Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Դուշանբեում կատարվածը բացահայտվեց. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ո՞վ է կասկածում, որ Արցախի գլխին տեղի ունեցածը դավաճանության հետևանք է։ Կարծում եմ, արդեն քչերը, եթե ոչ բոլորը չեն կասկածում։ Ոչ մեկին չես զարմացնի, երբ օրվա իշխանություններին ասում են դավաճան, անգամ կապ չունի, այդ պորտկումը վերաբերվում է Արցախին, ազգային թեմաներին, թե՝ ժողովրդին խոսք տվածին, հետո չանելով դավաճանելուն։ Իշխանությունն էլ լավ գիտի, թե իր մասին ինչ են մտածում, չեմ վախենա ասելով՝ ազգը: Երեկվա Ալիևի հայտարարություններից հետո, որոնց իշխանությունները այդպես էլ չեն արձագանքել, արտգործնախարար Արարատն էլ իր հերթին հաստատեց։ Կարծես, ասելու բան էլ չկա, մեկ է՝ բոլորին ամեն բան պարզ է։  

Հարցը ընդամենը նրանում էր՝ դավաճանությունը եղել է պատերազմից առաջ, թե՝ պատերազմի ընթացքում ու դրա արդյունքներից ելնելով։ Ինձ համար միանշանակ է, որ դավաճանությունը ոչ թե իրավիճակային էր, այլ՝ գաղափարական, համոզմունքով, ի սկզբանե։ Այսինքն՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել այն համոզմունքով, որ այն, ինչը մենք ազգովի համարել ենք մերը, նա հակառակ կարծիքի էր և պետք է հանձնվեր։ Իսկ անգամ եթե համոզմունքով էր, դրա մասին ասվում էր ճիշտ հակառակը, այնինչ գործնականում արվեց այն, ինչը համոզմունքով էր։ Տեսե՛ք։

Այս տարվա հունվարի 30-ի թողարկման ժամանակ ասում էի՝ Արցախում կատարվածի բացահայտումը պետք է սկսել Դուշանբեից։ Ադրբեջանի նախագահ Ալիևը արդեն երկրորդ բացահայտումն է անում 6 տարի առաջ տեղի ունեցած այդ հանդիպումից։ Հիշում ենք՝ 2020թ․ պատերազմից երկու օր առաջ Ալիևը հայտարարեց, թե Դուշանբեում Նիկոլը խնդրել է սահմանին չկրակել, մինչև երկրի ներսում իր դիրքերն ամրացնի։ Հարց էինք տալիս՝ ինչի՞ դիմաց ես կատարել այդ պայմանավորվածությունը։ Նիկոլն ասում էր՝ Ալիևը վախենում է, որ էնտեղ էլ հեղափոխություն կանեմ։

Երեկ տեղի ունեցած Բաքվի գլոբալ ֆորումում Ալիևը հայտարարում է՝ «2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն»։ Եկեք հիշենք Փաշինյանի խոսքը Դուշանբեում հանդիպման մասին․ 2018թ․ սեպտեմբերի 27-ին Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների նիստի շրջանակներում հանդիպում են Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը և պայմանավորվածություններ ունենում։ Փաշինյանն ասում է՝ «Ես իմ ձեռքով գրել եմ Դուշանբեի համաձայնությունները բլոկնոտի վրա, քննարկել ենք, եկել ենք համաձայնության»։ Հաջորդ առավոտյան ևս մեկ անգամ հանդիպում են Նիկոլն ու Ալիևը ու ինչպես Փաշինյանն է ասում, թեման լինում է վերջնականապես հասկանալը՝ նախորդ օրվա պայմանավորվածություններն ուժի մեջ են, թե չէ, հո չեն փոշմանել։ Ու հիմա Ալիևն ասում է՝ Նիկոլը հավաստիացրել է, որ հողերը կտա։ Հաջորդ օրն էլ ուրեմն հանդիպել են հասկանալու՝ հաստա՞տ կտա։ Փաշինյանն էլ ասում է՝ ինչ պայմանավորվել ենք, բլոկնոտի վրա գրել եմ։ Ու դրանից հետո Փաշինյանը շրջանառության մեջ դրեց պետք է Ղարաբաղի հարցը լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով թեզը։

Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չհերքեց Ալիևի խոսքը, որ Փաշինյանը խոստացել է հողերը հանձնել 2018-ին։ Հարցը կոնկրետ հնչեց, իսկ պատասխանը հետևյան էր՝ «Առաջին օրվանից բանակցություները եղել են տարածքային զիջման շուրջ»։

2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած գործընթացներից հետո, շինծու քրեական գործերի ժամանակ, քա՞նի անգամ է ասվել, տագնապ հնչեցվել, որ ժողովուրդ, սրանք եկել են Արցախը հանձնելու։ Բա ամբողջ դատախազությունը չգիտե՞ր, իրավաբանության դոկտոր դհոլչի դատախազը չգիտե՞ր, որ հակասահմանադրական գործ են սարքել, գիտեր, վստահ եմ, բայց պետք է անեին, մեկուսացնեին, աջակիցների ուշադրությունը շեղեին։ Ամեն օր Հ1-ով ինչ-որ նյութեր էին սարքում ատելություն գեներացնող, ԱԱԾ ու ՀՔԾ պետերն ասում էին՝ ախպեր ջան, ընգեր ջան, ուղած-չուզած՝ կալանք պտի տաս։ Է՛ս էր։

Մի օր էլ Ալիևը կբացահայտի՝ կոնկրետ ինչպես են պայմանավորվել՝ խաղաղ հանձնել, թե պատերազմով։ Գուցե խոստացել է խաղաղ հանձնել, բայց խոսքից թռել է, որ լինի պատերազմ ու իրեն չասեն դավաճան։

Արցախի վերաբերյալ Փաշինյանի օրոք կատարվողը կարելի է բաժանել երկու փուլի․ մինչև պատերազմը սադրանքների շրջան, պատերազմից հետո՝ արդարացումների շրջան։ 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դա ի՞նչ էր, սադրանք չէ՞ր։ Գնում է բանակցելու Արցախի կարգավիճակի շուրջ, Ալիևին ասում է՝ տալու եմ, բայց մի օր, ոգևորված իբր, կանգնում-հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Սադրանք չէ՞ր։ Ինչի՞ ոչ մի անգամ Քոչարյանը չէր ասում Արցախը Հայաստան է և վերջ, էդքան դուխ չունե՞ր, թե էդքան ամագ չուներ․ ինչո՞ւ Արկադի Ղուկասյանի ինաուգուրացիան չէին անում Շուշիում, դուխ չունեի՞ն։ Բանակցություններում ուժեղ կողմ էինք, չէին ուզում խաթարել։ Պատերազմից թռել էիր, քառօրյա պատերազմից թռել էիր, բայց գնում ասում էիր Արցախը Հայաստան է և վերջ։ Դե բա պահեիր, սարքեիր Հայաստան, հո կենաց ասել չի․ բա դրա հետևանքները հաշվարկե՞լ էիր, էն 5000 էրեխու կյանքերը հաշվարկե՞լ էիր։

2020 թվականի հուլիսյան դեպքերը սադրանք չէի՞ն։ 25 տարի եղել էին նման բաներ․ իրենք էին առաջ եկել մռութներին կերել ու նահանջել կամ մենք էինք մտել դիրք վերցրել, դա որևէ նախագահ սարքել է՞ր պատերազմում հաղթանակ։ 2 դիրք առաջ էիք տվել, 70 հոգու մեդալ տվեցիր ու սկսեցիր էնպես հոխորտալ, որ թվում էր Գետաշենն ու Շահումյանն ես հետ բերել։ Երկու ամիս հետո սկսեց պատերազմը։

