Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
10
Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
«Հա՞շտ եք այն մտքի հետ, որ երեխաները 3-րդ կարգի վթարային շենքում հաճախում են մանկապարտեզ»․ Մեսրոպ Մանուկյան Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել Փաստորեն, կեղծ պատարագներ կազմակերպելուց զատ, ԱԱԾ-ում նաև նվագում են Ճեղքվածքներ ունեցող Երևանի քաղաքապետարանում ճոխ պարգևավճարներ կլինեն․ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ (տեսանյութ) Ինչպես Շիրակը դուրս բերել աղքատության ճիրաններից․ ինչու է Սյունիքը ամենահարուստ մարզը Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը «Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում

«Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-  այս մասին Անթալիայում թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար   Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-թուրքական բանակցային  գործընթացում դրական զարգացում է արձանագրվել: Սակայն, ըստ նրա, թուրքական կողմը նշել է, որ վերջնական արդյունքը կարող է կախված լինել հայ-ադրբեջանական գործնթացի վերջնական արդյունքից: Այսինքն, Միրզոյանը հաստատել է, որ Անկարան շաղկապում է հայ-թուրքական գործընթացի վերջնաարդյունքը Ադրբեջանի դիրքորոշման հետ:

Այս խնդիրն արդեն ոչ ոք չի հերքում. ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը:

Ավելին, թուրք լրագրողների այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը կնքվի Թուրքիայում, Միրզոյանը չի մերժել այդ տարբերակը, նշելով, որ իր կարծիքով լավագույն տարբերակը կլինի, եթե երկու կողմերը այդ համաձայնագիրը կնքեն երկու երկրների սահմանի մոտ:

Պետք է նշել, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո, Փաշինյանի արտաքին քաղաքական վեկտորի իրական ուղղությունը արդեն չի թաքցվում:

Եթե նախկինում այն ներկայացվում էր  արևմտյան փաթեթավորվմամբ, ապա ԱՄՆ-ում վերջին փոփոխություններից հետո, Փաշինյանն ստիպված է բացահայտել իր արտաքին-քաղաքական իրական ուղենիշը:

Արդեն հայ հանրության նույնիսկ ամենից անտեղյակ շրջանակաների համար էլ է պարզ դարձել, որ Փաշինյանը փորձում է իրականում Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից և այն տեղավորել թուրքական տիրույթում:

Այն, որ իր այդ քաղաքականությունը ողջունվում է Արևմուտքի կողմից նույնպես հասկանալի է: Վերջիններիս համար, այն ինչ վատ է Մոսկվայի համար, լավ է իրենց համար:

Ոչինչ, որ այդ քաղաքականության հետևանքով ավելի քան 120 հազար արցախցի զրկվեցին իրենց պատմական Հայրենիքից, բնօրրանից: Ոչինչ, որ դրա հետևանքով վաղը Հայաստանի 3 մլն բնակիչ նույնպես կարող են նույն ճակատագրին արժանանալ:

Արևմուտքին դա քիչ է հետաքրքրում: Նրան ավելի շատ հետաքրքիր է, որ այդ գործընթացից   Ռուսաստանը տուժի:

Սակայն Թրամփի իշխանության  գալուց հետո, Արևմուտքում սկսեցին կատարվել արմատական փոփոխություններ, և  առաջ են գալիս նոր ուժեր, որոնց համար Մոսկվայի  հետ հակադրվելը ինքնանպատակ չէ:

Հենց այս պարագայում էլ, Փաշինյանը կորցնում է իր քաղաքական շղարշը և ստիպված է բացահայտել իր իրական գործնկերոջը՝ Էրդողանին, ով էլ դարձել է իր գլխավոր հովանավորը:

Հենց այդ պատճառով էլ թուրքերը շտապեցնում են Փաշինյանին, որպեսզի վերջինս խոստովանի սեփական ժողովուրդին, թե ում հետ պիտի կապի իր ապագան: Հենց դրա համար են, ցանկանում որ հայ-ադրբեջանական այդ գործարքը կնքվի Թուրքիայում: Որպեսզի դրանից հետո Փաշինյանը կարողանա պատռել նոյեմբերի 9-ի թուղթը և դրա տեղը դնել թորքական  «նոյեմբերի 9-ի փաստաթուղթը», որը կնշանակի, որ Հայաստանն արդեն պաշտոնապես է հայտնվել Անկարայի ազդեցության գոտու մեջ:

Իսկ դրանից հետո, արդեն Փաշինյանի «իրական Հայաստանից» մինչև  «Արևմտյան Ադրբեջան» կերտելը կդառնա տեխնիկայի հարց: Ինչպես որ, 2022-ին Պրահայում Արցախը հանձնելուց հետո, նրա հայաթափման գործընթացը մեկ տարի անց դարձավ տեխնիկայի խնդիր:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan