Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան
25
Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Տրանսպորտի թանկացումն ու պարգևավճարները. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Սա «նագլի խուժանություն» է․ մարդկանց հաշվին 100 մլն դոլար եկամտով բիզնես են սարքում (տեսանյութ) Փաշինյանը կհեռանա ամենաուշը մինչև 2026 թվականը. Երվանդ Բոզոյան Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի եռապատիկ թանկացման դեմ «Մայր Հայաստանի» ստորագրահավաքը շարունակվում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Տիգրան Ավինյա՛ն, հաճելի՞ է, երբ սխալ են զեկուցում ձեզ (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաք է իրականացնում․ Yerkir Media-ի ռեպորտաժը Պատերազմ Արցախում
Երգիչ, երգահան, պրոֆեսոր Սամվել Գալստյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին (տեսանյութ) Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են Հայաստանում սարսափելի չափերի կոռուպցիա կա. Փաշինյանը «պարոն 100% ստախոսն» է, էդ նոր իմացա՞վ, որ թիմակիցները մարիխուանա ու ավելի ծանր թմրանյութեր են օգտագործում. Կարեն Քոչարյան «Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Արևմտյան Հայաստանը մեր իրական պատմական հայրենիքն է, կա 4-րդ դարից սկսած». Աշոտ Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ո՞ւմ է մեղադրում կամ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Նիկոլը, եթե այդ ամենի գլխին կանգնած է ինքը Պիտի խրախուսենք ստրուկների ապստամբությունը. Արմինե Օհանյան Ուկրաինայի պարտությունը ժամանակի հարց է. Հայկ Խալաթյան Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան Աղազարյանը մինչև երկուշաբթի ուզում է մտածել Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում Քյարամյանը հարցաքննվել է Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ Ո՞վ կդառնա պատգամավոր Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Երևանի չբարեկարգված և թանկացող տրանսպորտը (տեսանյութ) «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած» Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Հայաստան-Վրաստան. Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությամբ Պուտինի ուղերձը կարող եմ համեմատել Չերչիլի՝ սառը պատերազմին նախորդած ճառի հետ. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (Մաս 2)

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ստորև բերվում է հարցազրույցի սղագրության երկրորդ մասը։  Սկիզբը՝ այստեղ:

- Դուք բազմիցս Ձեր ելույթներում խոսում եք կրթության անհրաժեշտության մասին, և մի քանի անգամ շեշտել եք, որ բանակից մինչև արդյունաբերություն պետք է կառուցել գիտելիքահեն իրականություն: Մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության և կրթության ֆինանսավորումը կրճատվում է:

- Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք գիտությանն ուղղված այն մասը, որը կա պաշտպանության նախարարության բյուջեում, այլ նախարարությունների բյուջեներում, սա էլ մենք անպայման պետք է հաշվի առնենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ գիտությամբ զբաղվողների համար:

Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրոմիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր թեմա անպայման պետք է դառնա հաստոց, ինքնաթիռ, համակարգիչ և այլն: Բայց գոնե տասից հինգը պետք է այդպիսին լինի, հակառակ պարագայում որտեղից պետք է լինեն այն միջոցները, որ տրվում են նրան:

- Հիմա մի քիչ խոսենք իրավապահների աշխատանքից։ Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած Կազմակերպված հանցավորության գլոբալ ինդեքսում Հայաստանը 62-րդ, մինչդեռ հարևան Վրաստանը 38-րդ-ն է, իսկ Ադրբեջանը՝ 43-րդը։ Դրան գումարած տարվա ընթացքում եղել են աղմկահարույց սպանություններ հենց Երևանի կենտրոնում։ Ես գիտեմ, որ Դուք մի քանի ծրագրային ելույթներ եք ունեցել և իրավապահ մարմիններում՝ քննչականում, և ոստիկանությունում։ Ձեզ ընդհանուր առմամբ գոհացնո՞ւմ է մեր իրավապահ մարմինների աշխատանքը, հաշվի առնելով, որ մենք միշտ Հայաստանը որպես զբոսաշրջային այցեքարտ, մենք միշտ ասում ենք, որ Հայաստանը ամենաապահով և անվտանգ երկրներից մեկն է։

