Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան
11
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Պատերազմ Արցախում
ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան

Փաշինյանը գործնականում հրաժարականի ելույթ ունեցավ. խոստովանեց, որ Արցախը հանձնել է, մնում է՝ Հայաստանը տա

Ինչի մասին էր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 18-ի ելույթը: Դա կիսաշփոթահար անձնավորության ինքնախոստովանական ցուցմունք էր առ այն, որ ինքը գործնականում թշնամուն է հանձնել Արցախը, այժմ Հայաստանը հանձնելու և այդ ամենը սիրունիկ բառերով փաթեթավորելու վրա է աշխատում: Ի լրումն, Փաշինյանի ելույթի շեշտադրումն այն էր, որ քանի որ դուք՝ դյուրահավատ ու անհայրենիք ժողովուրդդ, ինձ՝ Նիկոլ Փաշինյանիս ու իմ նմաններին քվե եք տվել, ավելին՝ այդ քվեն հետ չեք վերցնում ու հանդուրժում եք մեզ, ապա ինչ ուզենք, այն էլ՝ կանենք, ինչ սուտ և անհեթեթություն մտքներովս անցնի, կասենք, իսկ ձեզ մնում է միայն ծափահարել կամ եթե տարբերակ ունեք՝ գլխահակ թողնել այս տարածքը ու դառնալ անհայրենիք, գնչուակերպ թափառականներ: Սա՛ էր նրա ելույթի առանցքային լեյտմոտիվը:

Ինչ ասաց գործնականում: Գործնականում Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա նույն ամսվա վերջին՝ Սոչիում, Ալիևի առաջ պաշտոնապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ քարտեզով: Այսօր հայտարարեց, որ վերահաստատում է իր այդ ճանաչումը:

Թե հետո ինչ դեմագոգիա ու բառահեղեղ հորդաց Փաշինյանն ԱԺ ամբիոնից Արցախի թեմայով, արդեն էական չէ: Էականն այն է, որ նա հայտարարեց ու վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը գործնականում այն կոնտեքստով, որով դա ուզում է Բաքուն: Այսինքն՝ չկա Արցախ, չկա Արցախի ինքնորոշման իրավունք, այլ կան «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ», որոնք ունեն ինչ-որ իրավունքներ: Մոտավորապես այնպես, ինչպես ինչ-որ իրավունքներ ունեն, ասենք, Լենքորանում ապրողները:

Նկատենք, որ այսօրվա իր հայտարարություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ ադրբեջանական մամուլի (Ալիևի խոսնակների, ավելի տեղին է ասել) գլխավոր ու սիրելի հերոսը: Թշնամին շատ ճիշտ ընկալեց նրա ելույթում արված հիմնական հայտարարությունը և սրտանց ողջունեց ադրբեջանական հերոսին, ադրբեջանական ու թուրքական շահերի սպասարկուին:

Ի դեպ, հետագա հարցուպատասխանի ընթացքում նա հայտարարեց, թե ինքն ընդհանրապես ոչ մի բան էլ չի բանակցել, իբր, «հին բանակցությունների» թուղթն է ընդունել: Էհ, այդպես-այդպես էր, էլ ինչո՞ւ էիր մարմնիդ մի տեղը պատառոտելով իշխանությունը զավթում: Թող «հները» իրենց բանակցածով առաջ շարժվեին: Դո՞ւ էիր պակասում և քո բերած հազարավոր զոհերի կարի՞քն ուներ մի ամբողջ ժողովուրդ:

Բայց չբանակցելու մասին հայտարարում է մեկը, ով հայտարարել է, թե բանակցությունները վարում է իր զրոյական կետից: Դա ասում է այն նույն Նիկոլ Փաշինյանը, որից երբ դեռ նախքան պատերազմը հետաքրքրվեցին, թե ի՞նչ է բանակցում, իրեն բնորոշ անհավասարակշիռ կեցվածքով հայտարարեց, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք…»:

Կողմնորոշվեք ձեր ստերի մեջ. բանակցո՞ւմ էիք, թե՞ չէիք բանակցում: Եթե չէիր բանակցում, ապա ի՞նչ գործ ունեիր վերելակի մեջ՝ Ալիևի հետ: Եվ այդ ի՞նչ հանդիպումներ էիր ունենում նույն Ալիևի հետ Մյունխենում (նախքան պատերազմը), եթե չէիր բանակցում:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այսպես կոչված՝ խաղաղության հնարավոր լինելու մասին, ապա դա Հայաստանի թրքացման, Հայաստանը թուրքական ծայրագավառի վերածելու նրա ծրագրի՝ վատ քողարկված, սիրուն բառերի մեջ փաթեթավորած ծրագրի մի մասի նկարագրությունն էր: Ըստ որում, իր նշած խաղաղությունն էլ, նույնիսկ ինքը գիտի, որ չի ապահովվելու, որ այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրն» ստորագրելուց անմիջապես հետո կարող է նորից պատերազմ լինել: Ասում է՝ եթե «միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ չլինեն»․ թե նման ավանտյուրիստին ով է այս խառը վիճակում ինչ-որ երաշխիքներ տալու, դա էլ մնաց օդում կախված:

Նիկոլ Փաշինյանը գործնականում հրաժարականի ելույթ ունեցավ: Նա ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց, որ համաձայնել է թշնամուն հանձնել Արցախը, որ գործնականում համաձայնել է ցեղասպանության մատնել Արցախի հայությանը, որ ըստ էության համաձայնել է Հայաստանը ոչնչացնել ու այն դարձնել թուրքական վիլայեթ: Հարցն այն է, թե մնացած բոլորը ինչ կանեն, որպեսզի նրա այս ելույթը իսկապես հրաժարականի ելույթ դառնա:

Կա՛մ բոլորս ոտքի ենք ելնում ու Փաշինյանից ազատվում ենք, կա՛մ նա էսպես ճառելով կործանում է Հայաստանը:

Ի դեպ, դժվար չէր նկատել, որ Փաշինյանն իր տեքստը նորմալ չէր կարողանում ընթերցել, որոշակի բառեր դժվարությամբ էր արտասանում, արտասանական վրիպումներ էր թույլ տալիս, իսկ հարցուպատասխանի ընթացքում ընդհանրապես անհավասարակշիռ վիճակում գտնվողի շարժումներ ու ժեստիկուլյացիա էր դրսևորում:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>