«Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ)
15
Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Պատերազմ Արցախում
«Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Իրանը կարմիր քարտ է ցույց տալիս Հայաստանին․ «Կարճ ասած» Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ) 9 միլիոն դրամ՝ չկատարված աշխատանքի համար (տեսանյութ) Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության Հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին․ ուխտերթը չեղարկվել է Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը

Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում

Հետք-ը գրում է․ Երևանում «կարմիր գծերի» վճարների շուրջ սկսված իրավական պայքարը 1,9 տարի է չի ավարտվում: Դատական գործընթացները տարիներով ձգձգվում են, իսկ վարորդները շարունակում են վճարել բարձրացված գներով: Մոտ երկու շաբաթից Երևանի ավագանին կընդունի տեղական վճարների 2026թ.-ի դրույքաչափերը: Քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկում է դեռևս 2024 և 2025 թվականների ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող դրույթները: Երկու գործերով էլ Վարչական դատարանը նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջին անգամ Վարչական դատարան է դիմել 2024թ. փետրվարի 21-ին՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 26.12.2023թ. թիվ 43-Ն որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով:

2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը՝ հինգ դատավորի կազմով, անվավեր ճանաչեց «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել: Սակայն, դատարանը մերժեց ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու ավագանու խմբակցության պահանջը:

Երևան քաղաքի ավագանին բողոք ներկայացրեց Վերաքննիչ դատարան: 1 տարի 9 ամիս է գործը քննվում է դատարաններում, սակայն մինչ օրս օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկա:

Երևանի ավագանին հնարավորինս ժամանակ ձգելու նպատակով բողոքարկել է Վերաքննիչ դատարանի՝ ոչ պատշաճ լիազորագրի պատճառով բողոքը վերադարձնելու որոշումը: Վճռաբեկ դատարանը վչռաբեկ բողոքը թողել է առանց քննության, որից հետո միայն պատշաճ լիազորագիր է ներկայացվել:

Այս գործով Վերաքննիչ վարչական դատարանը 2025թ. սեպտեմբերի 1-ին բողոքը վարույթ է ընդունել, սակայն 3 ամսից ավելի դեռ որոշում չի կայացրել՝ թե ինչ ընթացակարգով է քննելու և ի վերջո՝ երբ է հրապարակվելու դատարանի որոշումը:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025թ. հունվարի 23-ին ևս դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու: Պահանջվում է ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչել «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» 24.12.2024թ. թիվ 265-Ն որոշման Հավելվածի 27-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, որոնք վերաբերում են վճարովի ավտոկայանատեղիներին:

Այս գործով Վարչական դատարանը 2025թ. մայիսի 25-ին որոշել է նշված պարբերությունները ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների մի շարք հոդվածներին հակասող և անվավեր: Սակայն, վարչական դատարանը դարձյալ մերժել է Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, ինչը նշանակում է, որ վարորդները շարունակում են բարձրացված արժեքով վճարել կայանատեղիների համար:

Երևանի ավագանին դատարանի այս որոշումը դարձյալ բողոքարկել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքը վարույթ է ընդունել և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 2025թ. դեկտեմբերի 12-ը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել «Կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող ավագանու որոշումը: Երևանի քաղաքապետարանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բերել էին այն հիմնավորումը, որ կայանատեղիների թանկացումով քաղաքը խցանումներից բեռնաթափելու են: Սակայն, ըստ ավագանու անդամի՝ ոչ մի բեռնաթափում չի եղել:

«Քաղաքապետարանը դեմ գնալով քաղաքացիներին ձգձգում է, նորից վճիռը բողոքարկում է: Տարեվերջին սպասվում է ավագանու նիստը, որի ընթացքում պետք է ընդունվեն 2026թ. համար թանկացումները: Իրական ընդդիմադիրները հնարավորություն ունեն կողմ չքվեարկելու, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու նրան կցված «Հանրապետություն» խմբակցությունը միասին չեն կարողանալու անցկացնել: Մի քանի օր է մնացել, սպասենք տեսնենք այս անգամ ով է օգնելու, որ այդ որոշումն ընդունեն»,-ասում է Գևորգ Ստեփանյանը:

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամի դիտարկմամբ՝ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչում ավագանու որոշումը, սակայն քաղաքապետարանը բողոքարկումներով ձգձգում է, որ տարին վերջանա, նորից նոր որոշում ընդունի, ընդդիմադիրները այն տանեն դատարան ու այդպես շարունակ: Միակ արդյունավետ լուծումն այն է, որ իրենց ընդդիմադիր համարող ավագանու անդամները դեմ քվեարկեն որոշման նախագծին:

«Հիմա սպասենք տեսնենք ինչ են կարողանալու անել, որ մեկն է գալու բան ասի: Դատարանն էլ է ոչ իրավաչափ ճանաչել, ժողովուրդն էլ է տեսնում ինչ կարգի խցանումներ են: Այդ երկու կուսակցությունով չեն կարողանալու անցկացնել որոշումը, մի քանի օր մնաց, սպասենք տեսնենք ինչ է լինելու»,-նշում է Գևորգ Ստեփանյանը:

Մանրամասները՝ Հետք-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan