Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա
14
Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի

Ինչպես հայտնի է, վերջին օրերին, Փաշինյանի և Ալիևի միջև համաձայնություն է տեղի ունեցել, որ գալիք ընտրություններից առաջ, Ադրբեջանը պիտի նախընտրական «նվերներ»  տա, որպեսզի Փաշինյանը կարողանա համոզել հայ հանրության գոնե մի մասին, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը:

Դրա դիմաց Ալիևը պահանջում է Փաշինյանից, որպեսզի վերջինս հրապարակավ խոստանա, որ իր ընտրության դեպքում կհամաձայնվի Հայաստան հրավիրել 300 հազար ադրբեջանցիներին՝ մշտական բնակեցման:

Փաշինյանի հրահանգով նման ակնարկ արել է Ալեն Սիմոնյանը, հայտարարելով, որ երկու երկրների միջև «խաղաղ պայմանագիր»  կնքելուց հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ  Հայաստան:

Սակայն Ալիևին հավանաբար Սիմոնյանի խոսքերը բավարար չեն և նա ցանկանում է, որ Փաշինյանն անձամբ դրա մասին հայտարարի:

Մինչդեռ Փաշինյանը նույնիսկ Զանգեզուրի խնդրի շուրջ դեռ չի կարողանում համոզել մարդկանց, որ դա միակողմանի զիջում է Ադրբեջանին:

Եվ ահա, Փաշինյանի խնդրանքով, որոշվել է Ռուսաստանից և Ղազախստանից մի շարք ապրանքներ բերել Ադրբեջանի տարածքով:

Դրանով, ըստ Փաշինյան-Ալիև զույգի, պիտի ցույց տրվի, որ Ադրբեջանը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական գործընկերը:

Վերջերս որոշվել էր, որ Հայաստան պիտի տեղափոխվեր Վրաստանի  տարածքով  ադրբեջանական նավթ և նավթամթերք:

Ըստ ադրբեջանցիների, նման համաձայնություն էր ձեռք բերվել նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Նոյեմբերի 28-ին, Գաբալայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարում էին փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը:  Պարզվում է, որ տեխնիկական հարցերից բացի, կողմերը քննարկել էին,  նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները:

Այդ հարցերից մեկը ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման խնդիրն  էր։

Սակայն, քանի որ  երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապը բացակայում է,  Վրաստանի տարածքով էր տարանցման  միակ երթուղին, ադրբեջանական կողմը Վրաստանից պահանջել էր արտոնյալ պայմաններ, որպեսզի հնարավոր լիներ կյանքի կոչել այդ Փի-Ար ակցիան:

Սակայն պաշտոնական Թբիլիսին մերժել էր մասնակցել այս էժանագին քարոզչական ակցիային, որի արդյունքում զայրացրել էր ադրբեջանական կողմին:

Ադրբեջանցիները սկսեցին մեղադրել վրացական կողմին, թե իբր վերջինս չի ուզում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվի «խաղաղություն»:

Ադրբեջանցիների այս բողոքը աջակցեցին նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները:

Մասնավորապես, այդ երկրի նախկին նախագահ Սաակաշվիլին հայտարարեց, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները խիստ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից և Իլհամ Ալիևից, քանի որ Փաշինյանը թույլ է տվել վրացական ընդդիմությանը ակտիվ գործել Հայաստանի տարածքից, իսկ Ալիևին, իբր, պատժում է Մոսկվայի հրահանգով:

Եվ ահա, որպեսզի նման պատկեր չլինի, այսօր Վրաստանի վարչապետ Կոբախիձեն որոշում է կայացրել՝ միայն մեկ անգամ թույլատրել ադրբեջանական վառելիքի երկաթուղային փոխադրումը Հայաստան՝ Վրաստանի տարածքով, լիովին անվճար:

«...Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, հուսալի գործընկերը։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից...»- նշել է իր հայտարարության մեջ Կոբախիձեն:

Այս քայլով, իրականում Կոբախիձեն ցույց է տվել, որ չի ուզում մասնակցել  Փաշինյանի և Ալիևի պոպուլիստական այս արշավին, քաջ գիտակցելով, թե ինչ նպատակ է դրանով հետապնդվում:

Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ, փաստացի հայտնվել  է  այնպիսի  տխուր վիճակում, որ  նույնիսկ Ալիևը չի կարողանում իրեն օգնության հասնել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan