Ընտրությունների լեգիտիմությունն ունի երկու բաղադրիչ` արտաքին, և՜ ներքին
Դիտել նաև
«Մայր Հայաստանի» ակցիան Երևանի ավագանու նիստում՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման (տեսանյութ)
Ամերիկացի սենատոր Էդ Մարքին Բաքվում կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Թրամփը. ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ին կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին
Երեւանի ընտրությունների առիթով ցանկանում եմ քննարկման դնել այն թեզը, որ, Մայր Հայաստանը, մասնակցելով ընտրություններին, լեգիտիմացնում է այն։ Այսինքն, չմասնակցելով, ընտրությունները կհամարվեն ոչ լեգիտիմ։
Փորձենք հասկանալ այդ թեզի իմաստը։
Նախ, նման կարծիք հայտնողները, ոմանք անկեղծ ու ազնիվ մղումներով, համարում են, որ Երեւանի ընտրություններն ունեն համապետական նշանակություն, որոնք ազդելու են երկրի (կամ այն, ինչը ՔՊ-ի ջանքերով դեռ մնացել է երկրից) քաղաքական իրավիճակի վրա։ Այս պնդման հետ համաձայն եմ, սակայն չմասնակցելը, որպես լուծում, պետք է քննարկել։
Անցնենք լեգիտիմությանը։ Ընտրությունների լեգիտիմությունն ունի երկու բաղադրիչ' արտաքին, եւ' ներքին։
Արտաքին լեգիտիմություն
_____
Ընտրություններն այդպիսին կարող է համարել հավաքական Արեւմուտքը, այսինքն' ԱՄՆ-ն։
Արեւմուտքը դեմոկրատիան օգտագործում է ելնելով իր շահերից։ Օրինակ, եթե Ուկրաինայում 100 մարդ գնդակահարելով իշխանությունն անօրինական եղանակով, ուժի միջոցով, փոխվում է, դա լեգիտիմ է ու արտահայտում է ժողովրդի իղձերը, իսկ եթե ժողովուրդը մտնում է ԱՄՆ Կոնգրես, դա պետական հանցագործություն է։ Կամ, եթե, երկրի վարչապետի կոչով, Երեւանում, շրջափակվում են դատարանները, ծեծի են ենթարկվում դատավորները, հակասահմանադրական եղանակով ՍԴ կազմն է փոխում, դա OK է, դեմոկրատիա է։ Ձեր համբերությունը չչարաշահելու համար չբերեմ հազարավոր օրինակներ։
Այսպիսով, եթե ընտրություններում հաղթեն ՔՊ-ն, ԱՄՆ պրոյեկտ Հայկ Մարությանն ու մյուս պրոյեկտներն ու ենթապրոյեկտներն (ուզում եք բոյկոտեք, ուզում եք' ոչ) ապա դա կլինի լեգիտիմ ընտրություն։ Իսկ, եթե, ընտրություններից հետո հաղթական ՔՊ-ն պաշտոնապես հրաժարվի Արցախից ու Սյունիքի վերահսկողությունը հանձնի Թուրքիային, ապա մի հատ էլ Նոբելյան մրցանակ կտան Փաշինյանին, իսկ Մարությանին մի հատ էլ փոքրիկ տուն Նյու-Յորքում, իր նախատիպ Զելենսկու ապագա մեծ տան հարեւանությամբ։
Այսպիսով, արտաքին լեգիտիմությունը մեր բոյկոտից չի կախված։
Ներքին լեգիտիմությունը
____
Ասածներից պետք է հասկանալ, որ Երեւանի բնակչության մի հատվածը, չգնալով ընտրություններին, մեր համաքաղաքացիներն այն կհամարեն ոչ լեգիտիմ։
Ուրեմն, հարգելիներս, Արցախի ողբերգությունը, սովամահությունները, մեր հազարավոր զոհերը, Հայաստանի տարածքների կորուստը հեչ, այս իշխանությանը չի զրկում լեգիտիմությունից, ամեն ինչ կախված Երեւանի ընտրությունների բոյկոտից։ Եթե բոյկոտող լինեին, այսօր ՔՊ-ն արդեն իշխանություն չէր ունենա, իսկ քրեակատարողական հիմնարկները կլինեին գերծանրաբեռնված։
Հ.Գ. Մաքսիմալ կարճ գրեցի։ Կսպասեմ հակափաստարկներին ու ուրախ կլինեմ, եթե ինձ հակառակի մեջ համոզեք։
Հ.Գ. Հաջորդիվ կանդրադառնամ այս ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությանը, նաեւ Ապրելու Երկրի հուշագրի ստորագրության առաջարկին։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից