Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը Լավրովի հետ Մոսկվայում. հայացք Ռուսաստանից

Մոսկվայի մեր աղբյուրները նշում են, որ հուլիսի 25-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանն արել են հնարավոր ամեն ինչ այս հանդիպումը ֆորմալ դարձնելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների թիկունքում պարզ երեւում էր «ամերիկյան մոդերատորի ականջները»։

Պաշտոնական Մոսկվայի համար այս հանդիպումը կարևոր էր այն տեսանկյունից, որ այս հանդիպումը մոսկովյան բանակցային հարթակը վերակենդանացնելու փորձ էր։ Այնուամենայնիվ, հանդիպման բուն ընթացքը, ինչպես նաև մոսկովյան բանակցային գործընթացի բովանդակությունը ցույց տվեցին, որ կողմերը շատ հեռու են ամենասուր խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարից։

Ռուսական մեր աղբյուրները բացահայտել են, թե կոնկրետ ինչ են առաջարկել հայկական և ադրբեջանական կողմերը։

Հայկական կողմի առաջարկությունների փաթեթն ուներ հետեւյալ բովանդակությունը.


1. Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29800 քառակուսի կիլոմետրի սահմաններում։

2. Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «8 անկլավները» հանձնել Ադրբեջանին՝ պայմանով, որ Ադրբեջանը համաձայնի սահմանազատում իրականացնել 1975 թվականի քարտեզներով։

3. Հայկական կողմը մերժում է Զանգեզուրի տարածքով անցնող ցանկացած «միջանցք», որը պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջեւանը՝ ի պատասխան առաջարկելով ապաշրջափակել Ադրբեջանի հետ հաղորդակցությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա։

4. Հայկական կողմը պահանջում է բացել Լաչինի միջանցքը, որի գործունեությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։

5. Արցախահայության կարգավիճակը, ինչպես նաև նրանց իրավունքների ու անվտանգության հարցը պետք է որոշվի Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում, ցանկացած միջազգային հարթակում։

Նույն ռուսական աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի առաջարկությունների փաթեթը հետեւյալն էր.

1. Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և, հետևաբար, «Լաչինի միջանցք» հասկացությունն այլևս չպետք է գոյություն ունենա։

2. Ադրբեջանը պահանջում է Հայաստանից չմիջամտել արցախահայությանը՝ պաշտոնական Բաքվի հետ ինտեգրման հեռանկարների շուրջ բանակցելուն, և որպես առկա խնդիրների լուծման առաջին քայլ՝ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով «մարդասիրական միջանցք» բացել հայերի համար։

3. Ադրբեջանը պահանջում է Արցախից անհապաղ դուրս բերել 10.000-անոց հայկական բանակը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս։

4. Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն մերժում է 1975 թվականի սահմանների երկայնքով սահմանազատումը։ (Ինչն ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի ներկայիս սահմանները)։

5. Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի «Զանգեզուրի միջանցքը», քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, հայկական կողմը նման պարտավորություն է ստանձնել՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի։

Ըստ ռուս դիտորդների և փորձագետների՝ Նիկոլ Փաշինյանը իր արևմտյան գործընկերների խնդրանքով խմբագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բուն բովանդակությունը, ինչի արդյունքում ոչ միայն ամբողջությամբ փակել է արցախահայության ինքնորոշման հնարավորությունը, այլեւ վտանգ է ստեղծել հենց Հայաստանի համար։ Քանի որ Ադրբեջանին, որպես հաղթանակած երկրի, հաջողվել է արևմտյան հարթակներում ստանալ շատ ավելին, քան բխում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից։

Ինչն իր հերթին նշանակում է, որ երկու երկրների միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ոչ միայն հեռանկար չունի, այլև Հայաստանին կդնի դժվար ընտրության առաջ, որտեղ պետք է ընտրություն կատարվի վատի և վատթարագույնի միջև։

Ռուսական աղբյուրները նշում են, որ Փաշինյանը, փաստորեն, անցած 3 տարիների ընթացքում Հայաստանը հասցրել է սարսափելի դիվանագիտական ​​պարտության, որը կշռով համեմատելի է 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության արդյունքների հետ։ Հայաստանի համար այս վիճակից դուրս գալը շատ դժվար կլինի, քանի որ, ըստ էության, «կոնի վրա է» ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի գոյությունը։


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>