Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն
Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Բռնցք-ԱԺ-ի ընթացիկ նիստը Պատերազմ Արցախում
Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման․ էներգետիկ գաղութացման ուրվականը․ Արթուր Խաչատրյան 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ո՞վ է նախորդ օրը հրազենային մшհացու վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող Տիգրան Ս.-ն ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան «Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է․ քաղաքագետ Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում 6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք» Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. Ճանապարհը փակ է Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաստորեն ՔՊ-ն խնդիրների առաջ է հայտնվում, պետք է կողմնորոշվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև Լեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության «բասծյոնի» տիտղոսը․ Երվանդ Վարոսյան «Հրապարակ»․ Ահաբեկչությունից 27 տարի անց ԱԺ-ն քննարկում էր Մեղրիով միջանցք տալու հարցը

Ինչու՞ պիտի երևանցին վճարի Փաշինյանի և Ավինյանի անվերջ պոպուլիզմի համար, երբ կարող է իսկապես «խելացի» քաղաքի կառավարման ձևով լուծել բոլոր խնդիրները

Վերջերս Տիգրան Ավինյանը հայտարարեց 45 նոր մետրոյի վագոն և 250 էլեկտրական ավտոբուս գնելու ծրագրերի մասին:

Ինչո՞ւ է մետրոյին անհրաժեշտ 45 նոր վագոն, էլ ավելի շատ օդ տեղափոխելու՞ համար, երբ եղած վագոնները բավարար են մարդկանց տեղափոխման համար:

Ինչու՞ են այս մարդիկ երևանցիների հաշվին այսպիսի չհիմնավորված ու ծախսատար որոշումներ կայացնում:

Սակայն էլ ավելի խնդրահարույց  է 250 էլեկտրաբուսի գնման խնդիրը:Հիշեցնենք, որ մեկ էկեկտրաբուսն այսօր արժե մոտ 400 000 դոլար: Իսկ դա նշանակում է, որ Ավինյանը պատրաստվում է մեր՝երևանցիներիս հաշվին ծախսել հերթական 100 մլն դոլարը:

 

                             Մի քանի դիտարկում էլեկտրաբուսների մասին

Էլեկտրական ավտոբուսները, ինչպես էլեկտրական մեքենաները, նոր են հայտնվել զանգվածային օգտագործման մեջ։ Եվ ամեն տարի դրանք բարելավվում են: Այս տեխնիկայի ամենակարևոր և թանկ տարրը մարտկոցն է՝ դրանից բխող խնդիրներով՝ 

-լիցքավորման ժամանակը,

-աշխատանքային ժամանակը,

- մեքենայի ծառայության ընդհանուր ժամկետը: 

Դեռևս փորձարկում անցնող այս մեքենաների ներկրումը ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն՝ տրանսպորտային համակարգի համալիր փոփոխություններին զուգահեռ:  Իսկ մեր քաղաքը ներկայումս դրան բացարձակապես պատրաստ չէ:            

Մինչև այդ մեքենաների ներկրումը, տրանսպորտային համակարգում առնվազն հետևյալ փոփոխությունները պիտի իրականացվեն: 

Առաջին՝ հավասարաչափ բեռնել և բաշխել բոլոր տրանսպորտային ուղիները:

Երկրորդ՝  ազատվել  բոլոր հին ու նոր միկրոավտոբուսներից՝ GAZelle, Hyundai, Higer:

Երրորդ՝ կառուցել դեպոներ քարշիչ ենթակայաններով:

Չորրորդ՝ կազմակերպել հատուկ ուղիներ միայն տրանսպորտային միջոցների համար:

Հինգերորդ՝ ներդնել ուղեվարձի միասնական վճարային համակարգ:             

Միայն այս քայլերից հետո էլեկտրաբուսների շահագործումն արդյունավետ կլինի: Իսկ Ավինյանի ներկայիս որոշումները բացառապես պոպուլիզմի տիրույթից են, այն էլ մեր՝ երևանցիներիս հաշվին:            

Երևանի տրանսպորտային ոլորտում առաջնային խնդիր է ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը, ինչը կձերբազատի փողոցները երթևեկության գծերը զբաղեցնող մեքենաներից՝ հնարավորություն տալով հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի գործարկման համար, որից կարող են օգտվել նաև տաքսիները: Ընդհանուր գնահատականով, ողջ քաղաքով այդ ավտոկայանատեղերի կառուցման գումարը հենց մոտ 100 մլն դոլար է: Մեքենաներն ավտոկայանատեղիներ տեղափոխելուց հետո միայն հնարավորություն կունենանք ձևավորել հանրային տրանսպորտի համար առանձին ուղիներ: Սա նախապայման է  քաղաքում ժամանակակից տրանսպորտային համակարգի ներդրման համար՝ իր ուղեվարձի միասնական վճարային համակարգով: Էլեկտրական տրանսպորտի ներկրումը, մետրոյի նոր կայարանի կառուցումը և գծի ընդլայնումը կարող են արդյունավետ լինել միայն համալիր տրանսպորտային համակարգի գործարկման դեպքում:            

Հենց այս ճիշտ հերթականությամբ է հնարավոր վերափոխել քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը, որպեսզի մեր քաղաքացին վերջապես օգտվի ժամանակակից տրանսպորտից, այդ համակարգում կիրառվեն ինտերնետային տարբեր ծրագրեր՝ Յանդեքս տրանսպորտ և այլն:           

Բայց այս ամենն իրականություն դարձնելու համար ոչ թե խոստումներ շռայլող պոպուլիստներ են անհրաժեշտ, այլ լուրջ տրանսպորտի մասնագետներ, ովքեր հիմնարար ու հեռանկարային որոշումներով և ծրագրերով  կկարողանան ամբողջովին վերափոխել մեր քաղաքի ողջ տրանսպորտային համակարգը: 

Արմեն Միքայելյան

Հ.Գ. «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրում քաղաքի տրանսպորտի բարեփոխման հատվածում, հենց այդ տրամաբանությունն է դրված, որտեղ առաջնային է համարվում «խելացի» քաղաքի կառավարման մոդելի ներդրումը՝ դրա բոլոր տարրերով ու լուծումներով:   

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>