Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան
11
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Պատերազմ Արցախում
ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան

Ոչ թե պոզով պոչով, այլ հարթ, ճաղատ գլխով

Երեկ, այսպես ասած, «շրջում էի» համացանցում և պատահականորեն հանդիպեցի ականավոր հասարակական գործիչ, խոսքի ազատության աննկուն մարտիկ Աշոտ Մելիքյանի խորը քաղաքական-վերլուծական մենախոսությանը։

Սույն գործիչն անվերապահորեն ընդունում և հավատում է Հայաստանն ու Արցախը պարտության մատնած, ողջ հայ ժողովրդին նվաստացրած վարչապետ կոչեցյալին։ Իր մենախոսության մեջ նա մեջբերում է իր կուռքի խոսքերն առ այն, որ 44-օրյա պատերազմում բանակում գործել է 5-րդ շարասյունը և կրծքով պաշտպանում նրան, իր խոսքերով՝ «արմատական ընդդիմությունից», նրանց խոսքերից մեջբերումներ անելով և դրանք անվանելով «կոշտ և մանիպուլյատիվ»։

Փորձենք անաչառ վերլուծաբանի մենախոսության թեզերից հարցեր ուղղել հենց իրեն՝ Աշոտ Մելիքյանին։

1․Նախ, ի ՞նչ կարծիքի է սույն գործիչը, 2018թ. ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, վարչապետ կոչեցյալի և նրա արբանյակների հետևյալ խոսքերի և գործողությունների մասին․

  • «Այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան ղարաբաղյան հաղթանակը»։
  • «Նրանք զոհվել են հանուն ոչնչի»։
  • «Ղարաբաղի հարցի այնպիսի լուծում, որ կբավարարի Հայաստանի, Ադրբեջանի,

Ղարաբաղի ժողովուրդներին, …Ինչ ուզում բանակցում ենք, …Ադրբեջանի նախագահը բարեկիրթ անձնավորություն է, …Ղարաբաղի հարցը պետք է որոշի ժողովուրդը…, Ղարաբաղի ժողովուրդն ինձ մանդատ չի տվել, …Սա Հայաստան է, և վերջ և այլ, և այլն»։

  • 44-օրյա պատերազմի օրն ու ավարտից հետո. «Եկեք պայմանավորվենք, որ ոչ մի դեպքում մեզ պարտված չենք ճանաչի, …Եթե խաղաղ զիջումների գնայի, կասեին դավաճան, … Շուշին դժբախտ ու դժգույն, 90%-ով ադրբեջանական քաղաք էր, … ձյունածածկ տարածքների համար հո կռիվ չենք անելու, …Սև լճի համար նույնպես»։ Հայկական բակավայրերն անվանել Էյվազլի և այլն։ Բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն հանձնել Գորիս-Կապան ավտոճանապարհը։
  • Քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրել արցախյան հաղթանակը կերտողներից մեկի՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ, որն էլ պարզվեց «փուչիկ» է։
  • Պատերազմի 4-րդ օրը դադարեցնել զորակոչը և անցնել կամավորական խմբերին։
  • Մի քանի անգամ հրաժարվել Ռուսաստանի կողմից պատերազմի դադարեցման առաջարկներից։

Ներկայացրեցի պատերազմին նախորդող, ուղեկցող և ավարտից հետո վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների խոսքերի և գործողությունների ոչ ամբողջական ցանկը։

Այս ամենի պատճառով տվեցինք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, ունեցանք հազարավոր վիրավոր-հաշմանդամներ,տասնյակ գերիներ, Արցախի 75%-ի և Հայաստանի տարածքների կորուստ։

Տարրական տրամաբանություն ունեցողն այս ամենն առնվազն կհամարեր ապիկարություն, եթե ոչ՝ մտածված դավաճանություն, բայց ոչ իհարկե մեծն վերլուծաբան Աշոտ Մելիքյանը, որն այս ամենի մեջ տեսնում է ընդդիմությանը, որպես 5-րդ շարասյուն։

2․Նախքան Աշոտ Մելիքյանի մյուս թեզերին անցնելը, հարցս ուղղեմ ոչ միայն նրան , այլև բոլոր-բոլորին․

-Նման խայտառակ պարտությունից և նվաստացումից հետո, ո՞ր ժողովուրդը կհանդուրժեր պարտության պատասխանատու ղեկավարին։

Պատասխան․

-Նման դեպքում, պարտության պատասխանատուն, եթե հատուկ չի գործել «հանուն» պարտության, այսինքն չի եղել դավաճան, ապա ինքնասպանություն կգործեր, կամ նման կամք չունենալու դեպքում, ծնկաչոք ներողություն կխնդրեր ժողովրդից և հրաժարական կտար։ Հակառակ դեպքում, ողջ ժողովուրդը ոտքի կկանգներ և կհեռացներ հաստատ դավաճանին։

3․Հաջորդը, խոշոր վերլուծաբան Աշոտ Մելիքյանն անվերապահորեն հավատալով վարչապետ կոչեցյալին, անհամբեր սպասում է նրա կողմից 5-րդ շարասյան անդամների բացահայտմանը։

Միթե՞ կարելի է հավատալ ողջ կյանքը ստով և կեղծիքով «վայելած» արարածին։ Հետաքրքիր է, դյուրահավա՞տ է, արդյոք Աշոտ Մելիքյանը և հավատում է, որ Աբաջյանի պապիկն իրական էր, որ ապրիլի 24-ի պապիկը նույնպես իրական էր, որ տարբեր կանայք, որոնք պաչում էին վարչապետ կոչեցյալի ոտքը, խնդրում նրանից իրենց մենակ չթողնել, նույնպես իրական էին։ Իսկ ամենավստահելին «Հաղթելու՛ ենք» կարգախոսն էր։ Բերեք գոնե մեկ օրինակ, որ այդ վարչապետ կոչեցյալի խոսքը խաբկանք չի եղել։

5․Խոշոր քաղաքագետ Աշոտ Մելիքյանը, վարչապետ կոչեցյալին հակադարձող ընդդիմությանը կոչում է «արմատական»։ Հետաքրքիր է, ըստ նրա պատկերացման, բացի արմատականից, ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը, գուցե «կառուցողակա՞ն», ինչպիսին է «Լուսավոր Հայաստանը»։ Այո՛, Հայաստանում առկա է արմատական, բայց ոչ՝ վճռական ընդդիմություն։

6․Աշոտ Մելիքյանը, 2022 թ․ սեպտեմբերյան հերթական պարտության, ավելի քան 200 զոհեր տալու և Հայաստանի հսկայական տարածքներ հանձնելու համար, նույնպես մեղադրում է ընդդիմությանը, այս անգամ հստակ նշելով, ընդդիմության, որպես 5-րդ շարասյուն լինելը։ Այս խորը եզրահանգմանը նա եկել է հազարավոր ցուցարարների, իր կարծիքով ընդդիմության կոչով ԱԺ դարպասների մոտ հավաքվելուց։ Հավաստիացնեմ պարոն քաղաքագետ-վերլուծաբանին, որ ժողովուրդն ինքնաբուխ էր հավաքվել։ Հավաքվել էր հայ ժողովրդի այն հատվածը, որը չէր հաշտվում պարտության և հայրենիքի կորստի հետ։ Ընդդիմությունն անակնալի եկավ և իմ տպավորությամբ պատրաստ չէր առաջնորդելու ապստամբությունը։ Փաստորեն երկրի ճակատագրով մտահոգված մարդիկ, ըստ Աշոտ Մելիքյանի 5-րդ շարասյուն են։

7․Որպես, ընդդիմության և զինված ուժերի մեջ 5-րդ շարասյան օրինակ, Աշոտ Մելիքյանը հիշում է 2021 թ․ զինված ուժերի գլխավոր շտաբի և բարձրաստիճան 50 սպաների կողմից վարչապետ կոչեցյալի հրաժարականի պահանջը, այն համարելով հեղաշրջման փորձ։ Աշոտ Մելիքյանը զինվորական հեղաշրջումն ու այն ընդդիմության կողմից ողջունելը համարում է 5-րդ շարասյուն, այսինքն՝ դավաճանություն։

Հիշենք հեռավոր 1993 թվականը, երբ հայկական բանակը հաղթանակներով առաջ էր շարժվում, ադրբեջանական բանակի գնդապետ Սուրաթ Հուսեյնովն իրականացրեց ռազմական հեղաշրջում, հեռացրեց պարտության խորհրդանիշ Աբուլֆազ Էլչիբեյին, փրկելով իր հայրենիքը հետագա կորուստներից։ Եվ Ադրբեջանը Հեյդար Ալիևի շնորհիվ կամաց-կամաց ոտքի կանգնեց և արդեն… Նման դեպքերը համաշխարհային պատմության մեջ շատ են։

Ցավոք, մենք չունեցանք Հուսեյնովի պես նվիրյալ զինվորական սպա։ Եթե ունենայինք, հենց պատերազմի օրերին, տեսնելով վարչապետ կոչեցյալի դավաճանական քայլերը, նրանք ռազմական հեղաշրջում կիրականացնեին և համոզված եմ՝ պատերազմը կհաղթեին։ Իսկ Օնիկ Գասպարյանն իրոք թուլակամ, անպատիվ, վճռականությունից զուրկ գեներալ է։ Ցավոք, 2021 թ․ ընդդիմությունը հույսը դնում էր զինվորականության, նրանք էլ՝ ընդդիմության վրա։ Եվ ոչ մեկը պատրաաստ չէր վճռական քայլ անելու։ Եվ վերջապես, հեղաշրջում անում են, այլ ոչ այդ մասին վախվորած հայտարարում։

8․ Նախկին կոմունիստ Աշոտ Մելիքյանը քննադատում է ընդդիմությանը, որպես Կրեմլի քարոզչության կրողների, նաև այն բանի համար, որ ընդդիմության կողմից կասկած է հայտվել, որ 2018 թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունն իրականացվել է թուրք-ադրբեջանական փողերով և հերոսաբար պնդում, որ այն հերքվել է։ Նախ, պարզ է, որ հեղափոխությունը ֆինասավորվել է։ Չեմ կարծում, որ այն ամբողջովին ֆինանսավորվել է Խաչատուր Սուքիասյանի կողմից։ Վստահ եմ, որ եղել է արտաքին ֆինանասավորում։ Արդ, ամենաշատ որ պետություններին էր ձեռնտու այս արարածներին բերել իշխանության։ Պարզ չի՞, որ Ադրբեջանին և Թուրքիային։ Իսկ թե երբ է հերքվել այս վարկածը, Աշոտ Մելիքյանը լռեց։ Եվ վերջապես, արդյոք այդ նույն պետություններին ձեռնտու չէ՞ Աշոտ Մելիքյանի մենախոսություն-քարոզչությունը։

Ամփոփում.

Աշոտ Մելիքյանի հետ մինչ ստի և կեղծիքի հեղափոխությունն ունեցել եմ ջերմ, ընկերական հարաբերություններ։ Առաջին հիասթափությունս 2021 թ․ նրա կողմից հայտնի դասալիքին պատկանող 1-in.am լրատվամիջոցին տրված գնահատականն էր խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններ կոչված ֆարսը, նա համարեց արդար, բերելով անչափ հետաքրքիր փաստ։ Պարզվում է, Աշոտ Մելիքյանը գնացել է տեղամաս, իր «քաղաքացիական պայմանագրային» պարտքը կատարելու և ի՞նչ… նա չի նկատել որևէ խախտում։ Հրաշք…

Հետաքրքիր է, երբ Աշոտ Մելիքյանը հավատավոր կոմունիստ էր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԽ ընտրություններին որևէ խախտում նկատու՞մ էր։ Բնականաբար՝ ոչ, չէ՞ որ դրանք աշխարհի ամենազատ և արդար ընտրություններն էին։

Փաստորեն, վարչական ահռելի ռեսուրս օգտագործելը, սեփական ցուցարարներին ավտոբուսներով տեղից տեղ տեղափոխելը, զինվորների ուղղորդված քվեարկությունը, ընդդիմադիրների կալանավորումը, ընտրողների ահաբեկումը, որոնք միայն երևացող խախտումներն են, համարվում է ազատ և արդար ընտրություն։

Իսկ այս «համլետյան» մենախոսությունը լսելուց հետո, հիասթափությունս անվերջ է և արդեն որոշեցի չլռել։

Արդեն համոզված կարող եմ պնդել, որ Աշոտ Մելիքյանը սպասարկում է պատերազմ և պարտություն հրահրած, Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքները հանձնած և հանձնելուն պատրաստ, հազարավոր զոհեր տված դավաճան, 5-րդ շարասյանը։ Միայն այս մենախոսությամբ նա հավասարվեց շարքային ՔՊ-ականներին, գերազանցելով Լևոն Գրիգորյանին, Ստեփան Շիրինյանին, Ստյոպա Բաբաջանյանին, Արման Սաֆարյանին, Դանիել Շպիոանիսյանին և այլ նման անհայրենիքներին։ Ընդդիմությանը մեղադրելով 5-րդ շարասյուն լինելու մեջ, նա ասում է․ «Էլ 5-րդ շարասյունը պոզով պոչո՞վ է լինում»։ Պատասխանեմ․ «Ո՛չ, 5-րդ շարասյունը ոչ թե պոզով պոչով է լինում, այլ հարթ, ճաղատ գլխով»։

Աշոտ Մելիքյանը ԽՍՀՄ տարիներին եղել է «Լենինյան ուղիով» ամսագրի ռուսերեն թողարկման պատասխանատուն։ Այսօր նա հանդիսանում է «Նիկոլյան ուղիով» քարոզիչը, վաղը կախված աշխարհաքաղակական իրավիճակից, կլինի կա՛մ «Պուտինյան ուղիով» ռուսերեն, կա՛մ «Էրդողանական ուղիով» թուրքերեն ամսագրի պատասխանատուն։

Ավետիք Իշխանյան

Աղբյուրը՝ yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>