Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...»
7
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Պատերազմ Արցախում
Իրանական պատերազմը և նիկոլենց «պեռաշկի-փարթին». ինչ է սպասվում Հայաստանին (տեսանյութ) Մեկի գործի մեջ քոփի-փաստ կա լրիվ ուրիշ մարդու գործից, այդ կարգի փնթի գործերով ուզում են ժողովրդին խաբել ու ասել՝ մեզ քվե տվեք. Քրիստինե Վարդանյան «Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1330-ը Արյուն է հոսելու, պատերազմներ են լինելու. Իրանի փլուզումը բերելու է Թուրքիայի փլուզման․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է» ՔՊ-ի վարկանիշային ինքնախաբեությունը (տեսանյութ) Հայաստանի հիմնական մարտահրավերը գործող իշխանությունն է՝ իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված Ըստ ամերիկյան The American Conservative պարբերականի՝ Իրանում Թրամփը պատերազմ է սկսել, որում չի կարող հաղթել «Դաչա 2»-ի սոցհարցումները Հիբրիդային «սոցիոլոգիա» «Եթե հարցումն անցկացրել են այն ավտոբուսում, որտեղ Փաշինյանը «կուկուրուզ» է ուտում...» Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը Ըստ ամերիկյան Politico-ի՝ Սպիտակ տունը պատրաստ չէ Իրանի հետ լուրջ և երկարաժամկետ հակամարտության «Հրապարակ». Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս․ Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում. Աբրահամյան «Հրապարակ». Արցախցիներին անձնագրեր չեն տալիս, որ ընտրություններին չմասնակցե՞ն «Հրապարակ». Իրանի հաջորդ թիրախը կարող է լինել Բաքու-Ջեյհան գազամուղը «Հրապարակ». Այդ պնդումներն ընդամենը խիզախ հայտարարություններ են Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր Պարզաբանում` Կապանում ԼՍՎԱԾ կրակոցների մասին Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին» ուրբաթ, 21։00-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերբաժնի պետի մոտից թմրամիջոց են հայտնաբերել. Պետք է այն հասցներ ՔԿՀ ԱՄԷ–ում արտակարգ դրություն է հայտարարվել Իրանում մահապատժի է ենթարկվել ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանիին․ նա լրտեսել է «Մոսադի» համար Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը»

Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞

Նիկոլ Փաշինյանը հերթական բարոյախրատական խոսքով է հանդես եկել՝ նշելով բառացի հետևյալը. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում,  հետեւյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր  (Պատմական Հայաստանի հայեցակարգ),  թե մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար  (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը: Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ:
Հենց սրա համար է,  որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»:

Առաջին հայացքից նրա այս գրառումը այն մասին է, որ ինքը՝Փաշինյանը միակն է, ով հոգում է Հայաստանի հանրապետության և նրա քաղաքացիների մասին, իսկ մյուսները, ՀՀ-ն դիտարկում են, որպես տարածք, հենք՝ նոր տարածքների ձեռքբերման համար:

Թե ինչու է Փաշինյանը փորձում նման արհեստական դիսկուրս սկսել հասկանալի է:

Նա ձախողել է իր կառավարումը, կործանել է Արցախը և, որպեսզի այս ամենը նա ներկայացնի  որպես  «ձեռքբերում», փորձում է պատմական մանիպուլյացիայի միջոցով իրեն ներկայացնել, որպես «իրատես», իսկ մնացածներին՝  «ռոմանտիկ-արկածախնդիրներ»:

Միայն այսպիսի դասակարգման դեպքում նրա հանցանքները կարող են «մեղմացուցիչ» հանգամանք ունենալ:

Սակայն, որպեսզի փորձենք ավելի լուրջ վերլուծել նրա խոսքը, սկսենք նրանից, թե ինչ է ուզում ասել իր մեսիջով:

Առաջին

Ըստ նրա,  88-ի ողջ ղարաբաղյան շարժումը... արկածախնդիրների շարժում էր: Եվ մարդիկ, 88-ին մոլորված էին, որ պահանջում եին Արցախը անկախացնել Ադրբեջանից:

Երկրորդ

90-ականների առաջին ղարաբաղյան պատերազմը անիմաստ էր, ըստ Նիկոլ Փաշինյանի, և ուրեմն՝ այդ պատերազմում հաղթանակը նույնպես արժեք չուներ: Քանզի, ըստ նրա, ստացվում է, որ  հայերը պատերազմում էին «օտար տարածքների համար»:

Իսկ դա նշանակում է, որ այդ պատերազմում զոհվածներն էլ անիմաստ զոհվեցին, քանի որ նրանք պատերազմում էին «օտար տարածքների համար»:

Երրորդ

Եթե ճիշտ է Փաշինյանը, ապա 90-ականներից սկսած, հայերը հանցագործություն են կատարել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ իրենց տարածքները «բռնազավթել են» ավելի քան 25 տարի: Իսկ դա նշանակում է, որ այդ հանցանքների համար, պիտի «պատժվեն և հատուցումներ տան Ադրբեջանին»:

Իսկ  եթե ժողովուրդը վաղուց էր կատարել ընտրություն, ի օգուտ «իրական Հայաստանի», նշանակում է՝ ՀՀ-ի վերնախավերը հանցանք են կատարել, ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի ժողովրդի առջև:

Բայց քանի որ «իրական Հայաստանից» շեղվել էր նաև, ինքը՝ Փաշինյանը, իր «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթով, ապա չի պահանջում նախկինների դատավարություն, որպեսզի ինքն էլ  պատժի չենթարկվի:

                                     Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այս մեսիջը

Իրականում Փաշինյանը գիտի, որ պատմական հանցանքներ է կատարել և պիտի ինչ որ կերպ հիմնավորի, թե ինչու է այդպես ստացվել: Իսկ որպեսզի «տակից դուրս գա», նա փաստացի փորձում է «սխալ հանել» ողջ 3-րդ հանրապետության պատմությունը, ղարաբաղյան շարժումը, ղարաբաղյան պատերազմի հաղթանակը և նրա նշանակությունը:

Սկսենք նրա այն թեզից, թե ինքը՝ Փաշինյանն է միայն «իրական Հայաստանի» կողմնակից, իսկ մյուսները երազում են միայն «պատմական Հայաստանի» մասին:

Իրականում, այս դիսկուրսն ավարտվել էր դեռ 90-ականներին սկզբին, և բոլորիս համար պարզ էր, որ հայ ժողովուրդի  հայրենիքը ՀՀ-ն էր: Իսկ ինչ վերաբերվում էր Արցախին, ապա դա ոչ թե պահանջատիրական շարժում էր, այլ՝ ազգային ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքար, որը 90-ականներին ավարտվեց հայերի հաղթանակով:  Իսկ 2007-ին, Մադրիդում, այդ հաղթանակը ամրագրվեց նաև թղթի վրա «Մադրիդյան սկզբունքների» տեսքով:

Փաստացի միջազգային հանրությունը 1991-ին ճանաչել էր ՀՀ-ն որպես անկախ պետություն, իսկ 2007-ից սկսած, պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը, որպես երկրորդ հանրապետություն, պայմանով, որ ԼՂԻՄ-ից դուրս մյուս տարածքները հանձվեին Ադրբեջանին:

Ի դեպ, մինչ այսօր Թուրքիային չէր հաջողվել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել տալ Աշխարհին: Իսկ այդ կոնֆլիկտից անցել է արդեն մոտ 60 տարի:

Մինչդեռ ղարաբաղյան կոնֆլիկտի պատմությունը 30 տարի էր, սակայն հայկական դիվանագիտությանը հաջողվել էր հասնել հաջողության:

Փաշինյանի այն միտքը, թե հայերը պատմական Հայրենիքի տրամաբանությամբ են ապրում, նույնպես մանիպուլյացիա է:

Իհարկե, հայերի սրտում կան պատմական Հայերինիքի մասին հիշողությունները, սակայն բոլորն են հասկանում, որ ժամանակակից Աշխարհում, տարածքը պատկանում է նրան, ով այդ տարածքի վրա ապրում է:

Իսկ դա նշանակում է, որ հայերը սկսած 90-ականներից, ունեին երկու Հայերինքներ. ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը: Ոչ ոք չէր պահանջում Թուրքիայից Վանը, կամ Ադրբեջանից՝  Նախիջևանը:

Իսկ Արցախի  շուրջ բանակցությունները լավատեսություն էին հաղորդում այն առումով, որ միջազգային հանրությունը ընդունում էր արցախցիների անկախ ապրելու իրավունքը, պայմանով, որ Ադրբեջանը պիտի հետ ստանար նաև իր տարածքները՝ ԼՂԻՄ-ից դուրս:

Այդ իսկ պատճառով, Փաշինյանի այն ճամարտակությունը, թե իբր ինքը միակ իրատեսն է, իսկ մյուսները գիշեր-ցերեկ Վանի և Բիթլիսի վերադարձի մասին են մտածում, ցինիզմի և լկտի ստի ամենացայտուն դրսևորումներից է:

Ավելին, ժամանակակից Աշխարհում, եթե երկու ժողովուրդների միջև լինում է վեճ, ապա դրա լավագույն լուծումն է համարվում, փոխզիջումը, որպեսզի երկու կողմերի ծայրահեղ մտածողների դերը չեզոքացվի:

Օրինակ, եթե Թուրքիայի և Հունաստանի միջև կային տարածքային վեճեր, ապա այդ վեճը տեղափոխվելով Կիպրոսի տարածք, գրեթե վերացնում էր փոխադարձ տարածքային պահանջների հարցը բուն Թուրքիայի և Հունաստանի մասով:

Այսինքն, երբ թուրք և հույն ծայրահեղ ազգայնականները տեսնում էին, որ նույնիսկ Կիպրոսի հարցում դեռ համաձայնություն չկա, վերանում էր նաև նրանց  վիճելու առարկան արդեն Թուրքիայի և Հունաստանի տարածքների մասով:

Եթե հայերն ու ադրբեջանցիները ունեն իրենց պատմական Հայերինքների մասին տարբեր պատկերացումներ, ապա Արցախի շուրջ փոխզիջումային բանաձևը էապես կթուլացներ ծայրահեղական հայերի և ադրբեջանցիների դերը իրենց երկրներում:

Մինչդեռ, երբ Արցախը առանց փոխզիջման Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին, հանուն իր արևմտյան պատվիրատուների շահերի, նա ակամայից կտրուկ մեծացրեց Ադրբեջանում ծայրահեղ ուժերի դիրքերը, անկախ նրանից, թե այդ երկրում ով է լինելու ղեկավարը: Քանի որ Փաշինյանի այս քայլը, հակառակ կողմը ընկալել է , որպես թուլություն, ինչը նշանակում է, որ փորձելու է Հայաստանի հաշվին կերտել իր «պատմական Հայրենիքը»՝ ի դեմս «Արևմտյան Ադրբեջանի»:

Եթե Փաշինյանին թվում է, թե նա, միայնակ թողնելով Հայաստանը, կկարողանա կանխել Ադրբեջանի այս նպատակը, չարաչար սխալվում է:

Ընդորում, դա այնքան տրամաբանական է և հասկանալի, որ հանրության մեծ մասը կասկածում է, իսկ արդյո՞ք  Փաշինյանի գլխավոր նպատակը Հայաստանի պաշտպանությունն է:

Նա, իհարկե, կկարողանա հանրության մոտ 10 տոկոսին մանիպուլացնել իր խաբեությամբ, սակայն հանրության 90 տոկոսն արդեն հասկացել է, որ գործ ունի պարտված և խաբեբա գործչի հետ, ով փրփուրներից կախվելով, փորձում է նոր  գաղափարներ մոգոնել, որպեսզի իր պատմական հանցագորոծությունը փոքր-ինչ մեղմվի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հ.Գ.

Հետաքրքիր է, իսկ ղարաբաղյան շարժման անդամները, պետական, հանրային  և քաղաքական գործիչները չեն ուզո՞ւմ անրադառնալ այս հարցին:  Թե՞ իրենք էլ են համակարծիք Փաշինյանի այս մտքին և այդ իսկ պատճառով լռում են:
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>