Պատերազմից հետո արդարացումները սկսեցին՝ բանակում կային դավաճաններ, նախկինները բանակը չէին զինել, զենք չկար, ռուսը չէր տալիս և այլն։ Ընդ որում, հենց Փաշինյանի գործընկեր Ալիևն է հաստատում, որ նախկիններն էնքան էին զինել բանակը, որ միայն 6 մլրդ դոլարի զենք Ադրբեջանին են թողել։ Ու հարց է տալիս՝ «Որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, պարզ է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»։ Բա էդ ի՞նչ զենքեր էին, Նիկոլ, կոնսերվայի բանկանե՞ր։ Բա բանակ էին զինում, բա ռազմավարական գործընկերություն էր, ձրի էին բերում շատ բաներ էլ։ Քո նման վարկի տակ չէին ընկնում, որ Ֆրանսիայից Վիլիս բերեն։ Պատերազմից հետո ամբողջ սրանց ջանքերն ուղղված են եղել մեղավորներ նշանակելուն։ Բա ինչի՞ է Նիկոլը մինչև հիմա թվերը ժժնում իրար՝ 1991 թվին են հանձնել, 96-ին են հանձնել, 97-ին են հանձնել, 99-ին, 2007-ին, 2013-ին, 2014-ին․ որպեսզի մեկ գլխավոր թվական չասվի՝ 2018 թիվ։ Ալիևն ուզում էր 5-7 շրջան, սա տվեց ամբողջը։ Էն որ ի սկզբանե ասում էիր ինչ էլ լինի մեզ պարտված չենք համարի, էդ ի՞նչ պետք է լիներ։ Ահա՛ սա պիտի լիներ։

Մեզ մոտ հարց կառաջանա՝ իսկ Ալիևը ինչո՞ւ է «վառում», ավելի ճիշտ՝ «պաժառ» տալիս  Փաշինյանին, ինչո՞ւ է բացահայտում իրենց պայմանավորվածությունները, ինչո՞ւ է քցում։ Էս առումով, ի դեպ, երկուսն էլ իրար նման են, ամեն մեկը իր աշխատողների հետ էդպես է վարվում․ Նիկոլն էլ իր աշխատողներին է օգտագործելուց հետո հեռացնում կամ ուղարկում գաղութ, Ալիևն էլ քցում է իր «աշխատողին»։ Ըստ երևույթին, Ալիևը բացահայտում է իրենց պայմանավորվածությունները Նիկոլի հետ, որովհետև Նիկոլից այլևս սպասելիք չունի, ինչ պետք է՝ ստացել է, ինչ ուզում է ստանալ, կասկածում է, սա կարողանալո՞ւ է տալ, թե չէ․ նա գիտի, որ Փաշինյանը երկրի ներսում լեգիտիմություն չունի, նա գիտի, որ Փաշինյանը երկրի ներսում համարվում է թիվ 1 մեղավորը, ձախողակը, ստախոսը։ Ալիևի պահվածքը պայմանագիր, այն էլ՝ խաղաղության պայմանագիր ստորագրողի պահվածք չէ, նա անընդհատ պահանջներ է դնում ու չի գնալու դրան Նիկոլի հետ։ Այլապես նա Նիկոլին փշի-փշի կաներ, ոչ թե կվառեր։ Նիկոլն էլ իրեն պետք չէ, էլ ոչմեկին պետք չէ։

Կարճ ասած՝ այսօր՝ իշխանության գալուցդ մոտ 6 տարի հետո, հաստատվում են մեր կասկածները, թե 2018-ին ինչեր են պայմանավորվել։ Հարց՝ է՞լ ինչ թաքուն համաձայնություն եք կայացրել, որ իմանալու ենք հետո, օրինակ՝ Տավուշը հանձնելու մասով, Զանգեզուրի միջանցք հանձնելու մասով, Սյունիք ու Շորժա հանձնելու մասով։ Ղարաբաղի մասին էլ ամենահայրենասիրական ճառերը դու էիր ասում, բայց պարզվեց հանձնելու խոստում տվել էիր վարչապետի աթոռին մոտենալուն պես։ Ու այդ ամենը չի արել ստիպված, արել է համոզմունքով, դա էլ է նոր պարզվում։

Բազմիցս ենք հարց տվել՝ ինչո՞ւ Փաշինյանը չի զինում բանակը, ինչո՞ւ չի կահավորում դիրքերը, ինչո՞ւ է մեր զինվորը խրճիթում քնում, ինչո՞ւ պատերազմի ժամանակ սխալները անում էին իրար հետևից։ Ամեն ինչ պարզ է, կարծում եմ։ Ու պարզ է՝ հետայսու ինչ է անելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>