Խղճուկ ազգերի քաղաքական էլիտաները իրենց պես խղճուկ ու անգրագետ են լինում
Խղճուկ ազգերի քաղաքական էլիտաները հիմնականում իրենց պես խղճուկ ու անգրագետ են լինում։ Իհարկե, հարյուր տարին մեկ մեկ-մեկ ծնվում են բացառություններ, բայց դա հենց այդ օրինաչափությունը ապացուցող բացառություն ա, որը նաև հազվադեպ ա հասցնում մինչև վերջ գործել ու արդյունք ապահովելը։ Օրինակ, հայերի մոտ վերջին հարյուր տարվա մեջ դա եղել ա Շահումյանը, դե որը ուղղակի շատ շուտ զոհվեց, ու հայությունը անգամ մինչ օրս չի էլ հասկացել այն քաղաքական պրոֆեսիոնալիզմը, որով ինքը տիրացավ Բաքվին։ Ինչևէ, այս իրավիճակից դուրս գալու ու լրիվ վարի չգնալու համար էլ խղճուկ ազգերը հիմնականում այլ ազգերից են իրենց գլխին որձ տղերք բերել։ Դրանով է պայմանավորված, որ հայերի իշխանական տոհմերի մեծ մասը չունեին հայկական ծագում, այսինքն այս ազգի մոտ էլիտայի խնդիրը նոր չի այլ ունի հազարամյակների պատմություն։ Ընդ որում, Սովետական Հայաստանի առաջին տասնամյակների իշխող էլիտայի մեծ մասը, ում Մոսկվան ուղարկել էր այստեղ ու ովքեր այս չոլերում ստեղծեցին բնակվելու համար բավականին հարմար երկիր, կարելի է ասել, շատ նոմինալ էին հայ, մի մասը անգամ հայերեն չգիտեր...
P.s. Ընդ որում այնպես չի, որ այս խնդիրը մենակ հայերի մոտ ա։ Նույն ռուսները իրենց պատմության մեջ ունեցել են երկու իշխող դինաստիա, Ռյուրիկովիչները ու Ռոմանովները, որից առաջինը ծագումով վիկինգներ էին, երկրորդը՝ գերմանացի։ Ու պատահական չի, որ 17-րդ դարում Իսրայել Օրին Պֆալցի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին առաջարկում Հայոց գահը։
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից