ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան Թարս աճած «ավտոբուս» Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին
23
Երևանը կգնա՞ արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Պուտինի նախագահությամբ Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նիստը Զելենսկու կառավարման շրջանում Ուկրաինան կորցրել է 10 մլն մարդ. Քանի ՞ մարդ են ուզում կորցնել հայկական զելենսկիները Հայաստանում Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ ԱԺ-ն 67 ձայնով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Անդրանիկ Թևանյան․ Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային ուզում է դարձնել Ուկրաինա (տեսանյութ) «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը Դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին Պատերազմ Արցախում
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին. Տեսանյութ ԱԺ նախագահն ասել է, որ, ըստ միջազգային օրենքների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա. Դանիելյան Թարս աճած «ավտոբուս» Երևանը կգնա՞ արտահերթ ընտրությունների (տեսանյութ) «Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան Պուտինի նախագահությամբ Կազանում տեղի է ունենում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նիստը ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու և կիրառելու լիազորություն կստանան Զելենսկու կառավարման շրջանում Ուկրաինան կորցրել է 10 մլն մարդ. Քանի ՞ մարդ են ուզում կորցնել հայկական զելենսկիները Հայաստանում Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ Էլեգանտ, հուսալի ու գերհարմարավետ. Վրաստանում կայացավ նոր «Տոյոտա Քեմրի»-ի շնորհանդեսը Ինչպիսի ժառանգություն թողեց «Եվրոասֆալտ ՓԲԸ»-ին Ալեն Սիմոնյանի եղբոր գործունեությունը` ողբալի Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին Բայդենը ցանկանում է դառնալ խաղաղության համաձայնագրի կնքահայրը. Սուրեն Սարգսյան ԱԺ-ն 67 ձայնով վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է Գյումրին կզիջեն ՔՊ-ին Քաղաքային իշխանությունը շարունակում է «պատժել» ընդդիմախոսներին Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը․ Կոնսերվատորիայի միասնական շարժում Ադրբեջանցիները՝ Կիրանցից իրենց հանձնված տարածքներում դպրոցականներին էքսկուրսիա՞ են տարել. Ոսկան Սարգսյան Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը Ադրբեջանը Փաշինյանից պահանջում է, որ ժողովուրդն էլ մասնակից լինի ՔՊ-ի դավաճանությանը․ «Կարճ ասած» Ադրբեջանը լավ է ճանաչում գործող կառավարիչներին և անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը. Աբրահամյան Ձեզ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել. Քրիստինե Վարդանյան Ալմաթիի հռչակագիրը ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճանաչման վերաբերյալ. ՀՀԿ Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան Արևմուտքը Մոդլովայում խայտառակ պարտվել է․ ժողովրդավարության դիմակը մի կողմ է նետվել Փաշինյանը կգնա Կազան... հեծանիվ քշելու Ալիևը Ամիրբեկովի միջոցով ուրվագծում է Հայաստանի ինքնիշխանության նոր սահմանները Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը» Ընտանեկան բռնություն. տուժողը ամուսինն է

Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից

Հետխորհրդային երկրների ժողովուրդների մոտ այն տեսակետն էր ձևավորված, թե իբրեւ Ռուսաստանի ամենահավատարիմ գործընկերներից է համարվում Ղազախստանը: Նույնիսկ Բելառուսի հետ՝ «պուտինյան» Ռուսաստանում պարբերաբար առաջանում էին բավականին կոշտ, տնտեսական բնույթի կոնֆլիկտներ: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև երբեք նման հակասություններ չէին նկատվել:

Այս տարվա հուվարի սկզբի դեպքերը, երբ փողոցային բողոքի ցույցերի արդյունքում ներկայիս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությունը մազից էր կախված, շատ փորձագետների կարծիքով հենց Մոսկվայի ակտիվ գործողությունների արդյունքում վիճակը հաղթահարվեց և Տոկաևը կարողացավ պահպանել սեփական իշխանությունը:

Դրանից հետո գրեթե բոլոր տեսակի փորձագետներն ու վերլուծաբաններն այն եզրահանգման եկան, թե իբրեւ այդ դեպքերից հետո Տոկաևը հայտնվեց Պուտինի «գրպանում»: Մենք կանխատեսում էինք ճիշտ հակառակ զարգացման սցենարը, այն է` Տոկաևի գլխավորությամբ Ղազախստանն աստիճանաբար հեռանալու է Մոսկվայի ազդեցությունից և դա կապված չի լինելու միայն Տոկաևի որոշումից և ցանկությունից:

Այսօր այդ զարգացման սցենարը իրականություն է դառնում:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման մասին հիմնականում նպատակ ունեն մեղմելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին հայտարարությունների և Ղազախստանի պրակտիկ գործողությունների բացասական ազդեցությունը։ Հանրապետության ղեկավար Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Նուրսուլթանը մտադիր չէ գործել ի վնաս Մոսկվայի շահերի, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթի արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու Ղազախստանի որոշումը հազիվ թե քաղաքական բնույթ ունենա, և կոչ է արել ակտիվացնել երկկողմ շփումները։

Նման հայտարարությունների բուն անհրաժեշտությունը հուշում է, որ խնդիրները դեռ կան և ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բնույթ ունեն։ Իրադարձությունները ծավալվում են հունիսի կեսերից SPIEF-22-ում Քասիմ Տոկաևի հնչեղ հայտարարությունների ֆոնին, որոնցում նա հերքում էր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչումը՝ դրանք անվանելով «քվազիպետական կազմավորումներ»: Դժվար է այս հայտարարությունը մեկնաբանել այլ կերպ, քան որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության բացահայտ դատապարտում:

Բացի այդ Նուրսուլթանից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ղազախստանը չի դառնա հակառուսական պատժամիջոցները «շրջանցելու» ալիք և ամբողջությամբ հավատարիմ կմնա դրանց, այդ թվում արգելք դրված ապրանքների արտահանման և ներմուծման վրա: Ղազախստանի նման պահվածքի դիմաց՝ Ռուսաստանի արձագանքը չուշացավ:

Հուլիսի 5-ին ռուսական դատարանի որոշմամբ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը (CPC), որի միջոցով Ղազախստանից արտահանվող նավթի մոտ 80%-ը մատակարարվում է Նովոռոսիյսկ նավահանգիստ և հետագայում համաշխարհային շուկա, ներառյալ Ուկրաինա դադարեցրել է աշխատանքը։ Մեկ ամիս իբրեւ բնապահպանական խախտումների պատճառով այդ աշխատանքների դադարեցումը նշանակում է Ղազախստանի նավթարդյունաբերության համար ամսական 0,5 մլրդ դոլարի ուղղակի վնաս։

Եթե դատարանը որոշի երկարաձգել CPC-ի շահագործման արգելքը, Ղազախստանի կորուստները կավելանան մի քանի անգամ և նույնիսկ ավելին, քանի որ կծագի նավթի արդյունահանման ծախսատար և զգալի կրճատման հարցը:

Քանի որ Նուրսուլթանը CPC-ի կասեցման մեջ տեսնում էր քաղաքական դրդապատճառ, նրանք մտածում են արտահանման համար նավթի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման մասին: Ղազախստանի նախագահ Կասիմ Տոկաևի ցանկությունը, Կասպից ծովով նավթի արտահանման կտրուկ աճի մասին նույնպես կարծես թե իրատեսական չէ։ Նավթամուղի կառուցումը ծովի տակով դեպի Ադրբեջան կպահանջի տարիներ, և դժվար թե այն համաձայնեցվի մերձկասպյան մյուս երկրների կողմից, օրինակ «բնապահպանական» խնդիրների նկատառումներով:

Ինչո՞ւ Տոկաևը գնաց նման քայլի, այսօր բոլորն են փորձում հասկանալ:

Մինչդեռ իրականությունը կայանում է նրանում, որ Տոկաևը չի կարող հաշվի չառնել հետնազարբաևյան ղազախական իրականությունը, որտեղ Մոսկվայի հանդեպ կան լուրջ դժգոհություններ:

Իսկ ինչո՞վ են այդ դժգոհությունները պայմանավորված դա առանձին վերլուծության հարց է, որը կապված է առաջին հերթին Մոսկվայի «կացնային» պահվածքի հետ հետխորհրդայի երկրների հանրային կարծիքի հանդեպ:

Ավելի մանրամասն այս խնդիրը կներկայացնենք հաջորդիվ:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan