Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
20
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Ի հեճուկս կառավարության և ԿԲ-ի բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է

Գլխավորապես արտաքին գործոններով պայմաննավորված երկնիշ տնտեսական աճը խառնաշփոթի մեջ է գցել պետական այրերին, նրանք ուղղակի իրականություն կտրվել են և չեն տեսնում կամ ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող սննդի արդյունաբերության ոլորտի անկումը կասեցնելու ուղղությամբ։ Այս ոլորտի ձեռնարկությունները հիմնականում վերամշակում են տեղական գյուղատնտեսական արտադրանքը, հետևաբար, այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնելու նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ։ 

Հարկ է նշել նաև, որ արցախյան 44-օրյա պատերազմն և վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։

Եվ այսպես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 

1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,6 տոկոսով,

2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 4,9 տոկոսով,

3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 43,8 տոկոսով,

4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 51,5 տոկոսով,

5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 1,9 տոկոսով,

6․ թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 6,5 տոկոսով,

7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,4 տոկոսով,

8․ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,

9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,5 տոկոսով,

10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,

11․ Հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 2,9 տոկոսով,

12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 39 տոկոսով,

13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 7,5 տոկոսով,

14․ հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 23 տոկոսով

Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։

Հայաստանի սննդի արդյունաբերության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում անասնաբուծության անկումը կազմել է 4,1 տոկոս, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Իսկ այս տարվա կարագի արտադրության ծավալների 3,1 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։ 

Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տեղական արտադրողները կորցնում են նույնիսկ ներքին շուկան։ 

Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։ Փաստացի տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանի կոմունալ ծառայությունների սակագներն ամենաբարձն են։ Հետևաբար, ներդրողներին ավելի ձեռնտու է իրենց բիզնեսը բացել ոչ Հայաստանում։ 

Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացման և դրամավարկային քաղաքականության ձախողման արդյունքում բիզնեսի համար թանկացել են վարկային միջոցները, որն իր հերթին մեծ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ 

Իհարկե, սննդի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն են թողել Վերին Լարիս անցակետի կուտակումները, որը սահմանափակել և ծախսատար է դարձրել Հայաստանից արտահանումը։ Կառավարության լաստանավի շահագործման հայտարարություններն այդպես էլ օդի մեջ մնացին։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ սննդի արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ունեն ցածր արդյունավետություն, դրանք վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է համադրել տնտեսական և դրամավարկային քաղաքականությունները, ԿԲ-ն չի կարող իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար սնանկացնել հազարավոր փոքր և միջին ձեռնարկութուններ։ Կառավարությունն և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր են վերնայել և սահմանել Հայաստանի տնտեսության և բիզնեսի համար մրցունակ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագներ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>