ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի

Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։

Տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներն ազդում են առաջին հերթին՝ ներդրումների և հատկապես՝ օտարերկրյա ներդրումների վրա։ Այդ ազդեցությունն առաջիկայում անպայման կտեսնենք։

Թեև մինչ այդ էլ այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը փայլում էր ներդրումային ակտիվությամբ։ Այդ են վկայում նաև կատարված ներդրումների վերաբերյալ հրապարակված վերջին պաշտոնական ցուցանիշները։

Հայտարարությունները, որոնք երբեմն-երբեմն հնչեցնում են պետական պաշտոնյաները Հայաստանում իրականացված ներդրումների ու ներդրումային միջավայրի վերաբերյալ, իրականությունից շատ հեռու են։

«Հայաստանում ամենալավ բիզնես միջավայրն է: Ամենատարբեր ինդեքսներով մենք ունենք ամենակայուն բիզնես միջավայրը, ամենադեմոկրատական հասարակարգը, ամենացածր կոռուպցիան և այլն: Բոլոր այս գործոնների համադրությունը Հայաստանը դարձնում է գրավիչ երկիր ապրելու և աշխատելու համար»,-բոլորովին վերջերս հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը։ Թե ինչքանով է Հայաստանում բիզնես միջավայրն ամենագրավիչն ու ամենակայունը, երևում է առաջին հերթին անվտանգային այն միջավայրից, որում հայտնվել է մեր երկիրը։ Այս իրավիճակում, թե ինչ կասի էկոնոմիկայի նախարարը կամ ցանկացած մեկ այլ պաշտոնյա Հայաստանում բիզնես միջավայրի գրավչության, կայունության, դեմոկրատիայի ու կոռուպցիայի մակարդակի մասին, ոչ մի արժեք չունի։ Հայաստանում բացակայում է այն ամենակարևոր պայմանը, որն անհրաժեշտ է բիզնեսի ու ներդրումների համար. խոսքը կայունության ու անվտանգային միջավայրի մասին է։

Զարմանալի չէ, որ դրան համահունչ են նաև ներդրումներն և հատկապես օտարերկրյա ներդրումները։

Կառավարությունը մինչև 2026թ. ներդրումների թիրախային ցուցանիշ է սահմանել ՀՆԱ նկատմամբ 25 տոկոսը, օտարերկրյա ներդրումների պարագայում էլ՝ ՀՆԱ 6 տոկոսը։

Այսօր առաջինը՝ 18 տոկոսի, իսկ երկրորդը՝ ընդամենը 2 տոկոսի սահմաններում է։ Առաջին թիրախին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել միջին տարեկան 16 տոկոս աճ։

Օտարերկրյա ներդրումների դեպքում աճը շատ ավելի բարձր պիտի լինի՝ շուրջ 40-45 տոկոս։ Բայց ի՞նչ ունենք հիմա։

Պաշտոնական վիճակագրությունն ամփոփել է անցած տարվա ինն ամիսների տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 75,5 մլրդ դրամ։ Դրանք նախորդ տարվանից կրկնակի պակաս են։

Ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելացել են, բայց ընդամենը 23-24 մլրդ դրամով։ Ներդրումների այսպիսի տեմպերով էլ իշխանություններն ուզում են տնտեսություն զարգացնել։ Տնտեսություն, որը գտնվում է արտադրողականության չափազանց ցածր մակարդակի վրա, ու առանց մեծ ծավալի ներդրումների անհնարին է լինելու լուրջ արդյունքների հասնել։ Բազմաթիվ երկրներից ունենք ներդրումների նվազում։ Գերմանիայից ներդրումների զուտ հոսքերը նվազել են գրեթե 56 մլրդ դրամով, Նիդեռլանդներից՝ ավելի քան 34 միլիարդով, Իտալիայից՝ 15 միլիարդով, Արգենտինայից՝ 11,5 միլիարդով։

Թեև որոշ չափով ավելացել են ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, դրանք շարունակել են պահպանել նույն տխուր կառուցվածքը, նույնիսկ բարձր տնտեսական աճի պայմաններում։ Ներդրումները, ինչպես միշտ, եղել են 2 հիմնական ոլորտներում՝ հանքարդյունաբերության մեջ և էներգետիկայում։ Երկուսում էլ առաջատար դեր ունի ռուսական կապիտալը։

Ընդհանրապես Հայաստանի ներդրումային աշխարհագրության մեջ Ռուսաստանի դերը շարունակում է ամենաբարձրը լինել։ Այդ երկրից ստացվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսից ավելին, որոնք գնացել են հիմնականում էներգետիկա և հանքարդյունաբերություն։ Որոշ ներդրումներ են կատարվել օդային տրանսպորտում և անշարժ գույքի շուկայում։

Օդային տրանսպորտում զուտ ներդրումային հոսքերը կազմել են 13-14 միլիարդ, անշարժ գույքի շուկայում՝ 9 միլիարդ։ Սակայն դրանք այն գումարները չեն, որոնք կարող են մեծ բան փոխել։ Ներդրումների մակարդակը տնտեսության այդ ճյուղերում շարունակում է շատ ցածր մնալ։ Երբեմնի մեծ ներդրումային հոսքեր ապահովող հեռահաղորդակցության ոլորտում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալները նույնիսկ կրճատվել են։

Զուտ հոսքերը պակասել են ավելի քան 10 միլիարդ դրամով։ Չնայած արձանագրված բարձր տնտեսական աճին, ներդրումային գրավչությունը շարունակում է ցածր լինել մշակող արդյունաբերության մեջ և ընդհանրապես տնտեսության իրական հատվածում։ Օրինակի համար ասենք, որ սննդարդյունաբերության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 330 մլն դրամ։ Նույն պաշտոնական տվյալներն են վկայում, որ մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մաքուր պաշարները գնալով նվազում են։ Ամենաթարմ տվյալներով, դրանք կազմել են 2 տրիլիոն 577 մլրդ դրամ։

Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ անցնում էին 2 տրիլիոն 793 մլրդ դրամից։ Մեկ տարվա ընթացքում ներդրումների մաքուր պաշարները կրճատվել են 216 միլիարդով։ Պատկերը չի փոխվել նաև ուղղակի ներդրումների պարագայում։ Մեկ տարվա ընթացքում այդ կարգի ներդրումների պաշարները 1 տրիլիոն 920 միլիարդից դարձել են 1 տրիլիոն 843 միլիարդ։ Այս դեպքում էլ նվազումը կազմել է 77 միլիարդ։ Օտարերկրյա ներդրումների առումով իրավիճակը մեր երկրում շարունակում է մտահոգիչ լինել։ Այն անկայուն միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը, չի կարող գրավիչ լինել ներդրողի, առավել ևս՝ օտարերկրյա ներդրողի համար։

Տնտեսությունը գտնվում է մշտական սպառնալիքների տակ։ Այդպիսի պայմաններում լուրջ չէ խոսել ներդրումների համար բիզնես միջավայրի առավելությունների մասին։ Եվ այն, ինչ ունենք ներդրումների առումով, պատահական չէ. մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել այն բացելու ու ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ուր մնաց, թե կարողանան երաշխավորել օտարերկրյա ներդրումների անվտանգությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>