Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի
ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Պատերազմ Արցախում
Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ

Աննա Հակոբյանի-Փաշինյանի հակառուսական դեմարշը՝ «ուկրաինացի երեխաներին օգնելու» կեղծավոր շղարշով

Հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները զբաղված էին Ռուսաստանի հետ հարաբերությունները խորապես փչացնելով, Աննա Հակոբյանը մեկնեց Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կնոջ նախաձեռնած «Առաջին տիկնանց ու ամուսինների 3-րդ գագաթնաժողովին»: Բացի այդ «բարձրաշխարհիկ» միջոցառմանը մասնակցելուց, Աննա Հակոբյանը նաև «հումանիտար օգնություն» էր տարել Ուկրաինա: Դա լրահոսերում արձանագրվեց «Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Ուկրաինա» վերնագրերով: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ խոսքը ուկրաինացի երեխաներին, դպրոցականներին որպես օգնություն տարած 1050 գաջեթների մասին է:

Չնայած Աննա Հակոբյանի ուկրաինական գործուղումը մատուցվում է «պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին օգնելու» շղարշով, դա ամենաիսկական դեմարշ է, և բոլորին էլ հասկանալի է, որ ուղիղ գծով հակառուսական քայլ է՝ հայ-ռուսական հարաբերությունները խորապես փչացնելու հստակ նպատակով:

Երբ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը «հումանիտար օգնություն» է տանում Ուկրաինա, հանրությունը հիմնականում սոցցանցերում, կտրուկ ու բացասական արձագանքեց` հիշեցնելով, որ նախ Ուկրաինան ու այդ երկրի ներկայիս ղեկավարությունը շնորհավորել են Ադրբեջանին՝ Արցախի ու Հայաստանի դեմ 2020 թ. ագրեսիայի ու դրա հետևանքների առիթով, բացի այդ՝ հենց Ուկրաինան էր Ադրբեջանին այսպես ասած՝ «սպիտակ ֆոսֆոր» պարունակող ռազմամթերք մատակարարել, որը կիրառվել է Արցախի հայության դեմ:

Նման կտրուկ արձագանքներից հետո քրոջը պաշտպանելու նետվեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (տնով-տեղով, ամբողջ ցեղով՝ իշխանություն են), ու թե՝ «...բայց Ուկրաինան չի այդ զենքով հարվածել մեր երեխաներին, Ադրբեջանն է հարվածել... Եթե դեմ եք, որ ՀՀ-ն օգնություն ուղարկի մի երկրի երեխաների, որոնք զրկանքների մեջ են, և այդ երկիրը մեզ թշնամի երկիր չէ, ձեր դիրքորոշումն է: Այո, բեռները տարել է տիկին Հակոբյանը, քանի որ միջոցառման էր մասնակցում»:

Դե, իհարկե, Հրաչյա ու Աննա Հակոբյանների համար Ուկրաինան Հայաստանին «թշնամի երկիր չէ», պարզապես սրտանց շնորհավորում է Ադրբեջանին՝ հազարավոր հայերի սպանելու համար: Իսկ Հրաչյա ու Աննա Հակոբյանները ցնծում են դրանից, քանի որ նրանք խորապես ատում են հայերիս: Սրանց համար ուկրաինացի երեխաները շատ ավելի կարևոր են, քան Արցախում սովահարության մատնված հայ երեխաները:

Աննա Հակոբյանը, ի դեպ, կարող է «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ իր սիրելի Մեհրիբան Ալիևայի մոտ տանել՝ պատերազմից տուժած խեղճ ադրբեջանցի երեխաներին բաժանելու համար: Ի վերջո, հո այդ երեխաները չե՞ն հայերի վրա կրակել:

Բայց, եթե Աննա Հակոբյանը այդքան «երեխայասեր» է, ինչո՞ւ «հումանիտար օգնության» մի խմբաքանակ էլ ուկրաինական զինուժի գործողություններից տուժած ռուս երեխաներին չի տանում: Թե՞ մյուս երեխաները երեխա չեն և օգնության կարիք չունեն:

Իրականում դա ընդամենը կեղտոտ ու վտանգավոր խաղ է՝ ցույց տալու համար, որ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը թշնամի են Ռուսաստանին, և Հայաստանի վրա սպասվող ադրբեջանաթուրքական լայնածավալ ռազմական ագրեսիայի նախօրեին խնդիր ունեն հնարավորինս չեզոքացնել Ռուսաստանը, այն աստիճան փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ վերջինս ընդհանրապես ոչ մի կերպ չխանգարի թուրքերին՝ ծվատել և ոչնչացնել Հայաստանը, մորթել հայ երեխաներին, ծնողներով հանդերձ:

Ստեփան Հասրաթյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>