Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

ՖԻԴԱՆԸ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՃԱՐՏԱՐԱՊԵ՞ Տ»

Թուրքիայի նախագահի պոստում 2023-ին վերընտրված Էրդողանն արտաքին գործերի նախարարի պորտֆելը վստահեց Հաքան Ֆիդանին: 9-15 հունիս, 2023 թվագրումն ունեցող «Ազգ» օրաթերթում լույս տեսած հրապարակումից է Վլադիմիր Դարբինյանի «Երբ վերընտրված նախագահ Էրդողանը ուզում է ներկայացնել «Նոր Թուրքիա»...» հրապարակումը, որը մեջբերում ենք հատվածաբար: Նյութը մենք առանձնապես են կարևորում արտաքին քաղաքականության մեջ ուրվագծվող տեսլականների առումով և այդ շեշտադրմամբ ներկայացնում ընթերցողի ուշադրությանը:
 
ՖԻԴԱՆԸ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՃԱՐՏԱՐԱՊԵ՞ Տ»
 
{...} Այս (նոր) նշանակումը պարզապես բյուրոկրատական փոփոխություն չի նշանակում, սա զգաստության կոչ է բոլոր շահագրգիռ արտաքին կողմերին, ԱՄՆ-ից մինչև Եվրոմիություն, Ռուսաստանից մինչև արտաքին քաղաքականության մեջ խճճված Մերձավոր ու Միջին Արևելք, Չինաստանից մինչև Հնդկաստան:
Հաքան Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը 2010 թվականից, այդ նշանակումը իրականացրել էին Աբդուլլահ Գյուլը (այն ժամանակ Թուրքիայի նախագահ), Ռ. Թ. Էրդողանը (վարչապետ) և Ահմեդ Դավութօղլուն (արտգործնախարար): Նշանակման պահին Ֆիդանը 42 տարեկան էր: Նա փոխարինեց 2010-ի հունիսի 15-ին հրաժարական տված Էմրե Թաներին, որին մեղադրում էին Ֆեթուլլա Գյուլենի «Ջամաաթ Գյուլեն» կրոնական միաբանության հետ կապի մեջ:
Հաքան Ֆիդանը կրթություն էր ստացել Թուրքիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ԱՄՆ-ում, ավարտել է Մերիլենդի համալսարանը (Maryland College), այնուհետ Բիլքենթի համալսարանը (Bilkent University):
Մինչև հետախուզության պետ նշանակվելը ծառայել էր Զինված ուժերում, ՄԱԳԱՏԵ-ում (Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման միջազգային գործակալություն), 2008-2010թթ. զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Մագիստրոսի աստիճանը ստանձնելիս Ֆիդանը հետաքրքրական թեզ էր պաշտպանել «Հետախուզությունը և արտաքին քաղաքականությունը» թեմայով: Դոկտորական թեզը ավելի հետաքրքրական թեմայով էր` «Տեղեկատվությունների դարաշրջանում միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:
Հաքան Ֆիդանը մտերմիկ հարաբերություններ ուներ և Դավութօղլուիի, և Էրդողանի հետ:
 
{...} Հետախուզության պետ նշանակվելուց հետո Ֆիդանը ձեռնարկեց կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները ըստ ամերիկյան սխեմաների:
 
{...} «MIT»-ը իր կանոնակարգի մեջ մտցրեց նաև որոշակի հակահետախուզական դրույթներ, որոնք նախապես իրականացվում էին այլ իրավապահների կողմից: Այսինքն` նոր «MIT»-ը միաժամանակ գործելու էր ԱՄՆ ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) և ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) տեսլականներով:
 
{...} Իր տեսլականներում Ֆիդանը նշում էր, որ Թուրքիայի հետախուզությունը լուրջ ձախողումներ է ունեցել ի վնաս իր բարեկամների ռուս-վրացական պատերազմը սկսվելուց առաջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում...
 
{...} Եվ, իհարկե, ամենակարևորը, նաև մեղադրում էր հետախուզության նախկին ղեկավարներին քուրդ անջատողականների դեմ լրիվ թափով աշխատանք չտանելու մեջ:
 
{...} ...աշխատանքի էին ընդունվում կադրեր արաբերենի, անգլերենի, ֆարսիի, բուլղարերենի, ռուսերենի, հունարենի, վրացերենի, հայերենի, միջինասիական ժողովուրդների լեզուների իմացությամբ:
 
{...} ...Հաքան Ֆիդանը շուտով ոչ թե պարզապես լրտեսների ղեկավար էր համարվում, այլ պետական իստաբլիշմենթի առաջատար դեմքերից մեկը:
 
{...} ...քիչ տարբերություն կա լավ հետախույզի և արհեստավարժ դիվանագետի միջև, երկուսն էլ տեղեկատվություն են ձեռք բերում իրենց պետության ռազմավարական կոնցեպցիաները (տեսլականները) մշակելու համար, երկուսն էլ ձեռք են բերում տեղեկատվության աղբյուրներ, ազդեցության գործակալներ, աշխատում են և գործընկերների ու բարեկամների, և թշնամիների ու հակառակորդների հետ:
 
{...} Ինչևէ, հետախուզության միաձուլումը քաղաքական ղեկավարության հետ Հաքան Ֆիդանի ղեկավարության ներքո նոր էջ է բացում Թուրքիայի արտաքին քաղաքականության հարթակում:
 
