Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո

Հունիսի 7–ի ընտրությունների արդյունքներին  մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Ադրբեջանում։

Ստացվել էր այնպես, որ 2020 թվականի պարտությունիկց հետո, արտաքին գրեթե բոլոր խաղացողները աջակցում էին Նիկոլ Փաշինյանին։ Ինչու էր այդպես ստացվել, առանձին խոսակցության թեմա է։

Պարզ է մեկ բան. զրկվելով ներքին լեգիտիմությունից, Փաշինյանը կարողացել էր ձեռք բերել արտաքին լեգիտիմություն և այդ ձևով կարողանում էր պահպաներ իր իշխանությունը։

Այս վեց տարվա մեջ, միայն վերջին երկու ամսվա ընթացքում է  Ռուսաստանը որոշել հրաժարվել Փաշինյանի աջակցությունից։

«Пока гром не грянет мужик не перекреститься» հայտնի ասացվածքով է միշտ շարժվել Ռուսաստանը, և հենց այդ պատճառով է նա կորցրել իր դիրքերը Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այսօր արդեն՝ Հայաստանում։

Սակայն այս ամենից տուժելուէ նաև հայ ժողովուրդը։

Թե ինչ է ուզելու Փաշինյանից Արևմուտքը, բոլորս ենք կռահում։ Կասկած չկա, որ դա կյանքի է կոչվելու, փաթեթով, թե փուլային տարբերակով։

Արդյունքում Հայաստանը հայտնվելու է  այսօրվա Ուկրաինայի վիճակում, սակայն՝ առանց իրական աջակցության Արևմուտքի կողմից։

Անցյալ դարի 1920 թվականի Սևրի դաշնագրի պատմությունը կրկնվելու է մեր օրերում։

Սակայն Փաշինյանը խոստացել է զիջումների գնալ, ոչ միայն Արևմուտքին։

Նա  պայմանավորվել է նաև Ալիևի հետ կոնկրետ զիջումների մասով, որի մասին այսօր հրապարակում է ադրբեջանական քաղաքական դաշտը։

Ի՞նչ զիջումներ է պահանջում Ալիևը Փաշինյանից, և ի՞նչ է խոստացել վերջինս Ադրբեջանին

Առաջին

Բոլոր այն կառույցները, ովքեր Ադրբեջանի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տարածքային պահանջներով են հանդես գալիս, պիտի փակվեն և արգելվեն։

Դրանք են.

–Հայ առաքելական եկեղեցին՝ ներկայիս կառուցվածքով և կաթողիկոսով

–ՀՅԴն՝ որպես ավանդական կուսակցություն, որի ծրագրերում կա Արցախի խնդիրը

–Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր կանգնած են եղել առաջին արցախյան պատերազմի ակունքներում

–Սամվել Կարապետյանը, ով ստանձնեց եկեղեցու գլխավոր պաշտպանի դերակատարումը»

Երկրորդ

Հայաստանը պարտավոր է ապահովել այսպես կոչված «ղարաբաղյան ներկայացուցչությունների» և այլ  կառույցների փակումը Ռուսաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում: Նման կազմակերպություններին աջակցելը անհամատեղելի է նրա հռչակած խաղաղության քաղաքականության հետ, նշում են Ադրբեջանի պատկան ներկայացուցիչները։ Ադրբեջանում հատուկ նշում են, որ այս համաձայնությունը նույնպես եղել է Փաշինյանի և Ալիևի միջև։

Ընդ որում, Ալիևը Փաշինյանի առջև չի վերցրել պարտավորվածություն՝ փակել իր կողմից աջակցվող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կառույցների հարցը, որոնք լայնորեն գործում են, ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում։

Ավելին, Ադրբեջանին հաջողվել է նույնիսկ բանաձև ընդունել այս հարցի վերաբերյալ Իսլամական երկրների կոնֆերանսի շրջանակներում։

Այսինքն, Ալիևն ու Փաշինյանն պայմանավորվել են, փակել Արցախի էջը, մինչդեռ «արևմտյան Ադրբեջանի» հարցի շուրջ պայմանավորվածություն չի եղել։

Երրորդ

Փաշինյանը պիտի ամենասեղմ ժամկետներում պիտի անցկացնի հանրաքվե, որպեսզի Հայաստանի սահմանադրությունից դուրս բերի Արցախի վերաբերյալ պահանջների դրույթները։

Իսկ Ադրբեջանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որևէ պայմանավորվածություն չկա։

Հիշեցնենք, որ ներկայիս Ադրբեջանի սահմանադրության մեջ, չկա խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդի գաղափարը։ Ճիշտ հակառակը՝ Սահմանադրության մեջ կա դրույթ, ըստ որի ներկայիս Ադրբեջանը ոչ թե Խորհրդային, այլ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդն է, որի մեջ էին ընդգրկված ներկայիս Հայաստանի տարածքների մեծ մասը։

Ի դեպ, դրա մասին նշել էր նաև նույն Նիկոլ Փաշինյանը դեռ 2024 թվականին։

Ալիևի հետ չի կարողացել պայմանավորվել Ադրբեջանի սահմանադրության խնդրի շուրջ, սակայն համաձայնվել է փոփոխել Հայաստանի սահմանադրությունը։

Չորրորդ

Խաղաղ պայմանագրի կնքումը չի ենթադրելու միանգամից երկու երկրների սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը։

Ավելին, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից 8 անկլավներ, որոնց շուրջ նույնպես համաձայնություն է եղել Փաշինյանի և Ալիևի միջև։

Թեև Հայաստանը պահանջում է Ադրբեջանից դուրս բերել զորքերը ավելի քան 200 ք․կմ․ իր տարածքից, Ադրբեջանը նույնիսկ ակնարկ չի անում, որ կատարելու է այդ պահանջը։

Ավելին, Ալիևը շետը դրել է Զանգեզուրի միջանցքի կառուցման վրա, փորձելով քնեցնել սահմանների ճշտումը, որպեսզի Զանգեզուրից հետո, կարողանա դիրքային առավելություն ստանալ և հաջորդ քայլում պահանջել արդեն անկլավները։

Ի վերջո, ով է իրեն զսպելու։

Թուրքիան իր դաշնակիցն է, ԱՄՆ–ին և ԵՄ–ին դա չի հետաքրքրում։

Իսկ Ռուսաստանի հետ, Փաշինյանի կառավարման հետագա փուլում կազմաքանդվելու են նաև Հայաստանի նույնիսկ տեսական անվտանգային հնարավորությունները։

Այս ամենից կարելի է մեկ եզրահանգման գալ. Հայաստանի պետականության փուլային կազմաքանդումը կյանքի է կոչվում և ներկայիս դրությամբ չի երևում, թե ինչպես այն կարելի կլինի կանխել։

Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի այսօրվա քաղաքական հիմնական դերակատարներին, ապա իրենցից ավելի շատ վարչա–բյուրոկրատական, քան քաղաքական  հոտ է գալիս, դրանից բխող տխուր հետևանքներով։

Սա է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>