Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը

Այսօր՝ մայիսի 4-ին Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ով Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: «Թուրքական պաշտոնական մեդիաները, ինչպես նաև որոշ ազդեցիկ զլմ-ներ Յըլմազի այցը ներկայացնում են որպես «այս մակարդակում առաջին այց»։ Այս ձևակերպումը թուրք գործչի այցին հաղորդում է որոշակի պատմականություն և մատուցվում որպես հայ-թուրքական երկխոսության շրջանակներում «կարևոր ու նոր շրջափուլ նախանշող քայլ»։ Սակայն ինչքանով է դա այդպես և ընդհանրապես ո՞վ է Ջևդեթ Յըլմազը»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մանրամասնում է՝ Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը ստեղծվել է 2018 թ., երբ երկիրը վերջնական անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգից դեպի նախագահական համակարգ։ Հետևաբար զուտ փաստական տեսանկյունից Յըլմազի այցն իր տեսակի մեջ առաջինն է։ Սակայն նա ամենևին էլ 1991 թ. ի վեր Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան թուրք պաշտոնյան չէ։ Բավական է հիշել, որ 2013 թ. դեկտեմբերին Հայաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար, ազդեցիկ գործիչ Ահմեթ Դավութօղլուն, որը սրանից մեկ տարի անց զբաղեցրեց Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ դրանից ավելի վաղ՝ 2008 թ. սեպտեմբերին աշխատանքային այցով Երևանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Վերջինիս այցը իսկապես պատմական էր ոչ միայն ֆորմալ՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքով, այլև Գյուլի՝ թուրքական քաղաքական դաշտում ունեցած իրական կշռով և այդ ժամանակ ընթացող հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալներով։ Ի տարբերություն Ա. Գյուլի կամ Ա. Դավութօղլուի՝ Յըլմազը համարվում է Էրդողանից լիարժեք կախյալ, առանց սեփական քաղաքական հետագծի և ինքնուրույն կշիռ չունեցող գործիչ։

Ուստի այս իմաստով Յըլմազի երևանյան այցը դժվար է գնահատել որպես պատմական կամ, առավել ևս, շրջադարձային իրադարձություն։ Ավելորդ չէ նկատել նաև, որ միայն վերջին տարվա ընթացքում Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ներկայացվածությամբ այցեր է ունեցել Թուրքիա (ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը 2025 թ. հունիսին, իսկ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը 2026 թ. ապրիլին աշխատանքային այցով Ստամբուլում էին), ինչին ի պատասխան թուրքական կողմի այցը հնարավոր չէ դիտարկել որպես համահավասար։ Այս տեսանկյունից ավելորդ չէ հիշեցնել, որ վարչապետ Ն. Փաշինյանը անձամբ էր նախագահ Էրդողանին հրավիրել Երևան.

«Առաջին անգամ աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում, և այցը շատ հաջող եմ համարում: Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք գագաթնաժողովին: Հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի»։ Թե՛ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը մերժել են այդ հրավերը՝ այս առումով պահպանելով վերջին տասնամյակների օրինաչափությունը։

Յըլմազն ու հայկական օրակարգը

Բացի ընդհանուր խորհրդաժողովից, Երևանում այցի շրջանակներում նախատեսվում են Յըլմազի երկկողմ հանդիպումներն ու բանակցությունները Նորվեգիայի վարչապետի, Ռումինիայի նախագահի, Վրաստանի վարչապետի հետ։

Ըստ թուրքական մեդիաների՝ նաև սպասվում է երկկողմ հանդիպում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հետ։ Հանդիպման օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ բուն խորհրդաժողովի հայտարարված թեմաներից մեկը հաղորդակցություններն են (connectivity), իսկ ինքը Յըլմազը հաճախ է խոսում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա բացառված չէ, որ թուրք գործչի օրակարգում կլինի նաև այդ հիմնախնդրի թուրքական տեսլականի բարձրաձայնումը։

Պետք է նշել, որ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազը այդ պաշտոնում 2023 թ. հունիսին նշանակվելուց ի վեր մշտապես հանդիսանում է Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունների համար հիմնական պատասխանատուներից մեկը, իսկ իր հռետորաբանությունը հիմնվում է երկու երկրների հարաբերությունների շրջանակում հաստատված պաշտոնական քարոզչական խոսույթների վրա։

Դրանցից գլխավորը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, որի վերաբերյալ իր անդրադարձերում Յըլմազը պարբերաբար հիշատակում է այդ նախագծի կապը «Թյուրքական աշխարհի» հետ։ Այսպես, Թուրքիայի խորհրդարանում 2024 թ. հոկտեմբերի 31-ին 2025 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» Կովկասի և թյուրքական հանրապետությունների հետ կապվելու մասով շատ արժեքավոր է։ Շատ-շատ արժեքավոր է Թուրքիայի հաղորդակցությունների համար, քանի որ կա երկար ժամանակ չօգտագործված պոտենցիալ»։ Իսկ 2025 թ. սեպտեմբերին Բիշքեկում «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և փոխնախագահների հանդիպմանը Յըլմազը հայտարարել է, որ ««Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր լոգիստիկ ցանցերը ոչ միայն թյուրքական աշխարհը կդարձնեն տարածաշրջանային առևտրի կենտրոն, այլև կբարձրացնեն նրա ռազմավարական դերը էներգետիկ անվտանգության տեսանկյունից»: Նույն տարվա դեկտեմբերին Յըլմազը խորհրդարանում իր ելույթի ընթացքում դարձել բնորոշել է «Զանգեզուրի միջանցքը» որպես «թյուրքական հանրապետությունների հետ ուղիղ կապ ապահովող» ծրագիր։ Նմանատիպ հայտարարությունները բազմաթիվ են, որոնցում աչքի է ընկնում «միջանցքի» համաթյուրքականության կարևորության շեշտադրումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>