարգի բոլոր արատները ոչ միայն չի վերացնելու, այլև օգտագործելու է իր շահերի համար:

Այս որոշումով փաստացի Փաշինյանը հաստատեց, որ իր հռչակած «նոր Հայաստանը»   դա գեղեցիկ փաթեթավորում ստացած «Արևմտյան Ադրբեջանն է», որը փորձում են կյանքի կոչել Թուրքիան և Ադրբեջանը և գործնականում համակարծիք է նաև ինքը՝ Փաշինյանը:

Իսկ որպեսզի դա հնարավոր լինի, 2026-ին Փաշինյանը կրկին պիտի կարողանա վերարտադրել իր իշխանությունը, որի համար, իր հերթին օգտակար կլինեն «հին Հայաստանի»  բոլոր արատավոր գործիքները:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan