Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից

Երեկ Ղազախստանում անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, որտեղ ներկայիս երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կրկին արձանագրեց իր իշխանության վերարտադրության փաստը: Այն, որ այդ ընտրությունները կանխատեսելի բնույթ ունեին, հասկանալի է: Միջազգային դիտորդները նույնիսկ այն անվանեցին ոչ թե ընտրություն, այլ հանրաքվե: Պարզ էր, որ Տոկաևը այլընտրանք չուներ և տրամաբանական էր, որ նա այդ անցած ընտրություննեորում պետք է ստանար ձայների մոտ 80 տոկոսը:

Սակայն մեկ այլ հարցդրում է առաջ գալիս՝ ինչու՞ Տոկաևը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, եթե նա կարող էր հանգիստ վերընտրվել հերթական նախագահական ընտրություններում 2024 թվականին:

Պատասխանը տեսանելի է, այն նույնիսկ մակերեսի վրա է:

2019-ին, երբ Ղազախստանի նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը Տոկաևին առաջարկեց նախագահի պաշտոնում, բոլորի մոտ այն ընկալումն էր, որ Տոկայևը պետք է աշխատեր «նախագահի» պաշտոնում Նազարբաևի հսկողության տակ: Այսինքն, ինքը՝ Տոկայևը չէր ընկալվում, որպես ինքնաբավ նախագահ:

Ժամանակի ընթացքում այդ երկփեխկվածությունն իշխանության մեջ ճեղքեր առաջացրեց, քանզի մի կողմից առաջացել էին Տոկաևի նոր թիմակիցներ, մյուս կողմից Նազարբաևի կողմնակիցները պատրաստ չէին հանձնել իրենց դիրքերը նոր մարդկանց:

Ղազախստանում այդ իրավիճակը բերեց ներկլանային ճգնաժամի, քանզի Նազարբաևը արդեն նախագահ չէր, սակայն Տոկաևն էլ ինքնաբավ նախագահ չէր: Այդ իրավիճակում, սովորաբար կլաննների այն ներկայացուցիչները, ովքեր ուժեղ են, սակայն զգում են, որ իրենց ազդեցությունն օր օրի թուլանում է, որոշում են գնալ կտրուկ քայլերի:

Հենց դրանով էր պայմանավորված այս տարվա հունվարյան իրադարձություընները Ղազախստանում: Տոկաևի իշխանությունը մազից էր կախված և թվում էր, թե նա կարող է կորցնել իշխանությունը: Սակայն Մոսկվան որոշեց միջամտել և պահպանել Տոկաևի իշխանությունը, համարելով, որ հակառակ դեպքում այստեղ կարող են կրկնվել այն «գունավոր» գործընթացները, որոնցից անմաս չմնացին հետխորհրդային մյուս երկրները:

Հունվարյան միջամտության արդյունքում Տոկաևին հաջողվեց պահպանել իր իշխանությունը, նույնիսկ էապես թուլացան Նազարբաևի դիրքերը: Սակայն դրա փոխարեն, Տոկաևը հայտնվեց այս անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից կախվածության մեջ:

Իրերի նման դասավորությունը շահավետ չէր Տոկաևի համար: Այդ իսկ պատճառով նա շատ արագ հեռացրեց ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստանից: Դրանից հետո իրեն պետք էր մաքրվել նաև Պուտինի ազդեցությունից, որի համար էլ նա գնաց արտահերթ ընտրությունների:

Ավելին, նախապես փոփոխվեցին նախագահի լիազորությունները, տեղական  իշխանությունը ստացավ ավելի մեծ լիազորություններ, իսկ նախագահի պաշտոնում ընտրված գործիչն այլևս իրավունք չի ունենալու կրկին վերընտրվելու: Այսպիսով Տոկաևը իր այդ քայլով ցույց է տալիս, որ փորձելու է արմատապես փոխել երկրում ոչ միայն քաղաքական խաղի կանոնները, այլև ոչ ֆորմալ ավանդույթները:

Ճիշտ է, նախագահի կառավարման ժամկետը դառնում է 7 տարի, սակայն այդ պաշտոնը ստանձնած անձը չի կարողանալու վերարտադրվել երկրորդ ժամկետում:

Ինչքանով այդ դրույթը կյանքի կկոչվի այսօր դժվար է ասել: Պարզ է մեկ բան, որ Տոկաևի այս քայլերը ցույց են տալիս, որ նա փորձելու է էապես թուլացնել իր երկրի կախվածությունը Մոսկվայից, փորձելով դիվերսիֆիկացնելով այն, ընդլայնելով իր կապերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Չինաստանի հետ:

Ինչ կնշանակի դա գործնականում, այսօր դեռ ոչ ոք չգիտի: Պարզապես հայտնի է, որ այսուհետ այդ երկրի զարգացման ուղենիշը փոխվելու է ի օգուտ Ռուսաստանի մրցակից երկրների:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>