- Նախ պետք է ասեմ, որ ցանկացած գերատեսչության աշխատանք, նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ Սա ոչ միայն իմ մոտեցումն է, սա նորմալ տրամաբանական մոտեցում է, նույն հարթության վրա չի կարելի գտնվել, մշտապես պետք է ունենալ առաջընթաց։

Երկրորդը, ինչ ուզում եմ ասեմ, նույն է , ինչ քիչ առաջ ասեցի, մենք զգուշավորությամբ պետք է մոտենանք տարբեր ինդեքսների, տարբեր ռեյտինգների և պիտի ասեմ, որ այդ նույն զեկուցումներ նույն զբոսաշրջության, ճանապարհորդության մասով Հայաստանը շատ-շատ առաջ է Ձեր նշած երկրներից։ Ցանկացած երկրում, ցավոք սրտի, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ։

Ցավոք սրտի եմ ես սա ասում, նույնն էլ Հայաստանում։ Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում տվյալ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և որ ամենակարևորն է՝ կանխարգելել։ Այս առումով կարծում եմ մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում և եթե պարզ թվերը վերցնելու լինենք, օրինակ սպանությունները մեզ մոտ տարեց տարի կրճատվում են։

Օրինակ այս տարի դիտավորյալ սպանությունները, թվեր չասեմ, որպեսզի շահարկումների առարկա չդառնա, որովհետև տարին չի լրացել, բայց մոտավորապես 15-20 տոկոսի սահմաններում կրճատում է տեղի ունեցել, և տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանություններն էլ, գրեթե բոլորը, բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մի օր գանք հասնենք մի իրավիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որևէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ։

Ինչ վերաբերում է Երևանի անվտանգությանը, այստեղ կարծում եմ, ամենաճիշտ մոտեցումը, մեր սեփական զգացողությունն է և մեր հյուրերի կարծիքը։ Լավ կլինի, երեկոյան դուրս գաք, փառք Աստծո, թեև դեկտեմբերի կեսերն է, Երևանում զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնեք, ինչպես է ինքը զգում Երևանում և կարող է արդյո՞ք գիշերը 1-ին, 2-ին մենակ առանց ուղեկցողի, ենթադրենք, ռեստորանից հասնել հյուրանոց և այլն։

Այս առումով, կարծում եմ, մեր վիճակը բավարար է, թեև մենք իրավունք չունենք հանգստանալ այս ձեռքբերումներով, մենք, իրոք պետք է լինենք շատ անվտանգ երկիր՝ անվտանգ երկիր ներսում, և անվտանգ երկիր մեր սահմաններում։

- Պարոն նախագահ, այս տարի Դուք ևս մեկ ծրագրային ելույթ ունեցաք խորհրդարանում և էլի անսովոր ժամկետ նշեցիք, Ձեր ելույթում Դուք խոսեցիք 2040թ մասին և որպես 2040 թվականի չափանիշ ասեցիք, որ պետք է Հայաստանի բնակչությունը դառնա 4 միլիոն։ Դուք մի անգամ, Ձեր առաջին ժամկետի ավարտին ասեցիք, որ երկրի իշխանությունը և առաջնորդները պետք է դնեն բարձր նշաձողեր դրան հասնելու համար, նույնիսկ եթե գիտեն, որ դրան չհասնեն, բայց պետք է լինի այդ նշաձողը։ 4 միլիոնը դա գործողությունների արդյունքում ակնկալվող արդյունք է և արդյո՞ք այդ ճանապարհը իրատեսական է, թե՞ ձեր նշած նշաձողերից է՝ այսինքն՝ պետք է ձգտենք, տեսնենք, ոնց կլինի։

- Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, բայց ես համարում եմ իրատեսական է։ Կոնկրետ գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի մենք ինչ պետք է անենք, որովհետև, ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ աշխատանքային խումբը դրանով է զբաղված։ Ես կարծում եմ, ո ր մեր առաջիկա խնդիրը այս 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել, այսպես ասած զրոյական մակարդակի՝ գնացողների-եկողների տարբերությունը, որպեսզի դրական լինի Հայաստանի համար, կամ գոնե զրոյական։

Մենք, ակնհայտ է, որ ծնունդ, մահ ամուսնություն, ամուսնալուծություն էդ բնական ճանապարհով մենք չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի։ Ուստի մի կողմից, իհարկե, շատ լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, շատ լուրջ ուշադրություն դարձնելով ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների զբաղվածությանը և այլն, մենք պիտի կարողանանք այս ժամանակահատվածում հնարավորություններ ստեղծել ներգաղթի համար։

Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից չեն գտել այն, ինչ փնտրում էին։ Եվ այդ մարդկանց կարելի է վերադարձնել։

- Ադրբեջանը վերջերս շահագործման հանձնեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, այժմ բանակցություններ են գնում Ռուսաստանը և Իրանը իրար կապելու մասին, այս ընթացքում Հայաստանի ամենամեծ կոմունիկացիոն նախագիծը մնում էր Հյուսիս-Հարավ մայրուղին, իր մեկնարկից մինչև հիմա, նախ նախագիծը թանկացել է մոտ երկու անգամ, և երկրորդ նույնիսկ տրանսպորտի նախարարը այսպես ասած շատ մշուշոտ է խոսում ժամկետների մասին։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ հարավային հատվածը կարող է վճարովի լինել մեքենաների համար, հյուսիսային հատվածի համար դեռ ամբողջությամբ գումարներ չկան։ Ինչո՞ւ այսպես ստացվեց պարոն նախագահը, և արդյո՞ք գումարները կհերիքեն այն ավարտելու համար։

- Իհարկե կհերիքեն։ Նախ պետք է ասել հետևյալը, որ գնահատականը, որը եղավ, եթե չեմ սխալվում 2009, թե 2010 թվականին, դա ճապոնական մի ընկերության գնահատական էր, որը ընդհանրական գնահատական էր, և այդ գնահատականը հիմնված չէր տեխնիկական հաշվարկների վրա, որովհետև դա խոշոր ծրագիր էր և ոչ միայն Հայաստանի մակարդակով, ըստ էության, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագիրն է և այս առումով մենք պետք է գիտակցված մոտեցում ունենանք խնդրին։

Եվ երբ որ արդեն կոնկրետ էսքիզը վեր ես ածում նախագծի, բազմաթիվ խնդիրներ են առաջանում՝ կապված ապառից, չգիտեմ , ուզում եք թունել կառուցել, թե ուզում եք ոլորաններով գնալ, ուզում եք կամուրջներ կառուցել, թե նորից շրջանցիկ ճանապարհ և այլն, դար համար նախնական գնահատականը երբեք չի կարող հիմք լինել, սա առաջին հանգամանքը։

Երկրորդ այդ գնահատականում հաշվի առած չէր սեփականաշնորհված հողերի և բնակչության տեղափոխման ծախսերը, սրանք էլ հսկայական ծախսեր են։ Որևէ մեկը կցանկանա, որպեսզի քիչ գումար ծախսելու պատճառով, մենք մարդկանց ասենք ստեղից գնացեք, մենք էստեղով ճանապարհ ենք կառուցում, դա մեր մոտեցումը չի, հատկապես, որ նաև Ասիական բանակը պահանջում է, որ մենք այդ ձեռքբերումները կատարենք շուկայական գներով, մի բան էլ դրանից բարձր՝ 10 տոկոս էլ դրանից բարձր։ Այսինքն՝ այս բոլոր կանոններով ենք մենք աշխատում։

Հաջորդ խնդիր էլ կա, երբ որ ծրագիրը սկսում էին, էդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել , պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլիներ, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։

Ո՞րն էր ճիշտ, ես կարծում ե մ էդպես ա։ Ճիշտ էդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար, պարտադիր են, բայց նրանք ենթական են որոշակի փոփոխությունների ելնելով կոնկրետ երկրի շահերից․

- Պարոն նախագահ, 2018թ կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանա, մինչդեռ պարենամթերքների գները բարձրանում են և ավելի կբարձրանան հունվարի 1-ցի, դու դրան արդեն անդրադարձաք, ի՞նչ է պլանավորում կառավարությունն անել սոցիալական լարվածությունը մեղմելու համար։

- Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և կարծում եմ այս առումով կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր տնտեսական աճը լինի շոշափելի։ Հիմա կասեք, ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք նշում։

Այո՛, հիմա կոնկրետ թիվ չեմ նշում, հաշվի առնելով, որոշակի հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի։ Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը՝ բարձր վճարվող աշխատատեղերի մասին է։ Երբ որ խոսում ենք, ասում ենք 2018թ-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չի, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու, կլինի այնպես, ինչպես արդեն նշեցի, որ 2017թ-ի համար էլ նշված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերին Հանրապետության միջին աշխատավարձը 4.8 տոկոսով ավելին է, քան 2016թ հոկտեմբերին, նույնը լինելու է 2018թ-ին։

Այսինքն՝ ոնց ուզենք չուզենք, աճ լինելու է, դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք, նրան, որպեսզի աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան թե գնաճը, սա կարևորը, ոնց որ մենք հիմա այդ շրջանակներում ենք։

- Պարոն նախագահ, ինչո՞ւ չեք ասում թվեր, ընդհանրապես, հարցս վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարությանը, նախորդ բոլոր վարչապետների ժամանակ, Դուք հրապարակային տվել եք այսպես կոչված պլանային տնտեսության ցուցանիշներ և եղել է շատ հրապարակային պայմանավորվածություն՝ այս աճը ապահովում եք, Դուք շարունակում եք, եթե ոչ՝ ցտեսություն։ Կարեն Կարապետյանի դեպքում չկա որևէ այպիսի հրապարակային պայմանավորվածություն և դժվար է դատել Ձեր վերաբերմունքը ինչպիսին է։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը և արդյո՞ք դա որևէ քանակական չափման եզրում է։

- Նախ պետք է ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ էր շատ կոնկրետ խնդիր դրված և խնդիրը բառացիորեն հետևյալն էր՝ հասնել արդյունավետ կառավարման։ Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն։

Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունը իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է։ Եվ եթե մարդն ինքն իր առջև խնդիր է դնում, եթե կառավարությունը իր առջև խնդիր է դնում և այդ խնդիրը խորը հակադրության մեջ չի մտնում քո պատկերացումների հետ, պարտադի՞ր է, արդյոք, հայտարարել դրա մասին։ Ես կարծում եմ, դա էլ, վատ ցուցանիշ չէ։ 5 տոկոսանոց տնտեսական աճը մեզ հնարավորություն կտա օգտվել այդ աճի արդյունքներից, դա տեսանելի և շոշափելի կլինի։

- Պարոն նախագահ, երկիրը պատրաստվում է 2018թ-ին անցնել խորհրդարանական կառավարման, ավելի մեծ թափով, և, ըստ էության, առաջանալու են ավելի թափուր պաշտոններ, տեղեր։ Հանրապետական կուսակցությունը, իշխող կուսակցություն է և իրեն է վերապահված նոր խորհրդարանական պայմաններում իշխանություն ձևավորելու հնարավորությունը։ Դուք ունե՞ք արդեն նոր իշխանության գծապատկերը։

- Իշխանության գծապատկերը Սահմանադրություն է սահմանել: Եթե նկատի ունենք կոնկրետ պաշտոնատար անձանց, ապա, բանական է, որ ես, իմ գործընկերները մշտապես փնտրտուքի մեջ ենք։ Մի բան կարող եմ ասել, որ սահմանված ժամկետներում կզբաղեցվեն բոլոր պաշտոնները, սրանում կարող եք չկասկածել։

Երբ խոսում եք, որ այս պաշտոնում այս մեկն է լինելու, մյուսում՝ այն մեկը, երևի ճիշտ է, որ խոսում են, մարդիկ իրավունք ունեն կանխատեսումներ անելու, մարդիկ իրավունք ունեն ակնկալելու ինչ-որ բաներ, բայց որևէ տեղ որևէ իշխանություն նախօրոք այդպիսի հայտարարություններ չի անում, և դա ճիշտ է։ Դրանք ընտրություններ չեն, որին մասնակցելու ժամկետները սահմանադրորեն ամրագրված են, կամ օրենքով ամրագրված են, և դու ստիպված ես դա անում, կամ որոշակի կանոններից ելնելով, կամ որոշակի մտահղացումներից ելնելով:

Պետական պաշտոններում նշանակելու հարցը նախօրոք հայտարարելը, կարծում եմ, շատ սխալ մոտեցում է։

- Կառավարությունում կան անդամներ, որոնք երկարակյաց են՝ 2008թ-ից աշխատում են, մյուսները հեռացել են։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում հեռացած պաշտոնյաներին, կարծո՞ւմ եք, որ նրանք հեռացել են, և այսպես ասած նրանց ժամանակը անցել է, պետք չէ, որ վերադառնան, թե, այնուամենայնիվ, նորից կարող են վերադառնալ՝ երկրորդ կամ երրորդ անգամ շանս տալ։

- Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան, տրամաբանությունը հետևյալն է՝ նախ ցանկացած կառույց, այդ թվում նաև պետական կառույցները պետք է թարմացվեն, լճացումը անթույլատրելի է։

Երկրորդ՝ մենք այդ թարմացումը պետք է զուգակցենք փորձի հետ։ Լավ գաղափարները միշտ փայլուն հնարավորություններ են, ես շատ հարգանքով եմ վերաբերվում լավ գաղափարներին, նորարարություններին, բայց նորարարությունները չպիտի լինեն այնպիսիք, որպեսզի հետագայում խոշոր պրոբլեմներ հարուցեն։ Եթե կարճ պատասխանելու լինեմ Ձեր հարցին, ապա հետևյալն է՝ այստեղ ամեն դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես կարող եմ բերել օրինակներ և հավերժ գնացածի, և ետ վերադարձածի, ուղղակի չգիտեմ հարմար է թե չէ։

Օրինակ, ես իմ մասով կարող եմ ասել. նախագահի աշխատակազմը ղեկավարում է Արմեն Գևորգյանը, ով տևական ժամանակ աշխատում էր պետական կառույցներում, ինչ-որ պահ գնաց այլ աշխատանքի, բայց նորից ետ վերադարձավ ու հիմա փայլուն աշխատում է։ Այնպես որ մոտեցումը եղել է և մնում է անհատական։

- Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018թ-ին զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այս ընթացքում, առաջիկայում էլ մամուլը մեծ թափով գրելու է, թե ինչով եք Դուք զբաղվելու: Դուք այդ հարցին միշտ պատասխանում եք՝ ժամանակը կգա և ես իմ որոշումը կկայացնեմ։ Ինձ հետաքրքիր է՝ արդյոք դեռ չե՞ք որոշել և ի՞նչ գործոններով է պայմանավորված Ձեր որոշումը։

- Նախ՝ պիտի ասեմ, որ, իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ որ կգա կհայտարարեմ: Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ գործոններ: Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ Հանրապետական կուսակցությունը կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Նկատի ունեմ ինձ համար անձնապես, նկատի ունեմ կուսակցության համար։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել, Ձեզ նկատի չունեմ, ես փնտրողներին, նկատի ունեմ։ Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին։

- Պարոն նախագահ, իսկ Դուք անձամբ, զգո՞ւմ եք հոգնածություն, կամ Դուք զգո՞ւմ եք, որ Ձեր մոտ նոր շնչառություն է բացվել, Ձեր ինքնազգացողությունը իշխանության ներսում ինչպիսի՞ն է։

- Ինքնազգացողության մասին ես պիտի չասեմ, այլ պիտի ասեն իմ գործընկերները, իմ աշխատողունակության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները, հոգնածության մասին էլ պիտի ասեն իմ գործընկերները։ Ես ինձ նորմալ եմ զգում։

- Ինչի՞ համար եմ սա հարցնում, որովհետև դատելով վերջին ամիսներին ձեր ծրագրերից, Դուք նման չեք պաշտոնյայի, ով ցանկանում է եզրափակել իր կարիերան։ Դուք սկսում եք բանակային բարեփոխումների շրջան առաջիկա 7 տարիների համար, Դուք նախորդ շաբաթ հրապարակեցիք համայնքերի զարգացման 10 տարիների նոր ռազմավարությունը, և ըստ էության, բավականաչափ սուր ելույթ ունեցաք համայնքապետերի համար։ Դուք առաջիկա 4 տարիներին կոռուպցիայի պայքարի նոր ծրագիր եք մշակել և դատաիրավական բարեփոխումների նոր մասշտաբային ծրագիր, որը դեռ նոր է սկսել թափ հավաքել։ Այս իմաստով սա հեռացող, կամ կարիերան եզրափակող մարդու ծրագրեր չեն։

- Բոլոր դեպքերում ճիշտ ճանապարհը սա է։ Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտավորությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Վերջ ի վերջո որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել։ Ես սա ասում եմ անկեղծ:

- Ի՞նչ իմաստով, պարոն նախագահ։

- Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ ձևացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ։

- Դուք կշարունակե՞ք մնալ քաղաքականության մեջ։

- Տեսնենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan