Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր».

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համառորեն արդարացնում իր թիմակիցների սկանդալային գործարքները

Սուրեն Պապիկյանի հայտնի բնակարանային գործարքը, որի արդյունքում պաշտպանության նախարարն անուղղակիորեն կարողացել է մի քանի ամսում 100 մլն դրամ շահել, մեծ աղմուկ է առաջացրել։ Շատերը սրանում կոռուպցիոն լուրջ ռիսկեր են տեսնում։ Հատկապես որ, գործարքի կողմերը ոչ միայն փոխկապակցված են, այլև ամեն կերպ թաքցնում են դրա մանրամասները։

Թվում է, թե թափանցիկության մասին օրերով ճառ ասող ու կոռուպցիայի դեմ «անհաշտ» պայքար մղող իշխանության ղեկավարը պիտի շահագրգռված լիներ այս գործարքի «մութ» կողմերի բացահայտման հարցում, որպեսզի փարատեր նաև հասարակության շրջանում առաջացած կասկածները։

Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանն այս ամենի մեջ ոչ միայն կոռուպցիա կամ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, այլև համառորեն ատամներով պաշտպանում է Սուրեն Պապիկյանին, փորձում է ամեն կերպ հերքել նրա գնած բնակարանի վերաբերյալ հրապարակված սկանդալային փաստերը։ Փոխարենը՝ գոնե ձևականորեն հանձնարարեր իրավապահներին ստուգել գործարքի մանրամասները, լրագրողներին հորդորում է գնել այդ բնակարանը 300 հազար դոլարով, վաճառել 400 հազարով և 100 հազարի շահույթ ստանալ։ Ինքն էլ պարտավորվում է պարտադրել Սուրեն Պապիկյանին 300 հազար դոլարով վաճառել այդ բնակարանը։

Պետական բոլոր լծակներն իր ձեռքում են, իսկ ինքը լրագրողներին է գործարք առաջարկում՝ լավ իմանալով, որ նման բան երբեք չի կարող լինել։ Պարզ է, որ որևէ լրագրող ի վիճակի չէ 300 հարյուր հազար դոլար վճարել՝ Սուրեն Պապիկյանից բնակարանը գնելու համար, թեկուզ հետո վերավաճառելու պայմանով։

Բայց եթե նույնիսկ ի վիճակ է, դա ոչինչ չի տալու։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է պնդել, որ դրանում որևէ կոռուպցիոն ռիսկ չկա։

Թե ինչո՞ւ է կոռուպցիային անողոք պայքար հայտարարած ու թիմակիցներին «չխնայելու» պատրաստ կառավարության ղեկավարն այսքան բարի Սուրեն Պապիկյանի բնակարանային այս կասկածելի գործարքի նկատմամբ, մնում է միայն ենթադրել։ Չէ՞ որ ինքն էլ է ուզում էլիտար բնակարան գնել։

«Անցած տարվանից ուզում եմ կինոհայրենիքի մեր բնակարանը վաճառել, որ ես էլ փորձեմ օգտվել, եթե իհարկե կարելիա, չգիտեմ կարելիա՞, թե՞ չէ, դեռևս չի հաջողվել։ Բայց ես էլ կուզեմ բնակարան ձեռք բերել և էդ հնարավորությունից օգտվել,-վերջին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վաղը կարող է այնպես ստացվել, որ այդ բնակարանն էլ է կարճ ժամանակում հասցրել հարյուր հազարներով թանկանալ։ Այնպես, ինչպես Սուրեն Պապիկյանինը և ոչ միայն նրանը։

Այդպիսի օրինակներ այսօրվա պաշտոնյաների մեջ շատ կան։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում բոլորը փողոցում են ապրել, բնակարան չեն ունեցել, եկան իշխանության ու սկսեցին պետության հաշվին բնակարանների տեր դառնալ։ Հավանաբար դրա համար էլ եկամտային հարկի հետվերադարձի ծրագիրը, որը ներդրվել էր կարիքավորների բնակարանային խնդիր լուծելու հեռանկարով, այնպես վերաիմաստավորեցին, որ իրենք էլ կարողանան օգտվել դրանից։ Եվ ոչ միայն բնակարան, այլև էլիտար բնակարան ու թանկարժեք առանձնատներ ձեռք բերել՝ պետական բյուջեն դնելով հսկայական ֆինանսական բեռի տակ։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ եկամտային հարկի հետվերադարձի ծրագրից 2018թ. սկսած 25 հազար մարդ է օգտվել։ Պետությունն էլ դրա համար 35 մլրդ դրամ է հատկացրել պետական բյուջեից։

Խոսքը միայն անցած տարվա հատկացման մասին է, որը համարժեք է 90 մլն դոլարի։

Այդքան փող տվել են, որպեսզի պետության հաշվին բարձր աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաները բնակարան ձեռք բերեն։

Այդ 25 հազարի մեջ քիչ չեն նրանք, ովքեր առանց այդ ծրագրի էլ կարող էին բնակարան գնել։

Բայց կառավարությունը նրանց նկատմամբ էլ է առատաձեռն գտնվել և պետական բյուջեից մեծ գումարներ է տվել, որպեսզի բնակարան գնեն, երբեմն էլ ոչ թե մեկ, այլ մի քանիսը։

Այնպես են արել, որ սոցիալական նշանակության այս ծրագիրը, որը ժամանակին ներդրել էին նախկինները կարիքավորների բնակարանային խնդիրներին ինչ-որ կերպ լուծում տալու համար, շատերի համար դարձել է բիզնես պրոյեկտ։ Պետության հաշվին բնակարան են գնում՝ հետագայում վերավաճառելու կամ այլ նպատակներով օգտագործելու համար։

Չնայած նրան, որ ծրագիրն ի սկզբանե բացառել էր մեկից ավելի անգամ դրանից օգտվելու հնարավորությունը, եղել են այդպիսի բազմաթիվ շահառուներ։ Հայտնի է առնվազն 750 դեպք։

Սա դեռ ուղղակի, իսկ քանի՞սն են օգտվել անուղղակի, ուրիշների կամ հարազատների անվան տակ։

Առանց մտածելու՝ պետության վրա հսկայական բեռ են դրել ու այդ բեռը մեծ տեմպերով ավելացնում են։

Եկամտային հարկի ծրագիրը մեկնարկել է 2015թ.։ Այդ տարի հետվերադարձի գումարը կազմել էր ընդամենը 274 մլն դրամ, հաջորդ երկու տարիներին էլ՝ 1,350 միլիոն և 2,416 միլիոն։

2018թ. հետո այն կտրուկ ավելացավ՝ գրեթե կրկնապատկվեց, 2019թ. կազմեց 7,9 մլրդ, իսկ 2020թ.՝ 13,3 միլիարդ։ Հաջորդ երկու տարիներին արդեն հասավ 35 միլիարդի։

Բայց սա էլ դեռ վերջը չէ։ Առաջիկա տարիներին այն շարունակելու է մեծ տեմպով ավելանալ, որովհետև փող ունեցողները սա լավ հնարավորություն են համարում պետության հաշվին հարստանալու համար։

Մինչդեռ, գնալով այն լուրջ գլխացավանք է դառնալու. Այս տեմպերով շարունակվելու դեպքում պետական բյուջեն առաջիկայում ստիպված է լինելու շատ ավելի մեծ գումարներ հատկացնել՝ հիպոթեքային վարկի շրջանակներում եկամտային հարկի հետվերադարձի համար։

Միայն վերջին մեկ տարում հատկացումներն ավելացել են առնվազն 12 միլիարդով՝ 22,7 միլիարդից հասնելով 35 միլիարդի։ Աճը կազմել է 54 տոկոս։

Քանի դեռ գործում է այս ծրագիրը, այդ գումարներն ավելանալու են։ Եվ դրանք պետությունը վճարելու է ոչ մեկ, ոչ երկու, և ոչ էլ նույնիսկ 10 տարի։ Վճարելու է 20, անգամ 30 տարի։

Տարեկան տասնյակ միլիարդավոր դրամներ։ Անցած տարի վճարել է 35 մլրդ դրամ, այս տարի, դատելով աճի տեմպերից, կվճարի անհամեմատ ավելի շատ։

Վճարելու է, որպեսզի Սուրեն Պապիկյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, առաջիկայում՝ գուցե նաև Նիկոլ Փաշինյանն էլիտար բնակարաններ ու առանձնատներ ձեռք բերեն։ Իսկ նրանք, ովքեր իրականում ունեն պետական աջակցության կարիք՝ կշարունակեն ձեռնունայն մնալ, որովհետև նրանց եկամուտները չեն բավարարում հիպոթեք ստանալու ու ծրագրից օգտվելու համար։ Թեև այն ի սկզբանե ներդրվել էր հենց այս մարդկանց կարիքները բավարարելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>