Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան

«Որքան էլ այս օրերին կարևոր գործ անենք՝ հաշվենք քվեաթերթիկներ, շտկենք սխալները, հաշվենք մանդատների բաշխումն ու հետագա անելիքները, որոնք իրոք շատ կարևոր են, կա ընտրությունների այլ, գուցե ավելի կարևոր կողմ, այլ արդյունք»,- գրել է րում է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա շարունակել է.

«1. Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում։ Բոլորը ժամանակի երկար հատվածի ընթացքում սխալ պատկեր են տվել։ Եվ դա սոցիոլոգների որակի խնդիրը չէ, նրանցից շատերը լուրջ պրոֆեսիոնալներ են։ Դա անազնիվ հասարակության խնդիր է։ Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։ Վստահության նման ցածր պաշարով հասարակությունները ձեռքբերումներ չեն ունենում։ Սրա մասին կան ամբողջական տեսություններ։

2. Հանրային տրամադրությունների այլ ինդիկատորները նույնպես և նույն պատճառով չեն արտացոլում իրականությունը։ Ու մենք չգիտենք՝ իրականում ինչ է ուզում և ինչի է ձգտում մեր հասարակությունը։ Սա լրջագույն ներքին մարտահրավեր է, որ կարող է քանդել ցանկացած առողջ ընթացք։

3. Մենք պարտավոր ենք ընդունել, որ Նիկոլը ազնիվ է եղել իր ձևակերպումներում և կարճաժամկետ ծրագրային ասելիքով։ Պարզ ասել է՝ անկլավների հարց լինելու է, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է։ Եվ հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել։

4. Օրբանին մերժեց Բուդապեշտը։ Քաղաքը կանգնեց ու քաղաքային ձայնով երկիրը տարավ փոփոխությունների։ Երևանը լսեց ու տեսավ Նիկոլի բոլոր ասածներն ու պահվածքն ու քվեարկեց նրա օգտին։ Փոքր կենտրոնի սրճարանային էլիտան ու մայրաքաղաքային մշակույթը քվեարկեցին դեստրուկցիային, սատկացնել-կզցնել թեզին։ Սա նույնպես պետք է արձանագրել։

5. Այս պահին ունենք երեք հայ միլիարդատերեր՝ Ռ. Վարդանյան, Ս. Կարապետյան, Գ. Ծառուկյան, ովքեր Հայաստանի համար արել են հսկայական գործ, և ստացվում է, որ հայ հասարակության մի զգալի մաս ողջունում է նրանց բանտում պահելու օրակարգը։ Սա աննորմալություն է՝ հանրային անոմալիա։ Եվ կառուցել-ստեղծելու օրակարգը պարտվում է քանդել-խլելու օրակարգին։ Ո´ր ժողովուրդը, ո´ր պետությունը գնացել է այս ճանապարհով, պատմական փորձանքի է հասել։

6. Ընտրակաշառքը հասարակությունը դեգրադացնող ամենակեղտոտ բաներից մեկն է։ Ամոթ է, որ մեր երկրում նման մշակույթ կա, ինչն այս տեսքով երբեք չի եղել հարևան Վրաստանում։ Բայց հարց. եթե պնդում եք, որ եղել են ընտրակաշառքներ, 8 տարում ինչո՞ւ հնարավոր չեղավ ձևավորել ընտրակաշառք մերժող հասարակություն։ Բայց դա հնարավոր կլիներ միայն, եթե զուգահեռ ջարդվեր բերովի հանրահավաքների և վարչական ռեսուրսի տոտալ կիրառման, հասարակությանն ուժային ու վարչական մեթոդներով տոտալ ճնշելու, ստրկացնելու մշակույթը։ Հասարակությունն այս ութ տարիների ընթացքում դարձել է ավելի´ կոտրված, ավելի´ ստրկացած։

7. Մանդատներ, քաղաքական ուժերը մի կողմ. մենք հիմա ունենք մի հասարակություն, որը չի ուզում և պատրաստ չէ ազնիվ խոսակցության։ Չեմ բացառում, որ այս պահին պարզապես ունակ չէ ազնիվ խոսակցության։ Ու տոտալ անվստահությունը կրում է համակարգային բնույթ՝ բոլոր մակարդակներում, բոլոր հանրույթներում։ Սա չափազանց լուրջ խնդիր է։

8. Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թ. Զուլֆուգարովի ձևակերպումը, թե «Երկաթյա բռունցքը 5 տարում բուժեց ՀՀ քաղաքացիների 50 տոկոսին, և պետք է շարունակել բուժումը» սահմռկեցուցիչ է իր էությամբ։ Իրական ընտրությունը այստեղ է. կա´մ մենք կբուժվենք կամ մեզ կբուժեն»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>