{...} Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Էրդողանի «ժառանգորդը»: Մի բան ակնհայտ է` Հաքան Ֆիդանը կարող է և ամեն ինչ կանի վերջին ժամանակներս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ստեղծված լարվածությունը վերացնելու համար:
Թուրքիայի նախագահի պոստում 2023-ին վերընտրված Էրդողանն արտաքին գործերի նախարարի պորտֆելը վստահեց Հաքան Ֆիդանին: 9-15 հունիս, 2023 թվագրումն ունեցող «Ազգ» օրաթերթում լույս տեսած հրապարակումից է Վլադիմիր Դարբինյանի «Երբ վերընտրված նախագահ Էրդողանը ուզում է ներկայացնել «Նոր Թուրքիա»...» հրապարակումը, որը մեջբերում ենք հատվածաբար:
 
ՖԻԴԱՆԸ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՃԱՐՏԱՐԱՊԵ՞ Տ»
 
{...} Այս (նոր) նշանակումը պարզապես բյուրոկրատական փոփոխություն չի նշանակում, սա զգաստության կոչ է բոլոր շահագրգիռ արտաքին կողմերին, ԱՄՆ-ից մինչև Եվրոմիություն, Ռուսաստանից մինչև արտաքին քաղաքականության մեջ խճճված Մերձավոր ու Միջին Արևելք, Չինաստանից մինչև Հնդկաստան:
Հաքան Ֆիդանը ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը 2010 թվականից, այդ նշանակումը իրականացրել էին Աբդուլլահ Գյուլը (այն ժամանակ Թուրքիայի նախագահ), Ռ. Թ. Էրդողանը (վարչապետ) և Ահմեդ Դավութօղլուն (արտգործնախարար): Նշանակման պահին Ֆիդանը 42 տարեկան էր: Նա փոխարինեց 2010-ի հունիսի 15-ին հրաժարական տված Էմրե Թաներին, որին մեղադրում էին Ֆեթուլլա Գյուլենի «Ջամաաթ Գյուլեն» կրոնական միաբանության հետ կապի մեջ:
Հաքան Ֆիդանը կրթություն էր ստացել Թուրքիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, ԱՄՆ-ում, ավարտել է Մերիլենդի համալսարանը (Maryland College), այնուհետ Բիլքենթի համալսարանը (Bilkent University):
Մինչև հետախուզության պետ նշանակվելը ծառայել էր Զինված ուժերում, ՄԱԳԱՏԵ-ում (Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման միջազգային գործակալություն), 2008-2010թթ. զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Մագիստրոսի աստիճանը ստանձնելիս Ֆիդանը հետաքրքրական թեզ էր պաշտպանել «Հետախուզությունը և արտաքին քաղաքականությունը» թեմայով: Դոկտորական թեզը ավելի հետաքրքրական թեմայով էր` «Տեղեկատվությունների դարաշրջանում միջազգային համաձայնագրերի կատարման հսկողությունը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»:
Հաքան Ֆիդանը մտերմիկ հարաբերություններ ուներ և Դավութօղլուի, և Էրդողանի հետ:
 
{...} Հետախուզության պետ նշանակվելուց հետո Ֆիդանը ձեռնարկեց կազմակերպության կառուցվածքային փոփոխությունները ըստ ամերիկյան սխեմաների:
 
{...} «MIT»-ը իր կանոնակարգի մեջ մտցրեց նաև որոշակի հակահետախուզական դրույթներ, որոնք նախապես իրականացվում էին այլ իրավապահների կողմից: Այսինքն` նոր «MIT»-ը միաժամանակ գործելու էր ԱՄՆ ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) և ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) տեսլականներով:
 
{...} Իր տեսլականներում Ֆիդանը նշում էր, որ Թուրքիայի հետախուզությունը լուրջ ձախողումներ է ունեցել ի վնաս իր բարեկամների ռուս-վրացական պատերազմը սկսվելուց առաջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում...
 
{...} Եվ, իհարկե, ամենակարևորը, նաև մեղադրում էր հետախուզության նախկին ղեկավարներին քուրդ անջատողականների դեմ լրիվ թափով աշխատանք չտանելու մեջ:
 
{...} ...աշխատանքի էին ընդունվում կադրեր արաբերենի, անգլերենի, ֆարսիի, բուլղարերենի, ռուսերենի, հունարենի, վրացերենի, հայերենի, միջինասիական ժողովուրդների լեզուների իմացությամբ:
 
{...} ...Հաքան Ֆիդանը շուտով ոչ թե պարզապես լրտեսների ղեկավար էր համարվում, այլ պետական իստաբլիշմենթի առաջատար դեմքերից մեկը:
 
{...} ...քիչ տարբերություն կա լավ հետախույզի և արհեստավարժ դիվանագետի միջև, երկուսն էլ տեղեկատվություն են ձեռք բերում իրենց պետության ռազմավարական կոնցեպցիաները (տեսլականները) մշակելու համար, երկուսն էլ ձեռք են բերում տեղեկատվության աղբյուրներ, ազդեցության գործակալներ, աշխատում են և գործընկերների ու բարեկամների, և թշնամիների ու հակառակորդների հետ:
 
{...} Ինչևէ, հետախուզության միաձուլումը քաղաքական ղեկավարության հետ Հաքան Ֆիդանի ղեկավարության ներքո նոր էջ է բացում Թուրքիայի արտաքին քաղաքականության հարթակում:
 
{...} Հաքան Ֆիդանը կարող է դառնալ Էրդողանի «ժառանգորդը»: Մի բան ակնհայտ է` Հաքան Ֆիդանը կարող է և ամեն ինչ կանի վերջին ժամանակներս ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ստեղծված լարվածությունը վերացնելու համար:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>