Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ

Եվ այսպես,Շոտլանդիայում ավարտվեցին ԱՄՆ-ԵՄ բանակցությունները, որոնցարդյունքում ԵՄ-ն համաձայնվեց զիջել ԱՄՆ-ին գրեթե բոլոր ոլորտներում:

Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային համաձայնագրի մասին։ ԱՄՆ նախագահը դա արեց Շոտլանդիայում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ այդ համաձայնագրի՝ԵՄ երկրներում արտադրվող ապրանքների մեծ մասը, այդ թվում՝ մեքենաները, ԱՄՆ-ում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Մինչդեռ,ամերիկյան արտադրանքը ԵՄ կներկրվի  առանց մաքսատուրքի:

ԵՄ-ն ԱՄՆ-ից կգնի 750 միլիարդ դոլարի էներգետիկ ռեսուրսներ՝երեք տարվա ընթացքում  և ամերիկյան տնտեսությունում կներդնի «600 միլիարդ դոլարով ավելի, քան ներկայումս ծախսում է»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ ԵՄ-ի հետ գործարքը «հիանալի կլինի ավտոարդյունաբերության համար» և մեծ ազդեցություն կունենա ամերիկյան  գյուղատնտեսության վրա։   Վերլուծաբանները նշում են, որ եթե ԵՄ-ից ԱՄՆ ներմուծման ծավալը մնա անցյալ տարվա մակարդակին, ապա այսօրվա գործարքի շնորհիվ ԱՄՆ գանձարանը կհամալրվի 90 միլիարդ  դոլարով։

Ըստ ամերիկյան փորձագետների՝Թրամփը մտադիր է իր երկրի առևտրային դեֆիցիտը փոխհատուցել սակագնային տարբերության միջոցով։ Նա հավատարիմ է այն գաղափարին, որ ամերիկացիները, որևէ երկրում մեծ քանակությամբ ապրանքներ գնելով, իրականում զարգացնում են այդ երկրի  տնտեսությունը։ Եվ,եթե այդ  երկիրը «չի կարողանում» նույն քանակությամբ գնումներ կատարել ԱՄՆ-ում, նույն չափով խրախուսելով ամերիկյան տնտեսությունը, դա պետք է փոխհատուցվի անհավասար սակագնային խոչընդոտների միջոցով։

Թրամփի այս մոտեցումը վերաբերվում է այն երկրներին, որոնք ավելի շատ ապրանքներ են ներկրում ԱՄՆ, քան գնում են ամերիկյան ապրանքներ: Ըստ վերլուծաբանների՝այդ երկրները  չունեն  որև է բանակցային խաղաքարտեր,  քանի որ նրանք  ԱՄՆ-ին շատ ավելի շատ են  վաճառում, քան այնտեղից ապրանքներ են  գնում,որի արդյունքում, նրանց  պատասխան սակագների ավելացումները ԱՄՆ-ի համար  այդքան լուրջ սպառնալիք չի  լինի։

2023 թվականին ԱՄՆ-ն ԵՄ-ից ներմուծել է 532 միլիարդ եվրոյի ապրանքներ, բայց արտահանվել է ընդամենը 335 միլիարդ եվրոյի։ Այսինքն՝ Թրամփի տեսանկյունից, ամերիկացիները մոտ 200 միլիարդ եվրո են «ներդրել» եվրոպական տնտեսությունում՝ առանց ԱՄՆ-ի համար որևէ եկամտի։

Հենց այդ տրամաբանությամբ էլ ԱՄՆ-ի նախագահըճնշել է եվրոպացիներին և հաջողության հասել:

Պետք է նշել, որ սկզբնական իր հայտարարությամբ Թրամփը կողմ էր որ եվրոպացիների վրա դրվեին 50%  մաքսատուրքեր:

Վերլուծաբանները դա բացատրում էին Թրամփի բանակցային բովանդակությամբ: Սկզբից մեծ բան պահանջել, հետո գնալ փոխզիջումների:

Այդպես էլ եղավ.սկզբից նա հայտարարեց 50%-ի  մասին, մեկ ամիս առաջ նա այդ թիվը իջեցրեց միջև 30%, իսկ բուն բանակցության արդյունքում կնքվեց 15%:

Վերլուծաբանների կարծիքով,ԵՄ-ի համար այս համաձայնագիրը ոչ միայն շահավետ չէ, այլև նվաստացուցիչ է:

Հանուն էժան ռուսական եներգակիրներից հրաժարվելու՝եվրոպացիները պիտի գնեն թանկամերիկյանը, տարեկան մինչև 250 մլրդի,և այդպես՝երեք տարվա ընթացքում ԵՄ-ն պիտի ընդհանրապես հրաժարվի ռուսական էներգակիրներից:

Դա իսկական քաղաքական, տնտեսապես ոչ արդյունվետ որոշում է եվրոպացիների կողմից, նշում են եվրոպական գրեթե բոլոր լուրջ փորձագետները:

Իսկ եթե դրան ավելացնենք նաև, որ ամերիկացիները Ուկրաինային ռազմական օգնությունը  ամբողջովին դնում են նույն եվրոպական երկրների վրա, դա կարող է ԵՄ-ին հասցնել լիակատար քայքայման:

Քանի որ.

-եվրոպացիները պիտի գնեն ավելի թանկ ամերիկյան էներգակիրները՝ հրաժարվելով էժան ռուսականից

-եվրապական ապրանքները ԱՄՆ-ում պիտի 15% մաքսատուրք մուծեն, իսկ ամերիկյան ապրանքները Եվրոպայում՝ ոչ

-եվոպացիները պարտավորվում են մեծ քանակի  ներդրումներ իրականացնել ամերիկյան տնտեսության մեջ, իսկ ամերիկացիները Եվրոպայում նման պարտավորվածություն չունեն

-Ուկրաինայի ռազմական օգնությունն ամբողջովին դրվում է եվրոպացիների վրա, իսկ ամերիկացիներն իրենց ձեռքերն այդ կոնֆլիկտից «լվանում են»:

-եվրապացիները Ուկրաինային զենք մատակարարելու համար այն պիտի հիմնականում գնեն ԱՄՆ-ից՝ չզարգացնելով իրենց ռազմա-արդյունաբերական համալիրը:

Ճիշտ է, այս հարցում Ֆրանսիան դեմ է, սակայն Թրամփի կարծիքով այդ երկիրը լուրջ դերակատարում չի կարող ունենալ, որ իր կարծիքը արժեք ունենա:

Հասկանալի է, որ Թրամփը եվրապացիներին, դասականի խոսքերով՝ «դոմփեց», ինչպես որ այսօր Իսրայելը հարաբերվում է պաղեստինցիների հետ, ռուսները՝ ուկրաինացիների, իսկ Ալիևը՝ Փաշինյանի հետ:

Հարց է առաջանում. նման «դոմփվելուց»  հետո ԵՄ-ն ինչպե՞ս կարող է ինչ-որ այլ երկրի «աջակցել», կամ առավել ևս՝ «երաշխավորել անվտանգությունը»:

Նման ձևով կարող են մտածել  բացառապես  վերջացած անմեղսունակներն ու  իդիոտները:

Քանզի   «դոմփված» ԵՄ-ն այլևս ոչնչի ունակ չէ և սպասելու է իր տնտեսության վերջնական փլուզմանը՝ հայտնվելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի արանքում, որի մասին ահազանգում են արդեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցիկ գործարար շրջանակները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>