Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց

Այսօր արդեն արտերկրի լրատվամիջոցները զարմանքով են տեղեկացնում, որ Հայաստանը անսպասելիորեն հրաժարվեց մասնակցել ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին, որն անցկացվում է Վրաստանում: 

Ընդ որում, զարմանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը նախապես հայտ էր ներկայացրել մասնակցության համար և մասնակցելու հրաժարումը եղել է վերջին պահին: Բացի այդ, հայկական կողմը ոչ մի պատճառ չի բերել, իսկ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվում է մեկնաբանել սույն քայլը:
Արտերկրի և տեղական մամուլը միահամուռ Հայաստանի այս քայլը բացատրում են Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման փաստով: Այս վարկածը հնչում է մոտավորապես հետևյալ ձևով. Մոսկվան նյարդայնացած էր Հայաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի համանման զորավարժություններին` օգոստոսի սկզբին, հավանաբար այդ մասին Պուտինը փոխանցեց Սերժ Սարգսյանին, և վերջինս հետևություն անելով որոշում կայացրեց հրաժարվել սեպտեմբերյան զորավարժություններին մասնակցելուց, որպեսզի չգրգռի Ռուսաստանին: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Հայաստանի նման պահվածքը արդեն ավանդական է դառնում, այս քայլը հեղինակազրկում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև` Ռուսաստանին: Գիտակցո՞ւմ է արդյոք այս ամենը Սերժ Սարգսյանը, դժվար է ասել: 


Ինչո՞ւ է Հայաստանն ավադաբար հայտնվում անհարմար վիճակի մեջ


Սա արդեն ոչ թե բալանսավորված քաղաքականություն է, այլ դրա "տնազը": Սկսած 2008 թվականից Հայաստանի իրոք բալանսավորված արտաքին քաղաքականությունը վերափոխվել և դարձել է "Էկլեկտիկ", "դիսկրետ" քայլերի : Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, որ այս քաղաքականության ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջ ձեռքը: Սակայն սա միայն տպավորություն չէ, քանզի այսօր Հայաստանում չկան լուրջ կառույցներ և ինստիտուտներ, որոնք կուղղորդեին երկրի զարգացումը այս ոլորտում: Բանից պարզվում է, որ գործող նախագահը չունի նաև քիչ թե շատ օգնականներ և խորհրդականներ այս հարցում: Եվ տպավորությունն այնպիսին է, որ այս ոլորտում նա գործում է միայնակ` իր ուրույն պատկերացումների համաձայն:


Իսկ ի՞նչ պետք է աներ Սերժ Սարգսյանը, որ Հայաստանը չհայտնվեր այսպիսի վիճակի մեջ


Նախ Հայաստանը միանշանակ պետք է հրաժարվեր մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին օգոստոսի սկզին, քանցի ակնհայտ է, որ օգոստոսի 8-ը Ռուս- վրացական պատերազմի սկսման օրը, մոգական թիվ է համարվում և Վրաստանում, և Ռուսաստանում: Վրացիները բնականաբար այդ օրը միշտ նշելու են հատուկ ձևով, և զարմանալի չէր, որ այդ զորավարժությունների ժամանակ Վրաստան ժամանեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Փենսը: Ի պատասխան` Պուտինը այց կատարեց Աբխազիա: Եվ զարմանալի չէր, որ այդ զորավարժություններին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցելուց: Եվ զարմանալի էր, որ հայկական կողմը, չգիտակցելով դա, մասնակցեց այդ զորավարժություններին: Պարզ է նաև այն, որ Սերժ Սարգսյանի այս քայլը խիստ նյարդայնացրել էր Պուտինին: Եվ տրամաբանական է հնչում, որ հավանաբար հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով Սերժ Սարգսյանը որոշում է կայացնում չմասնակցել ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան զորավարժություններին: Մինչդեռ Հայաստանը պետք է կատարեր ճիշտ հակառակ քայլերը:

Այն է, Հայաստանը պետք է չմասնակցեր օգոստոսյան զորավարժություններին, Պուտին – Սարգսյան հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը պետք է այս քայլը կապիտալիզացներ իր օգտին, իսկ սեպտեմբերյան ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայստանը պետք է մասնակցեր` ցույց տալով, որ իրոք վարում է հավասարակշռված, կոմպլիմենտար քաղաքականություն: Եվ բնականաբար, ռուսներն էլ չէին մեղադրի Հայաստանին, և Վաշինգտոնն էլ ըմբռնումով կընկալեր Հայաստանյան քայլերը: Ի դեպ, Ադրբեջանը հենց այդպես էլ վարվեց: Օգոստոսի զորավարժություններին նա չմասնակցեց, իսկ սեպտեմբերին նա մասնակցում է: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ գավառական մթնոլորտ է տիրում երկրի իշխող վերնախավում, որտեղ միջազգային կոնյուկտուրայի մասին պատկերացում չունեն, և բացի պարզ` Լեռնային Ղարաբաղի գործընթացից և Հայաստան ներդրումներ բերելու փորձից ոչ մի այլ բան չի հետաքրքրում:

Երբեք Հայաստանն այսպիսի խղճուկ վիճակի մեջ չի եղել, ինչպես այսօր: Երբեք Հայաստանի պետական, քաղաքական վերնախավը այս աստիճանի սնանկ չի եղել: Սա է իրականությունը:


Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>